Տարածաշրջան

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:00 Տարածաշրջան
Թուրքիայի վարձկաններին չեն վճարել Արցախի դեմ կռվելու համար

Արաբալեզու սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութում Սիրիայից ժամանած զինյալները, որոնք վարձվել էին Անկարայի և Բաքվի կողմից Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար, բողոքում են վճարումների քիչ լինելուց: Այդ մասին հայտնում է War Gonzo-ի Telegram-ի ալիքը՝ կից ներկայացնելով տեսանյութը:
 

15:49 Աշխարհում
Բրիտանացի հեռուստադիտողները բողոքել են արքայազն Ֆիլիպի մահվան մասին լուրերի գերակշռությունից

BBC-ն ամբողջությամբ վերանայել է հեռարձակման գրաֆիկը նախորդ օրը՝ չեղյալ համարելով բոլոր նախատեսված ծրագրերը և միևնույն հաղորդումները հեռարձակելով միանգամից երեք հեռուստաալիքներով՝ նվիրված Եղիսաբեթ Երկրորդի ամուսնուն:

Աղբյուր՝ tass.ru

15:27 Հայաստան
Ծառատունկ՝ Սարալանջում. մեկնարկել է տարածքի կանաչապատումը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի: Առանձնացված շուրջ 2500-3000 քմ տարածքում կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Առաջիկայում ծառատունկ է նախատեսված նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջին:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

15:08 Աշխարհում
Մալթան կվճարի երկիր այցելող զբոսաշրջիկնեին մեկ պայմանով

Մալթայի իշխանությունները ծրագրում են զբոսաշրջիկներին վճարել մինչև 200 եվրո՝ տուրիստական արդյունաբերությունը վերականգնելու համար: Միջերկրական ծովի կղզի այցելող օտարերկրացիները կկարողանան գումար ստանալ մեկ պայմանով, եթե այնտեղ մնան առնվազն երեք օր:

Աղբյուր՝ reuters.com

14:51 Աշխարհում
«Առաքելությունն անիրականանալի է -7» ֆիլմի թողարկումը հետաձգվել է մինչ 2022 թվականը

Ֆիլմի պրեմիերան հետաձգվել է 2022 թվականի մայիսի 27-ին: Իսկ «Առաքելությունն անիրականանալի է -8»-ը կթողարկվի 2023 թվականի հուլիսի 7-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:35 Աշխարհում
Չինաստանը տուգանել է Alibaba-ին`ռեկորդային 2.7 միլիարդ դոլարով

ՉԺՀ-ի Շուկայի վերահսկողության պետական գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է, որ տուգանել է Alibaba-ին 18 մլրդ յուանով (2.75 մլրդ դոլար)՝ հակամենաշնորհային օրենքների խախտման համար:

Աղբյուր՝ reuters.com

14:13 Աշխարհում
Երեք զինվորականների մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել պետական դավաճանության մեջ մեղադրվող երեք զինծառայողների:

Աղբյուր՝  ria.ru

13:38 Հայաստան
Համերգ՝ նվիրված Միշել Լեգրանին

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ներկայացնում են համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաև Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Համերգի սկիզբը՝ 19:00-ին:

Աղբյուր՝ toms.am

13:08 Աշխարհում
Սննդաբանը հայտնել է ձու պատրաստելու ամենաօգտակար ձևի մասին

Ձուն չի կարելի երկար ժամանակ եփել կամ տապակել, քանի վոր այդ դեպքում նրա սպիտակուցը շատ ավելի վատ կմարսվի: Այս մասին պատմել է սննդաբան Օլգա Դեքերը: Մասնագետի խոսքով ՝ լավագույն տարբերակն է ձուն թերխաշ անել կամ ակնիկ պատրաստել: Դեքերը հավելեցլ է նաև, որ ընդհանուր առմամբ, ձուն շատ օգտակար է, քանի որ պարունակում է շատ սպիտակուցներ և լեցիտին:

Աղբյուր՝ iz.ru

12:23 Աշխարհում
Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանում տեղական ժամանակով ժամը 14-ի սահմաններում, 87 կմ միջանկյալ խորության վրա: Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին:

Աղբյուր՝ express.co.uk

12:05 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 506 նոր դեպք

Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 287 689 մարդ: Մահերի թիվն ավելացել է 11-ով: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 869: Ապաքինվել է 342 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 276 426-ի: Ներկայումս Վրաստանում առկա է կորոնավիրուսի 7,083 ակտիվ դեպք:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:17 Աշխարհում
Ֆինլանդիայում մինչ տարեվերջ կարող են ստեղծել նոր պատվաստանյութ՝ քթի սփրեյի տեսքով

Պրոֆեսոր Կալլե Սաքսելայի խոսքով, դեղորայքը մշակողները կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ-սփրեյի լուրջ կողմնակի ազդեցությունների չեն բախվել:

Աղբյուր՝ tass.ru

10:58 Աշխարհում
Նոր տեսակի մարտկոցը կարող է 10 անգամ ավելի արագ լիցքավորել, քան լիթիում-իոնային մոդելները

Ռուսաստանում գիտնականները մշակել են մարտկոցների նոր տիպի տեխնոլոգիա, որը, նրանց խոսքով, կարող է լիցքավորել 10 անգամ ավելի արագ, քան առկա լիթիում-իոնային մարտկոցները. սյս արագացումը կարող է ժամանակի մեծ խնայման արդյունք դառնալ, եթե դրանք ներառվեն առօրյա սարքերում:

Աղբյուր՝ sciencealert.com

10:45 Աշխարհում
Պիկեն և Սերխի Ռոբերտոն վերադառնում են «Բարսելոնայի» կազմ

«Բարսելոնայի» դուետ Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն երկուսն էլ լավ մարզավիճակում են և ընդգրկվել են կիրակի կայանալիք «Էլ Կլասիկոյի» խաղին: Առաջնությունում միայն մեկ միավորով առաջատար «Ատլետիկոյին» զիջող «Բարսան» շաբաթ օրը կմեկնի Մադրիդ՝ իրեն երկու միավորով զիջող «Ռեալի» հետ խաղի համար:

Աղբյուր՝ sport.es

10:34 Աշխարհում
NASA-ն հայտնել է Մարսի վրա Ingenuity ուղղաթիռի առաջին սպասվող թռիչքի մասին

Առաքելության ղեկավար Միմի Օնգի խոսքով՝ մասնագետները կապի մեջ են ուղղաթիռի հետ, նրա մարտկոցը լիցքավորված է, եւ այն պատրաստ է թռիչքի: Գործարկումից առաջ սարքը կանցնի թիակի ամրության վերջին փորձարկումը:

Աղբյուր՝ iz.ru

10:21 Աշխարհում
50 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեփեր DMX-ը

Ամերիկացի ռեփեր և դերասան Էրլ Սիմոնսը, որը հայտնի է DMX կեղծանվամբ, մահացել է սրտի կաթված ստանալուց մեկ շաբաթ անց: Նա մահացել է ուրբաթ օրը, Նյու Յորքի White Plains հիվանդանոցում:

Աղբյուր՝ people.com

10:00 Աշխարհում
Կարիբյան կղզիներում հրաբուխ է ժայթքել՝ առաջացնելով տարհանումներ

Կարիբյան ծովի արևելքում գտնվող Սենթ Վինսենթ կղզու Սուֆրիեր հրաբուխը ժայթքել է ուրբաթ տասնամյակներ չգործելուց հետո՝ երկնքում առաջացնելով մոխրի և ծխի մեծ ամպեր և ստիպելով տարհանել հարակից գյուղերի հազարավոր բնակիչների: 1979 թվականից քնած հրաբուխը ակտիվության առաջին նշանները ցույց է տվել անցած դեկտեմերին:

Աղբյուր՝ reuters.com

18:00 Աշխարհում
Գիտնականները շտապում են հետևել ածխածնի պաշարներով ծովային մարգագետիններին, որոնք արագորեն կրճատվում են

Մարդկային գործոնի հետևանքով աշխարհում ամեն 30 րոպեում ոչնչանում է՝ ֆուտբոլի դաշտի տարածքին համարժեք քանակի ծովախոտ:

Աղբյուր՝ independent.co.uk

17:24 Աշխարհում
Իսպանիայում պարզաբանել են, թե արդյոք անհրաժեշտ կլինի ծովափին դիմակ կրել

Իսպանիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը, թե լողափում գտնվելիս և լողալիս դիմակ կրելը պարտադիր է՝ պարզաբանելով, որ առանց դրանց կարելի է արեւայրուք ընդունել ու լողալ:

