Տարածաշրջան

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» խնդրահարույց օրինագիծը և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության զարգացման և հանրային կյանքի սոցիալական խնդիրների վրա: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Քննարկմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հանձնաժողովի նախագահության անդամներ և փորձագետներ։
Հանրային խորհուրդ

 

19:00 Հայաստան
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հ. Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

Ականավոր գիտնականը և դասախոսը պրոֆեսորներ, պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր Թադևոս Հակոբյանի և պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Մելիք-Բախշյանի հետ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության համահեղինակ է, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է:
Երևանի պետական համալսարան

 

18:33 Հայաստան
ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվել է

Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ․ Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգակարգաբերում» մասնաճյուղում տեղի է ունեցել

ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացման արարողություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Մարիասինը։ Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ ժամանակակից առաջին լաբորատոր համալիրը Հայաստանում հիմնվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակներում, որին իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

18:06 Հայաստան
ԱԻՆ- ում տեղի է ունեցել «Աղետների կամ ռազմական գործողությունների ժամանակ միգրացիոն հոսքերի կառամարման գործողություններ» թեմայով շտաբային ուսումնավարժության կազմակերպմանը

և անցկացմանը նվիրված աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցել են ուսումնավարժությանը ներգրավված պետական մարմինների և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: 
Հանդիպման շրջանակներում կայացել է կարծիքների ակտիվ փոխանակում: Առարկայորեն քննարկվել են գործողությունների իրականացման համար պատասխանատու խմբերի կազմը և գերատեսչությունների ներկայացվածությունը, ճամբարային ավանի կառուցվածքը, ստեղծմանը և կառավարմանը առնչվող հարցեր: Դիտարկվել են տրանսպորտային, սննդային, իրային ապահովման և տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդիրները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

18:02 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, վենչուրային ներդրողներ Լ. Ամատին և Բ. Բոումենը քննարկել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները

Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են։ Լ. Ամատին և Բ. Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 

17:58 Աշխարհում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Մելքումյանը ՌԴ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների Կոմիտեի

և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում բարձրացրել է երկկողմ հարաբերությունների համար մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես խոսվել է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ՀԱՊԿ պետություններից մեկի հետ խնդիրներ ունեցող պետություններին զենքի վաճառքի հարցի, ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու խոչընդոտների, երրորդ երկրներից ՀՀ ներկրվող ավտոմեքենաների համար արտոնյալ ժամկետի ավարտի, Մեծամորի ատոմակայանի ռեսուրսի երկարաձգման վարկավորման խնդիրների, Վերին Լարսի խնդրի, և մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման ավարտին երկու հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:
ՀՀ Ազգային ժողով

 

17:53 Հայաստան
ՀՀ բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովին

մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, պետական այլ մարմինների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


 

17:49 Հայաստան
Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պատվիրակությունն այցելել էր բժշկական համալսարան՝

ծանոթանալու ռազմաբժշկության ֆակուլտետի գործունեությանը, կրթական ծրագրերին և հնարավորություններին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վ. Ծատուրյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են համալսարանով, եղել Սիմուլիացիոն կենտրոնում, ինչպես նաև այցելել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Վ. Ծատուրյանը, կարևորելով պատվիրակության այցը, հույս է հայտնել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
 

 

17:44 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ո. Մարուխյանը քննարկել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ բուհի անմիջական մասնակցությամբ երկրում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:41 Հայաստան
Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական 5-րդ նիստը,

որի մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդների, կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ համագործակցության հնարավարությունների, բնապահպանական ծրագրերի իրականացման, միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Կողմերը փոխանակվել են նաև թափոնների կառավարման ոլորտում իրենց ունեցած փորձով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

17:25 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Նախագահը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար երկու հոգու շնորհել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:00 Հայաստան
Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց

Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել: Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

15:05 Հայաստան
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի միջից հայտնաբերել են մեղրին խառնած, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

14:16 Աշխարհում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարար Սուրեն Պապիկանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի 63-րդ համաժողովում

Իր ելույթում նախարարը շեշտել է, որ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ առաջնահերթություն: Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարություն

 

 

 

13:25 Հայաստան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մ. Թանդիլյանը, Ա. Եղիազարյանը և Լիբերալ քաղաքականության դպրոցի ղեկավար Մ. Արսենյանն ԱԺ- ում հյուրընկալել են

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ռ. Ադամին, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պ. Անդրեաս Բոխմանին և Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող Ե. Թովմասյանին: Կողմերը մտքեր են փոխանակել ներկա և ապագա համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ: Քննարկվել է առաջիկայում կայանալիք միջոցառումների ծրագիրը, որը նպատակաուղղված է երիտասարդների քաղաքացիական և քաղաքական ներուժի ամրապնդմանն ու հզորացմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

13:12 Հայաստան
Հոկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա մեծ համերգը,

որը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, գիտատեխնոլոգիական, կրթական և հումանիտար նորարարությունների ոլորտներից և դառնալու է առաջին ինքնատիպ նախաձեռնությունը տարածաշրջանում: D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և «ЕВИТА» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից:
«Ավրորա» ֆորում

10:39 Արցախ
Արցախի Հանրապետության ՄԻՊ Ա. Բեգլարյանը, «Իմ քայլը» և «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամների պատվիրակությունները՝ Հ. Ղազարյանի և Ժ. Էդիլյանի գլխավորությամբ, ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն

ու առաջիկա ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներուժը կիրառել նաև Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ու բարօրության համար: Հ.Ղազարյանն ու Ժ.Էդիլյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության առաջին փուլում նախատեսում են «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Արցախի 20 ընտանիքների համար իրագործել աղքատության փուլային հաղթահարման ծրագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու շահառու ընտանիքներին՝ կարողությունների զարգացման, եկամուտների կայուն ավելացման ու արդյունավետ կառավարման նպատակով:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

10:17 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին,

ով պատմել է միջազգային ասպարեզում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների մասին՝ ընդգծելով ուսումնամարզական հավաքների կարևորությունը, որոնց ընթացքում հայաստանցի երեխաները արտերկրում մարզվելու հնարավորություն են ունենում։ 
Հանդիպմանը ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Հայաստանում սպորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մասնավորապես, վազքուղիների ստեղծման հնարավորությունները և քննարկել այդ պայմաններում Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
 


 

19:00 Աշխարհում
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զ. Մնացականյանը հանդիպել է լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին

Արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվել է տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը:
Աղբյուր՝ mfa.am

18:33 Հայաստան
Բնության պահպանությանն ուղղված աշխատանքներ են իրականացվել «Ջրվեժ» անտառպարկում

այն իրականացվել է Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և IHG հյուրանոցային համաշխարհային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի աշխատակազմերի համատեղ ջանքերով: Սանիտարական խնամքի աշխատանքները այս շրջանում հատկապես կարևորվում են, քանի որ առաջիկայում անտառպարկում իրականացվելու են նաև ծառատնկման աշխատանքներ: CNF-ի և «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի առաջին նման համագործակցությունը կլինի շարունակական:
ՀՀ Շրջակա միջավայրի  նախարարություն

17:25 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջ. Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

ՀՀ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջ. Մարգարեթ Ֆարնուորթին՝ ՀՀ- ում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

 

16:20 Հայաստան
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգևատրման են ներկայացել

Հանդիսավոր նիստը վարել է Վ. Օսիպյանը: Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է պարգևատրմանն արժանացած ոստիկաններին: Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Աղբյուր՝ police.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ
17:44 17/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Պատճառն այս է, որ ինձ չեն հասկանում ու չեն ուզում հասկանալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}