Հարցազրույցներ 16:55 10/04/2012

Քերոլայն Քոքս. 20 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցածը սառնասրտորեն իրագործված ջարդ էր (Տեսանյութ)

Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Բարոնուհի Քերոլայն Քոկսի հետ, ով 1992 թվականի ապրիլին ականատես է եղել Մարաղայում տեղի ունեցած մասսայական դաժան ոճրագործություններին:


Panorama.am- Հարգելի Բարոնես, առաջին հարցս վերաբերում է Ձեր հիշողություններին: Դուք եղել եք Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ին`20 տարի առաջ, անմիջապես մասայական դաժան ոճրագործություններից հետո, երբ ադրբեջանական ոստիկանական զորքերն ու բանակը բնաջնջեցին գյուղն ու այնտեղի բնակիչներին: Ունեք արդյոք դեռևս չպատմված հիշողություններ, որ կցանկանայիք կիսել մեզ հետ:

Քերոլայն Քոքս- Անշուշտ, բազմաթիվ հուշեր ունեմ: Այն ժամանակ մենք Ստեփանակերտում էինք, և լսեցինք, որ Մարաղա կոչվող գյուղի վրա հարձակվել են: Մենք հենց նույն օրը մեկնեցինք այնտեղ: Տները դեռ այրվում էին, ծուխը դեռ բարձրանում էր: Մենք տեսանք ապացույցը այն դաժանությունների, որոնք իրականացվել էին: Ես գլխատված մարդկային մարմիններ տեսա: Մենք ստիպված էինք մի շատ ցավոտ խնդրանքով դիմել գյուղացիներին`որպեսզի թույլ տան մեզ լուսանկարել այդ մարմինները, նրանք արդեն պատրաստվում էին դրանք թաղել …Դրանցից մեկն հենց հիմա աչքերիս առաջ է… Այս պահին ձեռքումս է նաև մի գյուղացու լուսանկար, ում ձեռքերում իր հայ ընկերոջ ականջն է, որը կտրել էին ադրբեջանցիները: Սարսափն էր տիրում…: Մենք նաև մի քանի կանանց հանդիպեցինք, որոնք ծխացող տներից իրենց սիրելիների լուսանկարներն էին հանել` իրենց զոհված ընտանիքների հուշը պահելու համար:

Panorama.am- Կցանկանայի անդրադառնայիք Հայաստանի և ԼՂ-ի կառավարությունների կողմից իրականացվող միջազգային քարոզարշավին` դաժանությունների վրա հրավիրելու միջազգային հանրության արդարացի զայրույթը:

Քերոլայն Քոքս-
Այն բանից ի վեր ինչ ականատես եղա Մարաղայում տեղի ունեցած դաժանություններին` հորդորում եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությանը պատմել այդ մասին միջազգային հանրությանը, և որպես ադրբեջանցիների կողմից մարդկության դեմ իրագործված ոճրագործության իսկական օրինակ բարձրաձայնել այդ մասին:
Լեռնային Ղարաբաղի կառավարությունն, իհարկե, Մարաղայի իրադարձությունների մասին հաշվետվություն հրապարակել է: Կարծում եմ, որ Հայաստանի և ԼՂ-ի կառավարությունները պետք է ջանք գործադրեն այն միջազգային հանրության ԶԼՄ-ներում լուսաբանելու համար. այն միանգամայն սարսափելի, սառնասրտորեն իրականացված ոճրագործություն էր, անմեղ քաղաքացիների միտումնավոր անմարդկային սպանդ: Կարծում եմ` Հայաստանի կառավարությունը իսկապես պետք է այն միջազգային հարց դարձնի և Ադրբեջանին, միջազգային ասպարեզ հանելով, արձանագրի այս սարսափելի իրավիճակը և միջազգային պատասխանատվության կանչի Ադրբեջանին:

Այն ինչ տեղի ունեցավ Մարաղայում չբարձրաձայնված ճշմարտություն է և պետք է բարձրաձայնվի թե արդարադատության և թե Մարաղայի տուժած բնակիչների համար: Այնտեղ ողջ մնացածները պետք է իմանան, որ արդարությունը հաստատվել է, և Ադրբեջանը պետք է հաշվետու լինի մարդկության առաջ գործած իր այդ ոճրի համար:

Panorama.am- Նկատի ունենալով այն, ինչ դուք քիչ առաջ նշեցիք, հաշվի առնելով, որ Մարաղայի վրա հարձակվելու որևէ «պատերազմական անհրաժեշտություն» չկար, և այն բավականաչափ հեռու էր գտնվում պատերազմի դաշտից, կարելի է արդյո՞ք պնդել, որ այն պատերազմական և/կամ մարդկության դեմ գործված ոճիր էր, ինչպես դուք ձևակերպեցիք:

Քերոլայն Քոքս-
Անկասկած, այն ինչ ես տեսա ակնհայտորեն ոճիր էր` ուղված մարդկության դեմ, որը պետք է հետաքննվի: Ես ականատես եմ եղել անմեղ քաղաքացիների, անմեղ գյուղացիների դեմ իրագործված արյունահեղ սպանդի: Հայաստանն իրոք պետք է սկսի այս դեպքի քննությունը, որպեսզի այն ճանաչվի որպես մարդկության դեմ գործված ոճիր:

Panorama.am-
Մի քանի օր առաջ, երբ հայ պատգամավորները այցելեցին Բաքու` մասնակցելու Եվրանեսթի լիագումար նիստին, Ադրբեջանի Նախագահ Իլ. Ալիևը նրանց «ֆաշիստ» անվանեց: Ավելի վաղ արված ելույթում նա հայտարարեց, որ «ողջ աշխարհի հայերը Ադրբեջանի համար մեկ թշնամին են»: Դատելով Պրն. Ալիևի և նրա ընտանիքի վարած ներկա տոտալիտար ռեժիմից `ինչ եք կարծում, արդյոք ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը լավագույն միջոցը կլինի կանխելու նոր բարբարոսությունները:

Քերոլայն Քոքս- Կարծում եմ սեղանին դրված «Մադրիդյան սկբունքները», որոնք, համաձայնեցված են միջազգային հանրության կողմից, առաջ շարժվելու ամենահարմար ուղին են: Դրանք Լեռնային Ղարաբաղի հայերին ինքնորոշման և անջատման /սեսացիայի/ իրավունք կտան, որը պետք է լինի միջազգայնորեն ճանաչված այնպես ինչպես էթնիկական զտման ենթարկված այլ ժողովուրդներին տրված ինքնորոշման և անջատման իրավունքի ճանաչման վավերականացումը: Կասկած չկա, որ Ադրբեջանը մտադություն ուներ էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ: Նախագահ /Աբդուլֆազ/ Էլչիբեյը մի անգամ «հանրահայտ» հայտարարություն արեց, որ եթե գոնե մեկ հայ ողջ մնա Ղարաբաղում մինչև հաջորդ հոկտեմբեր, ապա ադրբեջանցիները կարող են տանել նրան ու կախել Բաքվի հրապարակի կենտրոնում: Սա էթնիկ զտումների վերաբերյալ արված բավականին ազդու հայտարարություն էր: «Օղակ» օպերացիայի ողջ քաղաքականությունը էթնիկ զտման լուռ օրինակ էր: Այնպես որ, ես կարծում եմ, որ նրանք ունեն ինքնորոշման և անջատման իրավունք,
ինչպես օրինակ ցանկացած այլ ազգային փոքրամասնություն որևէ երկրում, որտեղ իշխող վարչակազմը փորձում է բնաջնջել նրանց և մշակույթը, և ֆիզիկական գոյությունը:

Panorama.am- Ռասիզմի եւ անհադուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) անցյալ տարվա զեկույցը ահազանգեց այն մասին, որ Ադրբեջանում հայկական ինքնությունն ի ցույց դնելը անվտանգ չէ, քանի որ այդ դեպքում, մեղմ ասած, մեծ խնդիրներ կծագեն: Ինչ քայլեր պետք է ձեռք առնի միջազգային հանրությունը մարդու իրավունքներին և ազատությանը վերաբերող հարցերը այնտեղ բարելավելու և, ի վերջո, Ադրբեջանի դենացիֆիկացիայի համար:


Քերոլայն Քոքս- Դե ես կարծում եմ, որ Ադրբեջանը մի երկիր է, որը բռնատիրական միջոցներ է կիրառում ճնշելու խոսքի ազատությունը, ինչպես բոլորս գիտենք: Կարծես թե, կար մեկը, ով փորձում էր պատմել Խոջալուի մասին ճշմարտությունը և նրան ձերբակալեցին: Ցանկացած փորձ ճնշելու ճշմարտության բարձրաձայնումը մարդու իրավունքների խոսքի ազատության հիմնավոր խախտում է: Ցանկացած երկիր, որը կխախտի Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրում տեղ գտած իրավունքները պատասխանատվության կկանչվի, և դրա դեմ միջոցներ ձեռք կառնվեն: Այնպես որ, կարծում եմ` ճանաչումն անհրաժեշտ է, և այսօր պետք է ավելի շատ ջանք ներդնել որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր ժողովրդի իրավունքների ոտնահարման համար, որը տառապում է մարդու իրավունքների հանդեպ հարգանքի բացակայությունից: Ադրբեջանի մարդու իրավունքների մասին արձանագրությունը չափազանց անբավարար է:

Panorama.am- Շնորհակալություն հարցազրույցի համար:

Քերոլայն Քոքս-Խնդրում եմ, փոխանցեք իմ մտքերի հավաստումը և աղոթքները Մարաղայի բնակիչներին, և հայտնեք նրանց, որ ես կանեմ ամեն հնարավոր բան որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}