Անցուդարձ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:53 Հայաստան
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կ. Դույեզն քննարկել են երկկողմ համագործակցության,

սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել համագործակցությունը հնարավորինս խթանելու և առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

15:30 Աշխարհում
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են հերթական մեդալը՝

85 կգ քաշային կարգում հանդես եկող Ա. Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն: Այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կ. Ղուկասյանը և 90 կգ քաշային Տ.Հակոբյանը:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

15:17 Հայաստան
«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված շաբաթօրյակին ընդառաջ ՀՀ բոլոր մարզպետարանների, տարբեր համայնքների պաշտոնական կայքերում

արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված: Կոչ է արվում մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին և մասնավոր ընկերություններին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակի կոնտակտային հեռախոսահամարները՝mtad.am- ում:

 

14:30 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»

Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ԿԳ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում կիրականացվի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

13:53 Աշխարհում
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի բարերարներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության շենքի նվիրատուներ Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահի բացման արարողությունը

Սրահը ծառայելու է բազմազան միջոցառումների կազմակերպման համար, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, մամուլի ասուլիսներ, հեռուստակոնֆերանսներ և այլ նպատակների համար: Միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Խ. Ուրետան, օրենսդիրներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, արվեստի գործիչներ և այլք:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

 

13:40 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները

Ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգախնայողության և էներգաարդյունավետության, արտաքին լուսավորության, արդյունաբերության, թափոնների կառավարման, հողօգտագործման ոլորտներում նախատեսված միջոցառումները, մարտահրավերները և միջազգային լավագույն փորձը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:25 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում աշխատանքը սկսել է Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի (МС НТИ) 21-րդ նստաշրջանը`

նվիրված «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման հարցերին: Նիստը ղեկավարել է Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի նախագահ, Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Գ. Շումիլինը:
Աղբյուր՝ scs.am

13:12 Հայաստան
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և «Եվրոադիակոնիա» եկեղեցական և քրիստոնեական ՀԿ միջազգային զանցը Մայր Աթոռ Ս. Էջմիանում անցկացրել են

Եվրոպայում երիտասարդների գործազրկությանը նվիրված սեմինար:
Աղբյուր՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ

13:00 Աշխարհում
Դելիում օդի աղտոտման ցուցանիշը 15 անգամ գերազանցել է նորման

Հնդկաստանում նախօրեին նշել են երկրի գլխավոր տոներից մեկը `Դիվալին, որի ժամանակ օգտագործվում են հրավառության համար նախատեսված տարբեր տեսակի իրեր:

10:39 Աշխարհում
Հոկտեմբերի 17-ին Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը,

որին մասնակցելու համար ԻԻՀ փոխնախագահ Ա. Ա. Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ ՄՆ Ա. Ամիրյանը: ՀՀ պատմության թանգարանը ցուցադրության է ներկայացրել նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանի 103 պատմամշակութային ցուցանմուշներ: Իրան կատարած այցի շրջանակներում նախարար Ա. Ամիրյանը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ փոխնախագահ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Ա.Ա. Մունեսանի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Ս. Ա. Սալեհիի հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:25 Հայաստան
Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Միանասյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) վարչական շենք

Կառույցի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի գործունեությունը, նշել, որ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները, որոնց նախարարները ռոտացիոն կարգով կգլխավորեն Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, կանեն հնարավորը կառույցի կայացման և հզորացման համար: ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Ե. Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կ. Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

10:12 Հայաստան
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում

շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Հոկտեմբերի 19-ին կազմակերպված ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

19:00 Հայաստան
ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանն առողջապահության նախարար Լ. Ալթունյանը կարևորել է հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման

ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։ Այցի նպատակը վերջերս ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու, պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելու համար գավաթի և հավաստագրի արժանանալու առիթով կենտրոնի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելն ու նրանց խրախուսելն է եղել:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

 

18:33 Աշխարհում
Գիտնականները հայտնել են «էկոլոգիական Արմագեդոնի» սկզբի մասին

Գերմանիայում թևավոր միջատների քանակը նվազել է երեք քառորդով: Այդ արարածները կարևոր դեր են խաղում սննդի շղթայում և բույսերի փոշոտման համար:

18:20 Հայաստան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու,

առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն

17:29 Հայաստան
Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ,

որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:01 Հայաստան
Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ

պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

15:53 Աշխարհում
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Բրյուսելում Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Ն. Գործունյանի և կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ն. Թավիտյանի հետ հանդիպմանը 
բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

15:05 Աշխարհում
Հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է «ОК Армения» խորհագրով միջոցառում-շնորհանդես՝

նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին: Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Կարապետյանը և այլք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի
15:30 20/10/2017

Նուռը ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեում արժանացել է գլխավոր մրցանակի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}