Հայաստանի փողոցներում արագաչափերը կավելանան
Իրավունք
14:28 20/05/2016

Հայաստանի փողոցներում արագաչափերը կավելանան

Հայաստանի տարբեր հատվածներում հավելյալ արագաչափեր տեղադրելու անհրաժեշտություն կա: Այդ մասին այսօր Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը:

«Երբեմն, որտեղ անհրաժեշտություն է առաջանում, դիմում ենք, իրենք էլ ընդառաջում են և կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները», -ասաց Արմեն Հակոբյանը:

Մեր մյուս հարցին, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ է արագաչափերն ավելացնելու, Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Այո, արագաչափերի հետ կապված դրանք ավելացնելու անհրաժեշտություն տեսնում ենք»:

Այդուհանդերձ, Հակոբյանը հստակ չասաց, թե որքան արագաչափ կավելանա:

«Արագաչափերից օբյեկտիվ որևէ դժգոհություն չկա հանրության շրջանում: Կարող եմ մատնանշել հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվները իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ», -ասաց ՃՈ պաշտոնյան:

Panorama.am-ի հարցին, թե որքան արագաչափ կավելանա, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը մեզ հետ զրույցում պատասխանեց, որ ինչքան ՃՈ-ն գտնի անհրաժեշտ:  

«Մենք կատարում ենք մեր պայմանագրային պարտավորությունները. այն չափով, որքանով հանձնարարում է Ճանապարհային ոստիկանությունը, այդ չափով դա իրականացնում են», -հավելեց Զաքարյանը:

Placeholder