Սուրիկ Խաչատրյանի եղբորը մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել:
«Օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա և իր որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը: Ներկա մեղադրանքով մինչև 5 տարվա ազատազրկում: Բայց նախաքննությունը դեռ շարունակվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը