Պուտին. Հայաստանը պատրաստ է աշխատել ԵՏՄ-ում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասարապես
«Այս նիստի ընթացքում մենք կստորագրենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ակնկալում ենք, որ մեր պետությունների օրենսդիրները նույնպես կազմակերպված կվավերացնեն այն մինչև տարեվերջ (համաձայնագիրը արդեն ստորագրվել է` ծանոթ. Panorama.am): Մեր կարծիքով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ հավասարապես»,- այս մասին այսօր Մինսկում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ 2013թ. աշնանից սկսած համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մոտեցրել է իր տնտեսական կարգավորումները ԵՏՄ ընդհանուր չափանիշներին, ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել են եվրասիական ինտեգրացիոն միավորման նորմերին:
«Հույս ունենք, որ Հայաստանի միանալուց հետո մեկ-երկու տարի անց մենք կտեսնենք դրական մակրոտնտեսական էֆեկտը: Եռյակի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը առանց այդ էլ աճում է բարձր տեմպերով՝ տարեկան 10%-ով: Մաքսային և վարչական խոչընդոտների վերացման դեպքում այդ դրական միտումը, հուսով եմ, էլ ավելի կամրապնդվի: Պետք է բարելավվեն նաև այլ առանցքային ինդիկատորները՝ համախառն արդյունքը, սպառողական պահանջարկը, բնակչության իրական եկամուտները և զբաղվածությունը»,- հայտարարել է Վ. Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան