Եվրոպան, Ադրբեջանը և խավիարը. Իտալական մամուլը Ադրբեջանին պահում է ուշադրության կենտրոնում

Իտալական «Բալկաններ և Կովկաս դիտարան» առցանց ռեսուրսը նախօրեին ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Եվրոպա-Ադրբեջան հարաբերություններում առաջացած խնդիրներին: Լուկա Ձանոնիի հեղինակած «Եվրոպան, Ադրբեջանը և խավիարը» հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողի դատին:

«ԵԱՀԿ-ի գնահատմամբ, Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրությունները, հավանաբար, ԵԱՀԿ-ի ողջ պատմության ընթացքում երբևէ գրանցված վատագույն ընտրություններից էին: Սակայն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խումբը` իտալացի Պինո Արլակիի գլխավորությամբ, նույն ընտրությունները որակել է որպես ազատ և թափանցիկ: Դա կոչվում է խավիարային դիվանագիտություն: Խավիարն՝ իր բարձր գնի շնորհիվ (մեկ կիլոգրամի արժեքը` մոտ 1,500 եվրո) միշտ եղել է ճոխության խորհրդանիշ և բավականին երկար ժամանակ դա օգնել է, որպեսզի որոշ երկրներ իրենց մտադրությունները «հասկանալի դարձնեն» ուրիշներին: Ադրբեջանը պատմականորեն հայտնի է որպես աշխարհում լավագույն խավիարն արտադրող երկրներից մեկը, ինչպես նաև այն երկրներից մեկը, որը վերջին տարիներին աչքի է ընկել հենց այս յուրահատուկ դիվանագիտական գործունեությամբ:

2012թ.-ի մայիսին European Stability Initiative (ESI) հետազոտական կենտրոնը հրապարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրախորհրդին» վերնագրով զեկույցը: Զեկույցը անդրադարձ է կատարում այն գործընթացի փուլերին, որը պետք է Ադրբեջանին մոտեցներ եվրոպական արժեքներին և ժողովրդավարական չափանիշներին, սակայն փոխարենը նպաստում է նրան, որ Եվրոպան աչք փակի Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների խիստ սահմանափակումների և ազատ ու արդար ընտրությունների բացակայության վրա՝ փոխարենը ստանալով ադրբեջանական խավիար: Իհարկե, ESI-ի զեկույցում նշվում է, որ «ոչ բոլորը նրանցից, ովքեր պաշտպանել են Ադրբեջանին ԵԽԽՎ-ում, արել են դա նյութական շահից ելնելով. կային նաև այլ գործոններ, այդ թվում աշխարհաքաղաքական նկատառումներ: Սակայն առկա նշանները ցույց են տալիս, որ կաշառակերությունը մեծ դեր է խաղացել ԵԽԽՎ-ին իր պարտականություններից շեղելու գործում»:

«Խավիարային դիվանագիտությունը սկսվել է 2001թ.-ից՝ Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցությունից քիչ անց: Այն մեծ թափ առավ այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը 2003թ.-ին դաձավ Ադրբեջանի նախագահ: 2005թ.-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից անմիջապես հետո, երբ պետական գանձարանը հեղեղվեց ադրբեջանական նավթի եկամուտներով, խավիարային քաղաքականությունն է՞լ ավելի մեծ թափ հավաքեց», - ասվում է զեկույցում:

Եվրախորհուրդը փոխում է իր կարծիքն Ադրբեջանի մասին.

Այս քաղաքականությունը է՞լ ավելի զարգացվեց 2005թ.-ի նոյեմբերի ընտրությունների ժամանակ, որոնք որոշիչ էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական ներկայությունն ապահովելու համար: Իսկապես, այն չափանիշը, որին պետք էր համապատասխանել մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով զբաղվող ամենահին միջազգային կազմակերպության մաս լինելու համար, անկասկած «ազատ և արդար» ընտրություններն են:

Սակայն չնայած այն բանին, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համազեկուցող Անդրեաս Գրոսի գնահատականը 2005թ.-ի ընտրությունների վերաբերյալ բացասական էին, ԵԽԽՎ-ն որոշեց պատժամիջոցներ չկիրառել Ադրբեջանի հանդեպ: Ադրբեջանի գծով համազեկուցողները շարունակաբար պարսավանքի էին ենթարկվում Եվրոպայի խորհրդի վեհաժողովի անդամների մեծամասնության կողմից՝ Ադրբեջանի ընտրությունների հանդեպ ունեցած իրենց քննադատական դիրքորոշումների համար:

2008թ.-ի նախագահական ընտրությունների նախօրեին Ադրբեջանի շուրջ բանավեճը կրկին թեժացել էր. բրիտանացի Միշել Հենքոքն ու էստոնացի Քրիստինա Օջուլանդը, ովքեր ադրբեջանամետ էին, իրենց անհամաձայնությունը հայտնեցին նախկին համազեկուցող Անդրես Հերկելի դիրքորոշման հետ: Այդ ժամանակ բանավեճի առարկան ի վերջո սևեռվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դերի, ինչպես նաև այն պնդման վրա, թե փորձագիտական առաքելությունը անհուսալի է:

«90-ականներից առաջ Ադրբեջանը համարվում էր իրենից ոչ մի կարևորություն չներկայացնող երկիր: Սակայն ածխաջրածինների բումի հետ մեկտեղ Ադրբեջանը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց և հենց որ նա հասկացավ, թե ինչպես կարելի է օգտագործել եվրոպական կողմին իր շահերի համար, Ադրբեջանը ստեղծեց շատ արդյունավետ և նպատակաուղղված լոբբի», - ասում է OBC-ի մի պաշտոնյա Բրյուսելից:

Այս առումով շատ բան են պարզաբանում Լիզ Կրիստոֆերշենի խոսքերը 2009թ-ին տեղի ունեցածի մասին, երբ նորվեգացի պատգամավորը արդեն շուտով պետք է նշանակվեր որպես Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցող:
«Հիմնականում քողարկված մի ցանց, որը հետզհետե տեսանելի էր դառնում, մոբիլիզացվել էր այդ պաշտոնում իմ նշանակումը կանխելու համար… Ադրբեջանը մեծ դժկամությամբ էր վերաբերվում նորվեգացի համազեկուցողի նշանակմանը: Դրա պատճառն ակնհայտ էր. մեր երկրների միջև պաշտոնական այցերի ժամանակ Նորվեգիան միշտ բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը»:

Ադրբեջանում 2010թ.-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնք ESI-ին որակեց որպես «Եվրոպայի խորհուրդի անդամ երկրում երբևէ դիտարկված ընտրություններից ամենակեղծվածը»: ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության (որն այն ժամանակ գլխավորում էր Օդրի Գլովերը) եզրակացությունը այդ ժամանակ հակասեց ԵԽԽՎ-ի և մյուս երկու կարճաժամկետ դաշտային առաքելությունների՝ Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի կողմից տրված եզրակացությունների հետ: Արդյունքում խմբերը փոխզիջումների գնալով հանդես եկան մի համատեղ փաստաթղթով, որին սակայն հաջորդեցին չորս տարբեր և շփոթության մեջ գցող հայտարարություններ մամուլում:

Դրան հաջորդեցին բանավեճեր ու զեկույցներ, անգամ ադրբեջանական 19 հասարակական կազմակերպությունների կողմից ստորագրված մի խնդրագիր ուղարկվեց ԵԽԽՎ և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին: Ի վերջո Օդրի Գլովերը հուսալքված հայտարարեց. «Անվստահությունն այնքան մեծ է, որ հարց է առաջանում` արդյո՞ք այս երկրների շարունակական դիտարկումները տալիս են ընդհանրապես որևէ օգուտ»:

2013թ.-ի ընտրությունները.

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին: 2009թ.-ին արված սահմանադրական բարեփոխման համաձայն (որը հաստատվել էր հանրաքվեով), չեղյալ էր հայտարարվել այն սահմանափակումը, որ միևնույն անձը կարող է նախագահել առավելագույնը միայն երկու անընդմեջ ժամկետով. այսպիսով` Իլհամ Ալիևը հնարավորություն ունեցավ կրկին առաջադրել իր թեկնածությունը և ստանալ ձայների 84.5%-ը, որով նա ստանձնեց երրորդ հնգամյա ժամկետը որպես հանրապետության նախագահ: Հիշեցնենք, որ վերընշված սահմանադրական փոփոխությունը բազմիցս քննադատության է ենթարկվել Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ժողովրդավարության տեսակետից կասկածելի նշանակություն ունենալու համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ (3 ամիս) դիտորդական առաքելությունը Թանա դը Զուլուետայի գլխավորությամբ իր հոկտեմբերի 10-ին հրապարակած մանրամասն զեկույցի մեջ եզրակացրել էր, որ «Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ստվերվել են խոսքի ազատության, խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու իրավունքների սահմանափակումների պատճառով, ինչի արդյունքում չի ապահովվել հավասար մրցակցային դաշտ թեկնածուների համար»:

Այս դիրքորոշումը խիստ հակասության մեջ է այն դիրքորոշման հետ, որն արտահայտվել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության և սոցիալիստ պատգամավոր Պինո Արլակիի գլխավորած Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբի համատեղ հայտարարության մեջ: Այս կարճաժամկետ (4 օր) առաքելությունների կողմից հոկտեմբերի 10-ին արված համատեղ հայտարարությունը ըստ էության հաստատում է, որ «ընդհանուր առմամբ ընտրությունների օրը մենք ականատես եղանք մի ընտրական գործընթացի, որը ազատ էր, արդար և թափանցիկ»: Սա արդեն սկանդալ է, քանի որ առաջին անգամ առաքելությունները չեն գալիս փոխհամաձայնության և հրապարակում են երկու լիովին տարբեր մամլո հաղորդագրություններ:

Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին արված իրենց հայտարարության մեջ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կարծես թե հաշվի չառան Եվրոպական խորհրդարանի առաքելության գնահատականը: Համատեղ հայտարարության մեջ նրանք ներառեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արդյունքները և միայն հպանցիկ կերպով նշեցին նաև Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունների մասին:

Շփոթություն առաջացնող առաքելություն.

Ադրբեջանի ընտրություններից մի շաբաթ անց սկանդալ բարձրացավ: Եվրոպական Խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովը քննարկեց Ալրաչիի գլխավորած առաքելության զեկույցը: Կանաչները շատ կոշտ արձագանքեցին և մամուլում հրապարակեցին հայտարարություն, որով քննադատում էին Եվրոպական խորհրդարանի առաքելության պաշտոնական զեկույցը: «Կանաչները/EFA խումբը չի պաշտպանում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կողմից արված հայրարարությունները և հանդիպում է խնդրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Թանա դը Զուլուետայի հետ», - ասում է Ուլրիկե Լունաչեկը` խմբի արտաքին հարցերով խոսնակը:

Կանաչների խմբի մեկ այլ խոսնակ՝ Ուորներ Շուլցը հանդես եկավ էլ ավելի կոշտ հայտարարությամբ. «Եվրոպական խորհրդարանը կորցնում է իր վստահելիությունը` անելով այնպիսի հայտարարություններ, որոնք անտեսում են երկրում տիրող իրավիճակի իրական պատկերը: Խորհրդարանի պատգամավորների մի խումբ վարկաբեկում է Եվրոպական խորհրդարանի հեղինակությունը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության համար մղվող պայքարում»:

Արլակին սակայն ինքնավստահ կերպով վերահաստատեց իր դիրքորոշումը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տրված բացառիկ հարցազրույցում: Պատասխանելով լրագրող Վիկտորիա Դեմերտյեվայի հարցին «Ինչպե՞ս եք բացատրում Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի և ԺՀՄԻԳ-ի գնահատականների միջև առկա մեծ տարբերությունը», Արլակին պատասխանեց. «Շատ պարզ. մենք 66 պատգամավոր էինք և ներկայացնում էինք երեք տարբեր վեհաժողովներ – Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և Եվրոպական խորհրդարան: Մենք բոլորս ազատորեն դիտարկել ենք ընտրությունները և դրական կարծիք ենք կազմել դրանց վերաբերյալ: ԺՀՄԻԳ-ը կազմված է այսպես կոչված փորձագետների խմբից, որոնք չունեն քաղաքական պատասխանատվություն և որոնք ընտրված չեն. հետևաբար այստեղ մանիպուլյացիաներ անելն ավելի հեշտ է: Մենք տվել ենք մեր գնահատականը պատասխանատվության մեծ զգացումով: Մենք նաև շատ ավելի լավ ենք ծանոթ խորհրդարանական ընտրություններին, քան այն փորձագետները, որոնք պարզապես ցանկանում են աշխատանք ստանալ ամեն հարմար առիթով»:

Միևնույն ժամանակ Եվրոպական խորհրդարանում Սոցիալիստական խմբի նախագահ Հանս Սվոբոդան ասել է «Եվրոպական խորհրդարանի սոցիալիստների խումբը չի ստորագրում Ադրբեջանում կայացած վերջին ընտրությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության հայտարարության տակ: Խումբը գտնում է, որ խորհրդարանականների պատվիրակության և ԵԱՀԿ-ի կողմից հրապարակված արդյունքներն այնքան տարբեր են, որ այն ընդհանրապես չի կարող հավաստի համարվել»:

Բիզնես ցուցակ

Սկանդալն այսքանով չավարտվեց: Խորհրդարանականների հարցը բացահայտվեց. նրանք մեկնել էին Ադրբեջան հոկտեմբերի 9-ի ընտրություններին ոչ պաշտոնական այցով: Հեղինակավոր European Voice լրատվականում հոկտեմբերի 17-ին հրապարակված «Եվրոպայի Խորհրդարանի անդամները պետք է բացատրեն իրենց այցը Ադրբեջան» բազմանշանակ վերնագրով հոդվածում այս հարցը բարձրացվել էր շատ հստակ ձևակերպմամբ: «Միայն կատարյալ հիմարությունը կամ մանր կաշառակերությունը կարող էր բացատրել այն, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անցյալ շաբաթ այցելեցին Բաքու՝ Ադրբեջանում կեղծ ընտրություններին ոչ պաշտոնական դիտորդների կարգավիճակով մասնակցելու համար»:

Թերթը հրապարակել է մի ցուցակ (հավանաբար ոչ ամբողջական) այն պատգամավորների անուններով, ովքեր «կարծես թե վայելել են ընտրական տուրիզմին մասնակցելու հաճույքը»: Այս մեկնաբանությունն էր արել Economist Group-ի կողմից հիմնադրված թերթը: Իվո Վայգլը (Սլովենիա), Ալեքսանդրա Թեինը (Գերմանիա) և Հաննու Տակկուլան (Ֆինլանդիա), բոլորն էլ լիբերալ ALDE խմբից, ճամփորդել են Գերմանական ասոցիացիայի՝ Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգացնող ընկերության հաշվին, որը պարզվում է նրբորեն քողարկված ճակատային կազմակերպություն է Ադրբեջանի կառավարության շահերը առաջ տանելու համար[...] Եվրոպայի խորհրդարանի էստոնացի լիբերալ անդամ Քրիստինա Օջուլանդի խոսքերը, որով նա գովերգում էր կառավարությանը, մեջբերվել էին ադրբեջանական մամուլում, սակայն նա հրաժարվում է ասել, թե ով է վճարել իր ճամփորդության ծախսերը:

«Զարմանալի չէ: Հայտնի է, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր անդամներ Ադրբեջանի բիզնես ցուցակի մեջ են, ինչը ենթադրում է նվերներ, ճամփորդություններ, ճոխ հյուրանոցներ և այլն»: Այս հայտարարությունն արվել էր Եվրոպական խորհրդարանում անանուն աղբյուրի կողմից: Այդ նույն աղբյուրը չի թաքցնում, որ ճոխ ամանորյա զամբյուղներ, որոնք պարունակում են նաև խավիար, անարգել հասնում են Բրյուսելի գրասենյակներ:

Եվրոպական Խորհրդարանը արձագանքում է և Ադրբեջանը լքում է Եվրանեստը .

Դիտորդական առաքելությունների ճգնաժամը Ադրբեջանում բռնկվել է Եվրոպական Խորհրդարանի ընտրություններից ընդամենը յոթ ամիս առաջ: Եվրոպական Միության կարևոր սյուներից մեկի հեղինակությունը, հավանաբար, կասկածի տակ կդրվի: Այս պահին Եվրոպական Խորհրդարանը արձագանքում է՝ անուղղակիորեն հեղինակազրկելով իր իսկ դիտորդական առաքելության եզրակացությունները:

Հոկտեմբերի 23-ին Հարևանության քաղաքականության մասին ընդունված բանաձևին Եվրոպական խորհրդարանը կցում է մի ծանուցում, որը շատ է զայրացնում Ադրբեջանի կառավարությանը: 32-րդ պարբերության մեջ ասվում է, որ Եվրոպական խորհրդարանը «ափսոսանք է հայտնում այն փաստի համար, որ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ առաքելության արդյունքների համաձայն 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին. սահմանափակումներ են կիրառվել խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքների վրա: Վերոնշյալը հաշվի առնելով` [խորհրդարանը] կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել և արագորեն իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ինչպես ներկա, այնպես էլ նախկին զեկույցներում տեղ գտած բոլոր հանձնարարականները»:

Ադրբեջանի արձագանքը հաջորդեց միանգամից: Հաջորդ օրը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին հասցեագրված նամակում պատգամավոր Էլհան Սուլեյմանովը, ով մոտ է նախագահ Ալիևի հետ և ով ադրբեջանական պատվիրակությանը առաջնորդում է դեպի Եվրանեստ (վեհաժողովը ստեղծվել էր Եվրոպական խորհրդարանի կողմից 2009թ.-ին և խորհրդարանի անդամներից բացի ներառում է նաև անդամներ այսպես կոչված Արևելյան գործընկերներ երկրներից` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), զայրացած պատասխան ուղարկեց խորհրդարանի բանաձևի վերոնշյալ ծանուցման վերաբերյալ:

Սուլեյմանովը մեղադրում է Եվրոպական խորհրդարանին` ասելով, որ «ԵԽ-ն ցանկանում է խռովություն և սաբոտաժ առաջացնել Ադրբեջանում» և ավելացնելով, որ ԵԽ-ին, հավանաբար, չի հաջողվել Ադրբեջանում իրականացնել իր «սաբոտաժի ծրագիրը»  և «վերածել Ադրբեջանը Լիբիայի կամ Սիրիայի», քանի որ Ադրբեջանում ընտրությունները եղել են «ազատ և արդար»: Այս պատճառով «Ադրբեջանական պատվիրակությունը պարտավոր է դադարեցնել բոլոր գործընթացները Եվրոնեստի վեհաժողովում»: Այս դիրքորոշումը հաստատվեց Կիևում նոյեմբերի 6-ին կայացած Եվրոնեստի հանդիպման ժամանակ:

Բաքուն և առաքելությունների ճգնաժամը.

Վերջապես նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանում ընտրություններին մասնակցած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարի հետ, որին ներկա էին Ժողովրդավարությանն աջակցող և ընտրությունները համակարգող (DEG) խումբը և խմբերի Արտաքին գործերի հանձնաժողովի խոսնակը, այսինքն ըստ էության խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերը: Հանդիպմանը ներկա էին բոլոր մասնակիցները, բայց վերջում նրանք ոչ մի եզրակացության չհանգեցին: Երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 12-ին:

Եվրոպական խորհրդարանի շատ անդամներ խոսեցին Ադրբեջանում վերջին զարգացումների մասին, հատկապես լիբերալ Գրաֆ Լամբսդորֆը, ով հայտարարեց. «Ինձ շատ է հուզում այն հարցը, թե ինչպես Գերմանիայում գրանցված մի փոքր հասարակական կազմակերպություն, որը զբաղվոմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ, կարողացել է վճարել բիզնես կարգի օդանավի ճանապարհածախսը և առաջնակարգ հյուրանոցների վճարը Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած 120 հոգու համար, որոնց թվում կային նաև խորհրդարանականներ»: Սա իսկապես ուշագրավ թիվ է և եթե այն հաստատվի, ապա պատկերացում կտա այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» չափերի և հնարավորությունների մասին:

Ինչ վերաբերում է Բեռլինում գործող ESI-ի կենտրոնին, ապա նրանց վերջին զեկույցը, որը հրատարակվել է մի քանի օր առաջ, ունի շատ միանշանակ վերնագիր` «Խայտառակված Ադրբեջանը և ընտրությունների ավարտը ինչպես դա հայտնի է մեզ»:  Զեկույցը տրամադրել է յոթ էջ այն հարաբերություններին, որ մի քանի խորհրդարանականներ ունեն Ադրբեջանի հետ, ինչպես նաև այնպիսի լոբբիստական կազմակերպությունների գործունեությանը, որոնք շատ նման են Լամբսդորֆի նշած կազմակերպությանը: ESI-ն նաև կասկածի տակ է դնում ընտրություններին մասնակցող կարճաժամկետ դիտորդական առաքելությունների արդյունավետությունը որպես ժողովրդավարությունը խթանող գործիք:

Ըստ էության այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում նախորդ ամիս, յուրատեսակ մի ջրբաժան հանդիսացավ դիտորդական առաքելությունների միջև: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և կարճաժամկետ առաքելությունների միջև եղած ապշեցուցիչ տարբերությունը ազդել է մի քանի ամենահարգված հաստատությունների հեղինակության վրա: ԵՄ-ն և իր խորհրդարանը ցույց են տվել, որ նրանք ի վիճակի են հակազդել: Դա անհրաժեշտ կլիներ այն դեպքում, եթե այդ կարևոր հաստատությունները կարողանային պարզաբանել այս անհավանական պատմությունը և վերանայել, որքան հնարավոր է շուտ, ընտրություններին ուղարկված միջազգային դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}