Քաղաքական

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:20 Աշխարհում
Բելառուսում ՀՀ դեսպան Ա. Ղևոնդյանը և Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Օ.Կրավչենկոն մտքեր են փոխանակել

եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվել է երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Աղբյուր՝ mfa.am

18:17 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկվել են կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։
Աղբյուր՝ mtcit.am

17:40 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն.

աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետը: Հ. Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի: Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:25 Աշխարհում
Մարդիկ, որոնց Բրեդ Փիթը տներ է նվիրել, դերասանին դատի են տվել

Որոշ վրդովված բնակիչներ ենթադրել են, որ 54- ամյա դերասանն անձամբ պատասխանատու է այն բանի համար, որ իր բարեգործական հիմնադրամն անորակ տներ է առաջարկել:

17:00 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գ. Բաղունցի հեղինակած՝

«Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Աղբյուր՝ nankr.am

16:35 Հայաստան
Դեկտեմբերի 11-ից 14-ն Արդարադատության ակադեմիայում անց է կացվել «Կանանց դերը արդարադատությունում» թեմայով համաժողով,

որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը և ընդգծել նրանց դերը արդարադատության ոլորտում: Քառօրյա համաժողովին մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, քննիչներ և իրավապահ այլ մարմինների կին աշխատակիցներ, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած, արդարադատության ոլորտում ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող չորս կին փորձագետ:
Աղբյուր՝ police.am

14:31 Հայաստան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա. Հակոբյանը

Շվեյցարիա այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին, համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել:  Մասնավորապես, Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ գործերի հավատարմատար Ա. Հարությունյանի, շվեյցարահայ բարերար և գործարար Վ. Գաբրաշի, Ճարտարապետ Ի. Ավագյանի, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Ր. Գարիբյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր:
Այցի հաջորդ կանգառը Ժնևի հայկական Թոփալյան վարժարանն է եղել, որտեղ Ա. Հակոբյանը մասնակցել է դպրոցի սաների ավարտական հանդեսին:
Մամուլի հաղորդագրություն
 

13:25 Աշխարհում
ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում է եղել՝

«Նոր ժողովրդավարություն» կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:
Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել հին ու նոր գործընկերների հետ, որոնց թվում էին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը, նախկին վարչապետներ Կ. Կարամանլիսը և Ա. Սամարասը, Եվրամիության միգրացիայի ու ներքին գործերի հանձնակատար Դ. Ավրամոպուլոսը, Սերբիայի Եվրոպական ինտեգրացիայի նախարար Յ. Յոկսիմովիչը և Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ ԵԺԿ թեկնածու Մ. Վեբերը:
Աղբյուր՝ «Ժառանգություն» կուսակցություն

15:44 Աշխարհում
Դեկտեմբերի 17-ին 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ջուլիետա Ղազարյանի՝ «Դիմագիծ» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը

Լուսանկարներում ցուցադրված են դռներ, որոնք հիմնականում նկարվել են Կիպրոսում, Թբիլիսիում և Գյումրիում: Մուտքն ազատ է:

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}