Տարածաշրջան 17:17 28/02/2015

Ռուս լրագրողը չի հաստատել Խոջալուի փախստական կնոջ վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքը

Xocali.net  կայքը շարունակում է մերկացնել 1992 թվականի Աղդամյան դեպքերի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծարարությունները:

Ֆերգանիից թուրք-մեսխեթցի փախստական կնոջ` Մեհրիբան Բեքիրովայի պատմությունը տևական ժամանակ է, ինչ մանրակրկտորեն ուսումնասիրվել է ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի ռեպորտաժի շնորհիվ: Այնուհանդերձ, 23 տարի անց Բեքիրովան սկսել է հանկարծ հիշել «գերության» տարօրինակ մանրամասներ:

Ադրբեջանական Vesti.az կայքում զետեղվել է «պատմություն, որը մնացել է ռուս լրագրող Վիկտորիա Իվլևայի տեսախցիկի հետևում»: Առանձնակի ուշադրություն հրավիրենք այն հանգամանքին, որ դիտարկումն այն մասին, թե Իվլևան նշվածը չի տեսել, հատուկ է արված, քանզի ակնհայտ է, որ վերջինս նման հերյուրանքներին ընթացք չէր տա:

Բեքիրովան 23 տարի անց սկսել է պնդել, թե իբր «իրեն ծեծել են», «սվին դանակով կտրել են դեռահաս աղջկա կուրծքը, որն ընկել է ուղիղ իր դժբախտ հոր երեսին» «իմ (Բեքիրովայի մոտ- խմբ.) ամբողջ մարմինը ուռել էր», «Վիկտորիան հաճախ էր այցելում ինձ, հետաքրքրվում, թե ինչպես եմ», «ճեղքել են (հղի կնոջ) փորը և այնտեղ կատու դրել, ապա կարել են» ... Հետո այս մասին իմացել են, թերթերն էլ են գրել»:

Ռուս լրագրողուհու վկայությունների համաձայն` Բեքիրովան և մյուս թուրք-մեսխեթցիները հայկական գերության մեջ մնացել են ընդամենը 2 օր, այսինքն` «պատմության» մեջ նկարագրված այդ իրադարձություններն ընդգրկում են ընդամենը 48 ժամ:

Բեքիրովան պնդում է, թե իբր Վիկտորիան հաճախ էր այցելում իրեն, «հետաքրքրվում, թե ինչպես եմ ես», սակայն երբևէ և ոչ մեկը չի բողոքել լրագրողին «կտտանքներից», «տանջանքներից», «ծեծից», «մարմնի մասերը կտրելուց»:

Ըստ Բեքիրովայի պատմածի` նա տեսել է այդ ամենն «իր աչքերով», «կտտանքները» իբր կատարվել են հենց նույն սենյակում, որտեղ իրենց պահել են, և ինքը պետք է որ ամբողջովին արյունով պատված լիներ: Այնուհանդերձ, սենյակ այցելած ռուս լրագրողն արյան հետքեր չի արձանագրել, առավել ևս` չի տեսել վշտակորույս հորը, որի դեմքին «նետել են դստեր կտրած կուրծքը»:

Տրամաբանական է, որ նկարագրված սարսափազդու տեսարանը չէր կարող աննկատ մնալ նման պրոֆեսիոնալ լրագրողի աչքից:

Այնուամենայնիվ, ո´չ արյուն, ո´չ վշտահար հորը, ո´չ անգամ ակնարկ կատարվածին ռուս լրագրողը չի գրանցել:
Նրա ներկայացրած կադրերում երևում են սառած, հոգնած, ընկճված մարդիկ, սակայն ոչ երբեք խոշտանգված ու տանջահար:

Քանի որ ադրբեջանական կողմը վստահում է Վիկտորիա Իվլևայի վկայություններին, քանի որ 1992 թվականից հետո նրա հետ երկու անգամ հարցազրույց են անցկացրել ու Բաքու հրավիրել, ուստի դժվար թե վերջինիս կասկածեն այն բանում, թե նա մտածված կերպով բաց է թողել կամ չի նկատել «հայկական գերության սարսափները», որոնք հանկարծակի վերհանվել են 23 տարի անց:

Փաստը մնում է փաստ. Իվլևայի լուսանկարներում, որոնք արված են «գերության» տարբեր ժամանակներում, ինչպես իր` Բեքիրովայի, այնպես էլ մյուսների արտաքինում էական տարբերություններ չկան, կինը տանջվածի ու խոշտանգվածի տպավորություն չի թողնում:

Ինչ վերաբերում է մոր արգանդից պտուղը հանելուն, ապա դա ադրբեջանական քարոզչության տարածված ու բավականին կայուն միֆ է, որն էլ այս անգամ ներկայացվում է` որպես «ականատեսի վկայություն»:

Առաջին հերթին, տարբեր, թեկուզ կասկածելի, այնուհանդերձ զոհերի ցուցակներ հրապարակած ադրբեջանական և ոչ մի աղբյուրում չի հիշատակվում, թե այս կամ այն մահացածը հղի է եղել: Վկաները պատմելիս միմյանց անունն են տալիս, որոնք իրենց հերթին հայկական կողմից համեմատվում են ադրբեջանական կողմից հրապարակված անունների հետ: Սովորաբար, դրանք արդեն մահացած մարդկանց անուններ են, սակայն անգամ այս դեպքում ի հայտ են գալիս անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ կամ բացահայտ կեղծարարություններ: Այնուհանդերձ, երբ արդեն խոսք է գնում անմարդկային խոշտանգումների զոհերի, կանխամտածված սպանության կամ «զոհաբերության» մասին, «զոհերը» վերածվում են «անանուն երիտասարդների», «անանուն հղիների», «դեռահաս աղջիկների» ու նրանց «վշտահար հայրերի»:

Եվ երկրորդ հերթին, եթե ադրբեջանական կողմի պնդումներով` «թերթերը գրել են այդ մասին», ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ որ մի թերթում է նման բան հրապարակվել: 

Ավելին, Xocali.net կայքի կամավորը կապ է հաստատել Վիկտորիա Իվլևայի հետ` նրան հարցնելով` «Տիկին Իվլևա, Դուք հաստատու՞մ եք այս տեղեկությունները»:

Ի պատասխան` լրագրողն ասել է. «Բացարձակապես չեմ հաստատում, չհաշված այն փաստը, որ դժբախտ Մեհրիբանի հետ հանդիպել եմ և այն, որ պահել եմ ձեռքերումս իր երեխային, այնուհետև մի փոքր գումար եմ տվել նրան: Ես արդեն գրել եմ հեղինակին, սակայն կարծում եմ, որ անիմաստ է: Ավաղ, ավելի քան 20 տարիների ընթացքում ձեր երկրներից և ոչ մեկը նույնիսկ մի փոքրիկ քայլ չի արել դեպի խաղաղություն…»:

Ավելորդ չի լինի ևս մեկ անգամ մեջբերել նաև Վիկտորիա Իվլևայի վկայությունը, որին չվստահելու հիմքեր ադրբեջանական կողմը չունի. «Նրանց հսկող զինվորները թուրքերին մարդկային վերաբերմունք էին ցույց տալիս»:

Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամ քաղաքի մատույցներում չբացահայտված պայմաններում մահացել է 200-300 հոգի` ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, որոնց Ադրբեջանի իշխանությունները մտածված կերպով պահում էին մարտական գործողությունների կիզակետում: Խոջալուն հանդիսանում էր այն 5 կրակակետերից մեկը, որտեղից ինտենսիվ կրակ էր բացվում շրջափակված Ստեփանակերտի ուղղությամբ: Խոջալուի բնակչությունն ամիսներ շարունակ բռնի կերպով պահվում էր բնակավայրում և մտածված չէր տարհանվում Ադրբեջանի իշխանությունների կողմից` հետագայում նրանց որպես «կենդանի վահան» օգտագործելու նպատակով:

Խոջալուի բնակիչները, որոնք լքել էին բնակավայրը ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրած մարդասիրական միջանցքով, անարգել անցել են ավելի քան 10 կմ` հասնելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամ քաղաք: Ավելի ուշ ադրբեջանական զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հայտնաբերվել են բնակավայրի մահացած բնակիչների դիերը: Զոհերի ստույգ թիվը դեռևս անհայտ է, քանի որ պաշտոնական Բաքուն հրապարակում է միմյանց հակասող թվեր: Ադրբեջանի խորհրդարանի` այս բնակիչների ողբերգական մահվան հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը ցրվել է Հեյդար Ալիևի հրամանով, իսկ հետաքննական նյութերը գաղտնիացված են:

Նյութեր թեմայի շուրջ
Հետազոտություն. Բաքվի քարոզչության կեղծարարությունների մերկացումն ու Խոջալուի դեպքերի իրական մեղավորները
Ադրբեջանական քարոզչամեքենան հասուն տղամարդուն ներկայացնում է 6-ամյա երեխա և «Աղդամյան դեպքերի զոհ»
Ադիբեկյան. Աղդամյան դեպքերում Ադրբեջանը փնտրում է ինդուլգենցիա` հայերի դեմ հետագա գազանություններ իրականացնելու
Թե ինչպես են «գերեվարված» ադրբեջանցու մոտ ականջներ «աճել»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}