Աղբյուր՝ ria.ru

16:57 Հայաստան
Ազգային գրադարանային շաբաթը՝ Հայաստանում

2021 թվականի ապրիլի 12-19-ը Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Այս տարի հանդիսավոր բացումը տեղի կունենա  ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Աղբյուր՝ Հայաստանի ազգային գրադարան
 

 

16:41 Աշխարհում
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Ֆուրմանովը

Սանկտ Պետերբուրգում 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, «Ռուսական անտրեպրիզա» թատրոնի հիմնադիր Ռուդոլֆ Ֆուրմանովը:

Աղբյուր՝ ria.ru

16:11 Աշխարհում
Ի հայտ են եկել սրտամկանի ինֆարկտի անսովոր նշաններ

Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին պատմել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին: Ըստ նրա, ատամնացավը ավելի հազվադեպ է դառնում սրտի կաթվածի նշան, քան ցավը՝ էպիգաստրային շրջանում: Բժիշկը նշել է, որ որովայնի ցավից հնարավոր է կյանքին սպառնացող վիճակ կասկածել, եթե առաջին անգամ են նման զգացողություններ առաջանում:

Աղբյուր՝ ria.ru

15:36 Հայաստան
Ներերկրային իրավական հարցերի քննարկում՝ Բադասյանի ու Լին Թրեյսիի միջև

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացվել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ընթացող բարեփոխումները:

Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:25 Հայաստան
Հայաստանի հավաքականը՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը Լեհաստանի Կելցե քաղաքում ռինգ կուղեկցի  Գայանե Տեր-Բարսեղյանին  / 48 կգ / ,  Էլիդա Քոչարյանին  / 64 կգ /,  Ռուբեն Գարբոյանին  / 52 կգ /, Ռուսլան Ասլիկյանին   / 56 կգ /, Արթուր Սահակյանին  / 60 կգ /, Հարություն Հակոբկոխյանին  / 64 կգ /, Նարեկ Զախարյանին   / 69 կգ /, Էրիկ Աբելյանին  / 75 կգ /, Հրանտ Թորոսյանին   / 81 կգ /, Հենրիկ Ճղրիկյանին  / 91 կգ /  և  Հովհաննես Փափազյանին   / +91 կգ /: Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 13 –ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 23 –ին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

14:32 Աշխարհում
Հայտնաբերվել է հին Եգիպտոսի 3000-ամյա «կորած ոսկե քաղաքը»

Եգիպտական հնագետները գտել են ավազի տակ թաղված քաղաք, որն ըստ մասնագետների Եգիպտոսի ամենամեծ անտիկ քաղաքն է: Կորած քաղաքի հայտնաբերումն իր կարեւորությամբ երկրորդ հնագիտական հայտնագործությունն է համարվում՝ Թութանհամոնի դամբարանից հետո: Պեղումները սկսվել են 2020 թվականի սեպտեմբերին, Ռամզես III և Ամենհոտեպ III դամբարանների միջև, Լյուքսորի մոտակայքում՝ մայրաքաղաք Կահիրեից 500 կմ հարավ: Քաղաքը կոչվել է Աթոն:

Աղբյուր՝ theguardian.com

13:58 Աշխարհում
Օսլոյի բնակարաններից մեկում գտել են տասը տարի առաջ մահացած տղամարդու մարմին

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ամենայն հավանականությամբ, մահացել է 2011-ի ապրիլին, քանի որ բնակարանի սեղանին հայտնաբերվել է կաթի տուփ, որի վրա նշված է եղել այդ ամսաթիվը: Բացի այդ, փոստարկղում հայտնաբերվել է 2013 թվականի նամականի: Ըստ հարեւանների, բնակիչը հազվադեպ ու դժկամորեն էր շփվում այլոց հետ, մեկուսացած կյանք էր վարում, և ընտանիքի անդամների հետ կապ չէր պահպանում:

Աղբյուր՝ gazeta.ru

13:33 Աշխարհում
Զլատան Իբրահիմովիչը դերասանական դեբյուտ կունենա «Աստերիքսի և Օբելիքսի» մասին նոր ֆիլմերում

Նա արդեն ունի երգելու փորձ Սան Ռեմոյի իտալական երաժշտական փառատոնում, իսկ այժմ «Միլանի» հարձակվողը անցնում է դերասանական խաղին: Հաղորդումներն այն մասին, որ շվեդ ֆուտբոլիստը խաղալու է «Աստերիքս և Օբելիքս. Մետաքսի ճանապարհ» ֆիլմում հաստատվեցին, երբ Իբրահիմովիչը Instagram-ի իր էջում տեղադրեց լուսանկար՝ «Անտիվիրուս» մակագրությամբ. այն կերպարի անունը, որը նա պետք է մարմնավորի:

Աղբյուր՝ cnn.com

13:10 Աշխարհում
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել

Ձերբակալվել է երկու իսլամիստ, ովքեր պատրաստվում էին պայթյուն իրականացնել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում, ուրբաթ հաղորդել է ՌԴ ԱԴԾ-ն:

Աղբյուր՝ ria.ru

12:44 Աշխարհում
Կիլիան Մբապպեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո Մբապպեն իր ակումբին հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Փարիզյան աստղի պայմանագիրը մինչև 2022 թվականն է, սակայն նա մտադիր է տեղափոխվել այս ամառ: Մբապպեն ցանկություն ունի խաղալ «Ռեալում»: Ֆլորենտինո Պերեսը երբեք չի թաքցրել Մբապպեին գնելու իր ցանկությունը, և ՊՍԺ-ն կարող է ստիպված լինել վաճառել նրան, որպեսզի նա չհեռանա անվճար:

Աղբյուր՝ sport.es

12:17 Հայաստան
Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան:

Ծննդագիտության դասընթացներն այստեղ կանցկացվեն ժամանակակից մեթոդներով՝ առանց կենդանուն ցավ պատճառելու:

Աղբյուր՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան

12:07 Աշխարհում
Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում արժանացել են արծաթե մեդալների։ Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն, հավաքել են 12 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշների պատճառով զիջել են առաջին տեղը Մոլդովայի թիմին։ Երրորդ տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը։

Աղբյուր՝ Armenian Journalists' National Football Team 

11:50 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 777 նոր դեպք

Համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը ուրբաթ առավոտյան կազմել է 287183: Քովիդից մահացել է եւս 9 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 3858 մարդ: Ապաքինվել է 342 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 276426-ի: Ներկայումս Վրաստանում առկա է կորոնավիրուսի 6873 ակտիվ դեպք:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:37 Աշխարհում
Հարավային Կորեան գործարկում է KF-21-ը՝ միանալով գերձայնային կործանիչների արտադրողների էլիտային

Ուրբաթ օրը Հարավային Կորեան ներկայացրեց հայրենական գերձայնային ռեակտիվ կործանիչը՝ միանալով ռազմական ավիացիայի հսկաների բացառիկ ակումբին և հիմք դնելով 5,2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի:

Աղբյուր՝ cnn.com

11:10 Աշխարհում
Զիդանը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» մրցաշրջանի ավարտին

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հեռանալու շարժառիթ կարող է հանդիսանալ հոգնածությունը՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական: Գործող պայմանագրի համաձայն՝ նա կարող է մնալ ևս մեկ տարի: Զիդանը «Ռեալի» մարզիչն է եղել 2016-2018 թթ.-ին: Այդ ընթացքում ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: 2019-ի մարտին նա վերադարձավ «սերուցքայինների» մարզչի պաշտոնին:

Աղբյուր՝ sport-express.ru

10:53 Աշխարհում
Բայդենը խստացնում է զենքի վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտոնը ստանձնելուց ի վեր զենքի վերահսկման իր առաջին միջոցառումներում, հայտարարեց, որ խստացնում է կանոնները «ուրվական զենքերի» (ինքնաշեն զենքեր, որոնք սովորաբար հավաքվում են առանձին մասերից և հաճախ չեն ունենում սերիական համարներ) գնորդների համար: Բացի այդ, առաջարկվող օրենքը, որը կլինի 60 օրվա ընթացքում, կխստացնի ատրճանակի ճարմանդների օգտագործման կանոնները:

Աղբյուր՝ apnews.com

10:32 Աշխարհում
ԱՄՆ-ը Ռուսաստանին անվանել է պատասխանատու հարաբերությունների անկայունության համար

Վաշինգտոնը համարում է, որ Մոսկվան պատասխանատու է ԱՄՆ-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների անկայունության համար, հինգշաբթի ասել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:

Աղբյուր՝ ria.ru

10:11 Աշխարհում
Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիտսը վթարի է ենթարկվել Ռիգայում

Դեպքը տեղի է ունեցել Լատվիայի մայրաքաղաքի Մազա Նոմետնու և Լիեպայաս փողոցների խաչմերուկում: Լեւիտսի մեքենային հարվածել է նրա անվտանգության մեքենան: Հայտնի է, որ կտրուկ դանդաղեցման արդյունքում պետության ղեկավարի Lexus-ը բախվեց Volkswagen-ի, որում գտնվում էր նախագահի անվտանգության ծառայությունը: Այնուամենայնիվ, վթարը աննշան է եղել, և նախագահը չի տուժել:

Աղբյուր՝ iz.ru

10:02 Աշխարհում
Էմանուել Մակրոնը հայտարարել է Վարչական ազգային դպրոցը (École Nationale d'Administration) փակելու մասին

էլիտար ֆրանսիական ավարտական դպրոցում սովորել են բազմաթիվ բարձրասստիճաան պաշտոնյաներ և չորս նախագահները, ներառյալ՝ Մակրոնը:  Այն 1945 թ.-ին հիմնադրել է գեներալ Շառլ դը Գոլի կողմից՝ նեպոտիզմը դադարեցնելու և քաղաքացիական ծառայությունն ավելի ժողովրդավարական դարձնելու գաղափարով, սակայն հետագայում սկսեց ասոցացվել էլիտայի հիմնադրման հետ և քննադատվել խմբային մտածողություն խրախուսելու համար:

Աղբյուր՝ theguardian.com

18:00 Աշխարհում
Կինը որդու հարսանիքի օրը պարզել է, որ հարսնացուն իրականում իր վաղուց կորած դուստրն է

Չինաստանի Սուչժոու քաղաքում մի կին մարտի 31-ին՝ որդու հարսանիքի ժամանակ, ապագա հարսի մեջ գտել է վաղուց կորցրած դստերը՝ նրա ձեռքին նկատելով ծննդյան օրից եղած նշանը: Փեսայի մայրը հարցրել է հարսնացուի ծնողներին՝ արդյո՞ք որդեգրել են նրան: Հարսնացուհի ծնողները խոստովանել են՝ ասելով, որ դա երկար ժամանակ գաղտնի են պահել: Նրանք աղջկան գտել էին ճանապարհի եզրին: Կինը չի առարկել դստեր՝ որդու հետ ամուսնանալուն, քանի որ որդին նույնպես որդեգրված է:

Աղբյուր՝ dailystar.co.uk

17:32 Աշխարհում
Նեյմարը բանավոր համաձայնության է եկել «ՊՍԺ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալ

«ՊՍԺ»--ի հարձակվողը շուտով կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Աղբյուր՝ sport-express.ru

17:12 Տարածաշրջան
Թուրքիայի հարավում մահացել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ :

Նա հանգստանում էր Անթալիայում:

Աղբյուր՝ tass.ru

16:52 Աշխարհում
Աշխարհում ամենահին փայտե քանդակը, պարզվել է, էլ ավելի հին է

Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ 1890 թվականին Ուրալում հայտնաբերված Մեծ Շիգիր կուռքի արձանը մոտ 12100 տարեկան է:

Աղբյուր՝ dw.com

16:34 Աշխարհում
«Ես գիտեմ, որ հաղթելու եմ». Չադի Դեբին ձգտում է վեցերորդ նախագահական ժամկետին

Չադի նախագահ Իդրիս Դեբին՝ իսլամիստ գրոհայինների դեմ պայքարում արևմտյան պետությունների դաշնակիցը, պատրաստվում է երկարաձգել երեք տասնամյակ տևած իշխանությունը՝ կիրակի օրը կայանալիք ընտրություններում, չնայած հանրային դժգոհության նշաններին: 68-ամյա Դեբին Աֆրիկայի ամենաերկարակյաց ղեկավարներից է, որը 1990-ին ստացել էր իշխանությունը զինված ապստամբության արդյունքում: Նա 2018-ին առաջ քաշեց նոր սահմանադրություն, որը կարող է թույլ տալ նրան մնալ իշխանության ղեկին մինչ 2033 թվականը:

Աղբյուր՝ chinadailyhk.com

15:55 Աշխարհում
Դնեպրոպետրովսկի օդանավակայանը փոխել է անվանումը

Այժմ այն պաշտոնապես կոչվում է Դնեպր: Շուտով տեղի կունենա քվեարկություն, թե որ անվանի գործչի անունով է կոչվելու նոր օդանավակայանը:

Աղբյուր՝ korrespondent.net

15:36 Աշխարհում
Սինխրոն լողի օլիմպիական խաղերը կհետաձգվեն

Այս մասին հայտնել է Ջրային մարզաձևերի  միջազգային ֆեդերացիան  / FINA /: Մրցումները պետք է անցկացվեին Տոկիոյում ՝  մայիսի 1- 4-ը։ FINA- ն հետաձգել էր  նաև բաց ջրերի  լողի համանուն մրցաշարը: Նշած մրցումների  կազմակերպման մասին որոշումը և ժամկետները կհայտարարվի առաջիկայում: 

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

15:23 Աշխարհում
Մայրը թաքցրել է դստերը 17 տարի շարունակ

Աղջկան, ում մայրը 17 տարի թաքցրել է հասարակությունից, գտել էին Մոսկվայի մարզում 2020 թ.-ին: Այս մասին իր զեկույցում հայտնել է Մոսկվայի մարզում երեխայի իրավունքների պաշտպան Քսենիա Միշոնովան: Այժմ աղջկա համար խնամակալ են գտել և փաստաթղթեր կազմել:

Աղբյուր՝ ria.ru

15:03 Աշխարհում
Պեկինն այժմ ունի ավելի շատ միլիարդատերեր, քան ցանկացած այլ քաղաք

Ըստ Forbes-ի հարուստների ամենամյա վերջին ցուցակի, Պեկինում այժմ ապրում են ավելի շատ միլիարդատերեր քան աշխարհի որևէ այլ քաղաքում: Անցյալ տարի Չինաստանի մայրաքաղաքում ավելացավ 33 միլիարդատեր, և այժմ այն հանդիսանում է 100-ի տունը: Ընդամենը մեկ միլիարդատերով ետ է մնում Նյու Յորքը, որտեղ ապրում է 99 միլիարդատեր, և որը 7 տարի շարունակ գլխավորել է աղյուսակը:

Աղբյուր՝ bbc.com

14:48 Աշխարհում
BTS-ը գերազանցել է ի Gangnam Style-ի ռեկորդը Billboard Hot 100-ում

Հարավկորեական BTS խումբը «Dynamite» թրեքով գերազանցեց Psy-ի և նրա 2012 թվականի «Gangnam Style» վիրուսային հիթի ռեկորդը՝ 32 շաբաթ մնալով Billboard Hot 100 –ում: Դա մեկ շաբաթով ավելին է, քան «Gangnam Style»-ի արդյունքը:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:29 Աշխարհում
Ծանր քովիդից ապաքինվող յուրաքանչյուր երրորդը հոգեկան առողջության խնդիր է ունեցել

Գիտական ուսումնասիրությունը, որն իր տեսակի մեջ ամենամեծն է, օգտագործել է 236 379 հիվանդների էլեկտրոնային բժշկական գրառումներ (հիմնականում ԱՄՆ-ից), և պարզվել է, որ նրանց 34%-ի մոտ 6 ամիս անց զարգանում է հոգեկան և նյարդաբանական խանգարումներ: Դրանցից ամենատարածվածը տագնապի զգացողությունն է, որը զարգանում է մարդկանց 17%-ի մոտ:

Աղբյուր՝ theguardian.com

14:07 Աշխարհում
Մահացել է խորհրդային օլիմպիական չեմպիոն, ծանրամարտում աշխարհի ռեկորդակիր Վիկտոր Կուրենցովը

Այդ մասին գրել է Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային շրջանի ղեկավար Անդրեյ Իվանովը, հավելելով, որ ընդամենը օրեր առաջ էր նախկին մարզիկը նշել իր 80 ամյակը: Մահվան պատճառը չի նշվել:

Աղբյուր՝ lenta.ru

13:48 Աշխարհում
50 տարեկանից ցածր ավստրալացիները չպետք է պատվաստվեն AstraZeneca-ով

Ավստրալիան մինչև 50 տարեկան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չօգտագործել AstraZeneca Covid-19 պատվաստանյութից այն բանից հետո, երբ հաստատվել է կապը դեղամիջոցի և հազվագյուտ արյան թրոմբոզի միջև:

Աղբյուր՝ dailymail.co.uk

13:33 Աշխարհում
Սննդաբանը ներկայացրել է քաղցրի նկատմամբ հակումը նվազեցնելու բաղադրատոմս

