Տարածաշրջան

ՀԱՄԱՑԱՆՑ

17:40 Հայաստան
Նազենի Հովհաննիսյանը նշում է 42-ամյակը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 42-րդ տարեդարձը։ Այսօր սոցցանցերում բազամթիվ հայտնիներ նրան շնորհավորանքի խոսքեր, մաղթանքներ են հղել։

Նազենին ինսթագրամիր իր էջում գրել է.

«Աշխարհը նույնն է. չի փոխվում, ու այն, ինչ նրա մեջ ինձ դուր չի գալիս ( շատ բան վաղուց դուր չի գալիս), ես իմ՛ մեջ եմ փոխում:

Հա, դժվար է ապրել մի հասարակության մեջ որտեղ կնոջ «հաջողությունը» թղթին կնիքով է լոկ, ոչ թե ՍԻՐՈ հիմքով ընտանիք կազմելով, դժվար է, երբ քո ողբերգության ու կորստի մեջ պարտավոր ես՝ չգիտես ինչու չկոտրվել,
երբ որ հազարումի տեղից ավելի ծանր քարեր են դնում ուսերիդ, քարեր, որոնք քոնը չէին, բայց տանում ես:

Տանում ես լուռ. աղմուկն իզուր էներգիայի վատնում է:

Դժվար է ապրել չդադարող մեղադրանքներում, թե ինչու չես տրտնջում ու բողոքում կյանքիցդ, ուրեմն քո փոխարեն ինչ-որ մեկն է անում ամեն բան.. )..

15 տարեկանից աշխատող ու իր ուղեղը լցնողի համար անլուրջ խոսույթ է...

Դժվար է, երբ նախանձում են վերջնական արդյունքիդ ու չարանում՝ չտեսնելով ամեն վայրկյան աշխատածդ ու ինքդ քեզ անդադար հղկելը՝ երբեմն ցավեցնելու աստիճան, խոշոր խարտոցով ու անխնա)
... հոգնում ես, երբ հանիրավի մեղադրանքներն անընդհատ չնկատելու տալով պատեր ես կոտրում, ու ճանապարհ հարթում ԻՆՔՆՈւՐՈւՅՆ, որով անցնելու են քեզնից հետո նույն մեղադրողները, տարբեր անհատներ, ու նույնիսկ չեն էլ կասկածելու, որ կյանքիդ տարիներն ես փռել գետաքարերի նման, որ էդ ճանապարհով քայլեն ԱՆՍԱՅԹԱՔ, որ քո սայթաքումներն ես սարքել կուռ կամուրջ ու դարձրել միջոց՝ ուրիշների կայնքը մի քիչ գոնե հեշտացնելու համար...

Դժվարությամբ ապրող մարդը գնահատում է իրեն լավ խոսք ասածին, մի ձեռք օգնածին, մի գործ արածին ու մի աղոթք իր համար մրմնջածին:

Գնահատում է երախտագիտությամբ ու ԱՇԽԱՐՀԻՆ՝ բաց Սրտով:

և ուզում եմ ասել, որ իմ 42-ում ես սովորեցի ՉՀՈԳՆԵԼ), խտացնել իմ մեջ սիրո էն ավիշը, որը նոր արյուն է հա արտադրում, ստիպում շարժվել անդադար դեպ՝ Վեր .. Սիրո ճամփով՝ վերև.....
Անկումն էլ շարժում է... առողջացնող, եթե խելք ունես:
Ես շատ եմ տապկվել գետնին..., բայց, դրանից հետո ավելի մեծ հաճույք է ոտքի կանգնելն ու թռչելը:
Մարդու թռիչքն իր ծնված օրվանից է. չեն խլի...

Ծնողներիս շիրիմին էսօր Վարդերն ընծայելով, երախտագիտությամբ՝ իրենց տվածին, կրկին հասկացա, որ ամենաթանկ բանն են ինձ տվել. ՍԵՐԸ:
Ու, որ մի օր էդտեղ ննջելու եմ առանց ափսոսանքի, առանց կիսատության ու առանց կարոտի...
ՈՐՈՎՀԵՏև ՁԵՐ ՍԵՐՆ ՈւՆԵՄ՝ ՀԻՄԱ՜.
ԲՈԼՈՐԻԴ ՍԵՐԸ՝ առանց խմբագրման ու զեղչերի... Ձեր «բարկությունից» մինչև Հիացմունք՝ ԻՄՆ ԵՆ, իսկական են, ու երբեք անտարբեր չեն: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ»։

