Սենոր Հասրաթյան. Որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան
Քաղաքական
20:32 08/04/2016
Հայաստան

Սենոր Հասրաթյան. Որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան

Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

«Առայժմ տեղեկություններ չկան, որ եղավ, կտարածենք: Համենայն դեպս հնարավոր է, որ այսօր չլինի»,-ասաց ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ այսօր ժամը 15:00-20:00 շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում իրականացվելու են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ:

ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը երեկ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից այդ պահի դրությամբ 21 զինծառայող անհետ կորած է համարվում։

Այսօր ՀՀ ՊՆ խոսնակի հրապարակած տվյալների համաձայն, զոհվել է մարտերին մասնակցած 44 մարդ:

Placeholder
Սենոր Հասրաթյան. Որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան