Քաղաքական 17:38 25/02/2015

Ադիբեկյան. Աղդամյան դեպքերում Ադրբեջանը փնտրում է ինդուլգենցիա` հայերի դեմ հետագա գազանություններ իրականացնելու

«Լուսանկարների կեղծարարությունները կարելի է համարել «այսբերգի գագաթը»: Կեղծվում է բառիս բուն իմաստով ամենը, ինչ կապված է «խոջալու» հասկացության հետ` սկսած նկարներից ու ցուցակներից, ավարտած ականատեսների վկայություններով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Այլատիացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը` խոսելով ադրբեջանական կեղծարարությունների մասին:

Ինչի՞ վրա է հիմնված հայկական կողմի փաստարկված դիրքորոշումը, ինչո՞ւ է  ադրբեջանական կողմը պարբերաբար սպառնում դիմել միջազգային դատարան` «խոջալուի ցեղասպանություն» ձևակերպմամբ և այլ հարցերի շուրջ  սոցիոլոգի հետ հարցազրույցը` ստորև:

-Ադրբեջանում ամեն տարի փետրվար ամսվա ավարտը նախանշվում է «Խոջալուի դեպքեր» անվանված 1992 թվականի Աղդամյան դեպքերի լայնամասշտաբ քարոզչությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ աշավը:
- Ես չեմ ցանկանա կրկին ու կրկին անդրադառնալ նրան, թե ինչ կատարվեց այդ ժամանակ: Կուզենայի խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր: Հայկական կողմի փաստարկները ներկայացված են «Սովի ու կրակի միջև» ֆիլմում:  Ցանկության դեպքում կարելի է կազմակերպել ոչ թե զգացմուքների, քմահաճույքների ու ցանկությունների, այլ փաստերի վրա հիմնված առարկայական ու ռացիոնալ քննարկում: Սակայն դա ինչպես չի եղել, այնպես էլ չի լինելու: Ադրբեջանական կողմն իր առջև առաջնային խնդիր է դրել` էմոցոնիալ հարթության ակտիվ ու անվերահսկելի սնում, և ադրբեջանցիներն անում են այդ, ինչպես կարող են: Հայկական կողմը բազմիցս է քննարկումների կոչեր արել:

-Ինչի՞ վրա է հիմնված հայկական կողմի փաստարկված դիրքորոշումը:
-Մենք կիրառում ենք բացառապես ադրբեջանական աղբյուրներ և այդ տարիների ժամանակագրություններ, համեմատում ենք միայն դրանք միմյանց հետ, այլ ոչ թե «հայկական տարբերակի» հետ: Մեր փաստարկներն այդ թվում հիմնված են ադրբեջանական քարոզչության հակասությունների վրա: Չէ՞ որ իրողությունն ասողը կարիք չունի ստելու, վկայություններ ու տարբերակներ փոխելու:
Լուսանկարների կեղծարարությունները կարելի է համարել «այսբերգի գագաթը»: Կեղծվում է բառիս բուն իմաստով ամեն ինչ, որ կապված է «խոջալու» հասկացության հետ` սկսած նկարներից ու ցուցակներից, ավարտած ականատեսների վկայություններով: Այս փուլում նրանք անցել են հետադարձ իմաստավորման ու փաստերի մատուցման նոր ձևաչափի: Օրինակ` «գերի ընկած» Գյուլալի Բինալիևը հարցազրույցում պատմում է «գերության սարսափների» մասին, երբ նրան տանջել է ինքը` Ռոբերտ Քոչարյանը:

Սակայն կամ նա, կամ լրագրողները մոռացել են այն մասին, որ դեռևս 1992 թվականի փետրվարին այդ «գերին» հարցազրույց է տվել ու ժամանակագրության կադրերում կտտանքներից տանջահարված մարդու տպավորություն չի թողնում: Ի դեպ, հարցազրույցից մեկ օր անց այդ մարդկանց խումբը հանձնվել է ադրբեջանական կողմին: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի մասնակցել հարցաքննություններին, այլև առհասարակ չկա ժամանակագրության մեջ:

«Երբ մարեց արևը» ֆիլմում մեկ այլ «վկա» ցուցմունք է տալիս, սակայն չի հիշում անգամ իր ամուսնու անունը` նրան կոչելով Ահմեդով Էլմար Նայիբ օղլու, այդ անուն-ազգանունով անձը, իրականում, ըստ մահացածների պաշտոնական ցուցակի, 1992 թվականի փետրվարի 26-ի դրությամբ ընդամենը 6 տարեկան էր: Մյուս ականատեսը` Պանախ Մահերամովը, պատմում է, թե իբր կտրել են իր ականջը, մինչդեռ լրագրողական հետաքննությանը կից ներկայացված լուսանկարներում նա երկու ականջ ունի: Բացի այդ, լուսանկարներում հստակ երևում է, որ դրանք իր ականջներն են, այլ ոչ թե պրոթեզ:

Իսկ ինչ կարելի է սպասել հասարակ մահկանացուներից, եթե «կոմպետենտ» անձինք, ինչպիսին է օրինակ Ռամիզ Ֆաթալիևը (Ադրբեջանի Միլլի մեջլիսի` խոջալուի ողբերգության գծով հանձնաժողովի նախագահ), պատմելու փոխարեն, թե ինչ գիտի  ու ինչ արդյունքներ տվեց հետաքննությունը, 23 տարի անց իր փաստագրական հիմքը կառուցում է «Զորի Բալայանի խոստովանությունների» վրա: Կամ էլ Ֆեյսբուքի միջոցով «հեղինակավոր խոսք» են ասում` հայտարարելով, թե «սպանվածները 710 հոգի են եղել` նախկին չփաստարկված 613-ի փոխարեն», իսկ «սպանված երեխաների թիվը` 100-ից ավել»: Ես փորձել եմ կապ հաստատել Ֆաթալիևի հետ նույն Ֆեյսբուքի միջոցով, որպեսզի հստակեցումներ ստանամ, սակայն պատասխանի չեմ արժանացել: Ի դեպ, «կոմպետենտ» մարդկանցից հստակ դրված, այս կամ այն պնդմանը վերաբերող հարցին պատասխան ստանալու ցանկացած փորձ բախվում է գերեզմանային լռությանը:

-Ցանկալի կլիներ առանձին անդրադառնալ սպանվածների ցուցակի կեղծարարություններին:
-Խոջալուի սպանվածների ցուցակների կեղծումները հանգամանորեն ուսումնասիրվել են դեռևս 2012 թվականին: Այս պարագայում կարևոր է նշել մի քանի նշանակալից պահ. գոյություն ունեն 3, պաշտոնական, միմյանցից տարբերվող ցուցակի տարբերակներ, և դրանցից ոչ մեկում 613 անուն չկա ընդգրկված: Առկա ցուցակներում ներառված են 630, 601 ու 508 անուններ: Սպանվածներից ավելի քան 70 տոկոսը 18-60 տարեկան տղամարդիկ են, որոնց մի մասը Խոջալուի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ այլ վայրում ու այլ ժամանակահատվածում է մահացել:

-Այնուհանդերձ, ադրբեջանական կողմը պարբերաբար սպառնում է դիմել միջազգային դատարան` «խոջալուի ցեղասպանություն» ձևակերպմամբ:
-Ինչպես արդեն ավելի վաղ նշել եմ, նման մոտեցմամբ ու «փաստագրական» նյութի հավաքագրմամբ նրանք դատարանում ներկայացնելու ոչ մի բան չունեն, ուստի միջազգային դատարանի մասին լուրերը դատարկ խոսակցություններ են ու սպառնալիքներ` ուղղված անիրազեկ օգտատերին: Ամեն դեպքում, եթե նրանք պատրաստվում են գնալ դատարան նրանով, ինչ ունեն, ապա ես սիրով կմասնակցեմ դրան: Ինչ վերաբերում է այս իրադարձությունները «ցեղասպանություն» որակելուն, ինչն ինքնին ենթադրում է «էթնիկ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացում», այս պարագայում էլ բազում բաց տեղեր կան: 1992 թվականի դրությամբ Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 7 324 100 մարդ: Ադրբեջանական կողմը պետք է շատ ջանա ապացուցելու համար, որ երեք հարյուր մարդու մահը` ըստ Human right watch միջազգային կազմակերպության, անգամ վեց հարյուրի` համաձայն իրենց թվերի, սպառնալիք է ստեղծել 7 մլն-անոց էթնիկ խմբի գոյության համար: Այս պարագայում, կարծում եմ, ավելորդ է խոսել այն մասին, որ հիմնականում մահացել են այլ էթնիկ խմբի ներկայացուցիչներ` թուրք-մեսխեթցիներ, որոնց մտածված կերպով ուղարկում էին մարտական գործողությունների կիզակետեր:

Նրանք փնտրում են ոչ թե արդարություն, այլ «հաղթանակ»` իրենց ընկալմամբ, որը ժամանակի ընթացքում բարոյական արդարացում կտա իրենց արտաքին աշխարհի աչքերում հայերի նկատմամբ դաժանության ու կոտորածի գործողությունների համար: Կամ էլ արդեն տալիս է, եթե դատենք Ադրբեջանի առաջին դեմքերի արտահայտություններից, որոնց իմաստը պարզ է. «մենք վրեժ կլուծենք», «Հայաստանը պետք է դադարեցնի իր գոյությունը», «կվերադառնանք, կավերենք ու կկառուցենք մերը»:

Մասնավորապես, 2015 թվականի հիմնական քարոզչական արտադրանքը` «Խոջալու. Հայաստանի դատաստան», հենց այդ մասին է վկայում: Մարդիկ, ում պետք է ճշմարտություն և արդարություն, գիրքը կանվանեին «Մեղավորների դատաստանը»: Սակայն հայերն ու Հայաստանը արդեն նշանակվել են մեղավորի դերում` առանց դատի ու հետաքննության: Նրանց պետք է ոչ թե ճշմարտությունը, այլ ինդուլգենցիան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}