Ավստրալացի մասնագետ Ջեսիկա Սեփելը նշել է, որ եթե նախաճաշին ուտեք բարձր սպիտակուցային սնունդ, ապա օրվա ընթացքում սովորականից շատ ավելի քիչ ցանկություն կունենաք քաղցր ուտելու: Սեփելը նաև խորհուրդ է տալիս դարչին ավելացնել սննդին, որն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզի մակարդակը, ինչպես նաև խուսափել արհեստական քաղցրացնողներից և ուտելիս չտարվել սմարթֆոններով:

Աղբյուր՝ iz.ru

13:08 Աշխարհում
Բորիս Ջոնսոնը չի կարողանում համահունչ արձագանք տալ Չինաստանի ռազմավարությանը

Վերջին 12 ամիսների ընթացքում Չինաստանը դարձել է թեժ թեմա բրիտանական քաղաքականության մեջ, քանի որ օրենսդիրներն ու ակտիվիստները տեղեկացել են, թե որքանով է Մեծ Բրիտանիան ապավինում մի երկրի, որը դեմ է կանգնած շատ բաների, որոնց Անգլիան աջակցում է: Լոնդոնում անհանգստացած են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը ոչ ժամանակ ունի և ոչ էլ պատկերացում՝ պատշաճ կերպով կարգավորելու Բրիտանիայի արտաքին ամենամեծ մարտահրավերներից մեկը:

Աղբյուր՝ cnn.com

12:52 Հայաստան
«Սիրո մենյու»` նվիրված արտիստի 60-ամյակին

Ապրիլի 8-ին, ժամը՝ 19։00-ին, «Բոհեմ» թատրոնում տեղի կունենա Նարեկ Դուրյանի մոնո կատակերգության պրեմիերան՝ նվիրված իր 60-ամյա հոբելյանին: 

Աղբյուր՝ toms.am

12:20 Աշխարհում
Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորությամբ առաջին խաղում

Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։ Մյունխենի «Բավարիա»-ն 20 խաղի ընթացքում կրել է իր առաջին պարտությունը: Փարիզյան թիմի կազմում դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մարկինյոսը։ Մյունխենցիների կազմում աչքի են ընկել Էրիկ Շուպո-Մոտինգն ու Թոմաս Մյուլերը:

Աղբյուր՝ skysports.com

11:56 Աշխարհում
Գերմանիան բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ «Sputnik V»-ի հնարավոր մատակարարումների շուրջ

ԳԴՀ Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է հստակեցնի, թե որքան պատվաստանյութ և երբ կկարողանա մատակարարել՝ ԵՄ մուտքի դեպքում:

Աղբյուր՝ tass.ru

11:22 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 761 նոր դեպք

9 հիվանդ մահացել է: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 3849 մարդ: Ապաքինվել է 537 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 276,084-ի: Ներկայումս Վրաստանում առկա է կորոնավիրուսով վարակման 6447 ակտիվ դեպք:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:00 Աշխարհում
Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել քաղաքապետի ընտրությունների ժամանակ

Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել երկրի երկու ամենամեծ քաղաքներում՝ Սեուլում և Բուսանում, քաղաքապետի ընտրություններում: Ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» կուսակցության (PPP) թեկնածուները մեծ առավելությամբ հաղել են երկու քաղաքներում էլ:

Աղբյուր՝ bbc.com

10:39 Աշխարհում
Չինաստանում մարդիկ են վիրավորվել պայթուցիկ նյութերի վերամշակման ընթացքում

Դեպքը տեղի է ունեցել Հեբեյ նահանգում՝ հանքում պայթուցիկ նյութերի վերամշակման ժամանակ: Երեք մարդ վիրավորվել է, եւս ինը մարդ անհայտ կորել է:

Աղբյուր՝ korrespondent.net

10:24 Աշխարհում
Հյուսիսային Իռլանդիայի գործադիրը հանդիպում կունենա՝ անկարգությունների վեցերորդ գիշերվանից հետո

Հյուսիսային Իռլանդիայի գործադիր իշխանությունը կհանդիպի՝ քննարկելու շարունակվող անկարգությունները՝ Բելֆաստում բռնությունների վեցերորդ գիշերվա ընթացքում ավտոբուսի առեւանգումից և հրկիզումից հետո: Տրանսպորտային միջոցը վառվել է ազգայնական և արհմիութենական խմբերի միջև գտնվող խաչմերուկում, հայտնել է Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ծառայությունը (PSNI):

Աղբյուր՝ theguardian.com

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}