12:06 Հայաստան
Զարուհի Բաբայանը հանգիստ անցկացնում է Վենետիկում

Երգչուհի Զարուհի Բաբայանն ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ է հրապարակել Վենետիկից։ Լուսանկարներից երևում է, որ երգչուհին ամուսնու հետ է։

Հիշեցնենք, որ Զարուհի Բաբայանը հայտնի պարուհի Սոֆի Դևոյանի հարսն է։ Նրա 75-ամյակին նվիրված համերգի հաղորդավարներից մեկն էլ Զարուհին էր։ Մյուս հաղորդավարուհին Լուիզա Ղամբարյանն էր, որը Դևոյանի նախկին ամուսնու՝ երջանկահիշատակ Գեոգի Կիմիչի կինն է։





10:19 Աշխարհում
Հայտնի TikToker Bella Brave-ը մահացել է 10 տարեկանում

Կանադայում 10 տարեկանում մահացել է հանրահայտ TikToker Բելլա Թոմփսոնը, որը հայտնի է Bella Brave անունով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա մայրը՝ Քայլան։

«Մեր քաջ աղջիկն իր ժառանգությունը թողեց այստեղ՝ երկրի վրա, որպեսզի պարի  ոսկե փողոցներում: Բելլան կյանքից հեռացավ խաղաղ՝ մեր գրկում»,- գրել է մայրը։

kulturomania.ru-ն գրում է, որ հուլիսի 11-ին Բելլա Թոմսոնը թոքային ինֆեկցիայով տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները նրան բժշկական ազդեցությամբ կոմայի մեջ էին գցել, սակայն երեխայի կյանքը չէին կարողացել փրկել։

Բելլա Թոմսոնը ծնվել է ծանր բնածին հիվանդությամբ՝ համակցված իմունային անբավարարությամբ և Հիրշպրունգի հիվանդությամբ: Աղջկա մայրը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել աղջկա բուժման, առօրյաի մասին։ Բելլա Թոմսոնի էջին բաժանորդագրվել է ավելի քան 7 միլիոն օգտատեր։

09:17
Օգտատեր. Իսկ ես կասեմ՝ ջրալցումն աննախադեպ բառդակից է

Ֆեյսբուքայն օգտատեր Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով երեկ մետրոյի Շենգավիթի կայարանի ջրալցմանը, գրում է.

«Մի ամիս առաջ Գործարանային մետրոյի մոտ մարդու էի սպասում ու էս բառդակը աչքովս ընկավ։ Էս ջրահեռացման համակարգը տարով չի մաքրվել։ Ու երբ երեկ ամառային անձրևի ժամանակ ջրհեղեղա եղել պատասխանատուները ասում են թե բա աննախադեպ անձրևներիցա։

Իսկ ես կասեմ աննախադեպ բառդակիցա, աննախադեպ լվացքատուն դարձնելուցա քաղաքի բյուջեն։ Հարցա թե թղթերով քանի անգամա մաքրած էս ջրահեռացման համակարգերը։
Երեկվա պատկերը կդնեմ մեկնաբանութնուններում»։

Հիշեցնենք, որ երեկ  անձրևի պատճառով հեղեղվել էր մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի նախամուտքը։ Մետրոպոլիտենի աշխատակիցների ջանքերով խնդիրը կարգավորվել էր։


13:27 Հայաստան
Լուսինե Թովմասյան. Երկու ձագուկներս դարձան քրիստոնյա

Գեղեցկուհի, մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի երեխաները մկրտվել են։ Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերի իր էջերում ու գրել.

«Այս օրն էլ եկավ, երբ երկու ձագուկներս դարձան քրիստոնյա: Հուսամ, որ այս տարիքում հասկանում են, թե ինչ է նշանակում մկրտությունը»։






 

12:52 Հայաստան
Ինչպես է փիղը հանկարծակիի բերում Իննա Խոջամիրյանին

«Սիրելի Սահմի» սերիալի գլխավոր հերոսուհի և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը հանգիստն անցկացնում է Թայլանդում։ Նա ինսթագրում հրապարակում է տեսանյութեր ու լուսանկարներ հանգստի ընթացքից։

Դերասանուհին մեծ ֆոտոշարք է հրապարակել փղի հետ։ Տեսանյութերից մեկւոմ երևում է, թե ինչպես է՝ հսկա կենդանին հանկարծակիի բերում դերասանուհուն։ Այն կնճիթոց ջուրը կցնումէ  Իննայի գլխին։





12:37
Քանյե Ուեսթին և նրա կնոջն արգելել են այցելել մի քանի ռեստորաններ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին և նրա կնոջը՝ Բիանկա Սենսորիին արգելել են այցելել Ամերիկայի մի քանի ռեստորաններ։ Պատճառը Սենսորիին  չափազանց բաց զգեստներն են։ Այս մասին գրում է  The Mirror-ը։

Այցելուների արձագանքներն անհանգստացրել են ռեստորանների սեփականատերերին։ Որոշ հաստատություններ առաջարկել են Ուեսթին գնել ամբողջ հաստատությունը, եթե նա ցանկանար այցելել այնտեղ իր կնոջ հետ:

Օրեր առաջ Բիանկա Սենսորին ռեստորան էր գնացել զուգագուլպաներով և ամբողջովին թափանցիկ տոպով։ Ուեսթն ինքն է ընտրում բոլոր հագուստները Սենսորիի համար։

kulturomania.ru կայքը գրում է, որ Սենսորիին այժմ սպառնում է ձերբակալություն՝ ոչ պատշաճ  հագուստի համար: Կալիֆորնիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչև 1000 ԱՄՆ դոլարի տուգանք կամ 6 ամսվա ազատազրկում։

13:23 Հայաստան
Մհեր Բաղդասարյան. Անի Երանյանի հետ հիմա միասին ենք երջանիկ

Դերասանուհի Անի Երևանյանը վերջերս լուսանկարներ հրապարակեց ինսթագրամում, ինչից հետո շատերը ենթադրեցին, որ նա ամսունացել է լրագրող Մհեր Բաղդասարյանի հետ։

«Մենք երկուսս երջանիկ ենք, ու փառք աստծո, երջանիկ ենք միասին»,- Look&Face-ի հետ հարցազրույցում իրենց հարաբերությունների մասին հարցին ի պատասխան ասել է  Մհեր Բաղդասարյանը։

Լրագրողը նաև պատմել է, որ կախվածության մեջ է եղել ալկոհոլից։

«Ես ինձ սկսում էի պահել 16 տարեկան տղայի նմնա անխտիր բոլորի հետ, ու այդպես հարազատ ու թանկ լիքը մարդու հետ մեր հարաբերությունները խզվեցին այն պարզ պատճառոբ, որ ես անցել էի սահմանը, անգամ ներողությունը հիմարություն կլիներ։ Սկզբում մասնագետի, հետո ինքս իմ, իմ ընտանիքի օգնությամբ այդ խնդիրը հաղթահարեցի»,-ասել է նա։

17:09 Հայաստան
Փաշինյանը Բեռլինում հեծանիվ է քշում

Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքները շարունակվում են։ TIk Tok-ի իր բաժնում Փաշինյանը հրապարակել է տեսանյութ նշելով. «Այսօր հեծանվային զբոսանքը Բեռլինում էր։ Կեցցե՛ հեծանիվը:»։

«Այսօր էլ Բեռլինում քշեցինք 30 կիլոմետր։  Կեցցե՛ հեծանիվը»,- հրապարակած տեսանյութում ասում է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կնոջ հետ երեկ մեկնել էր Գերմանիա՝ դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղը։

13:30 Հայաստան
Ռոմելա Սարգյան. Էս փոփոխությանը երկար եմ սպասել

Սերիալային դերասան Ռոմելա Սարգսյանը գրում է.

«Էս ոճային փոփոխությանը երկար եմ սպասել, որովհետև նկարահանումների ընթացքում չէի կարող որևէ փոփոխություն կատարել ... բայց ամեն ինչ իր ճիշտ ժամանակին...»։

Նշենք,  օրեր առաջ  նրա ու դերասան Գևորգ Գրիգորյանի հարաբերությունները հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։ Հարցազրույցում նա նշել էր, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նա ամուսնացած է եղել դերասան Աշոտ Պողոսյանի հետ։

Լուսանկարները՝ համացանցից։




Տեսանյութեր

Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա
15:15 18/07/2024

Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}