Իրավունք 13:19 01/07/2016 Հայաստան

ԼՂՀ ՊԲ զինծառայողների սպանության և խոշտանգումների կապակցությամբ քրգործերը կասեցվել են

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հարձակման ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է  քրեական 6 գործ: Դրանց շրջանակում նշանակված բոլոր 22 դատաբժշկական  փորձաքննություններն ավարտվել են:

Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ գլխավոր դատախազության Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման բաժնի պետ Կարեն Գաբրիելյանը:

Հարուցված գործերից երեքը զինծառայողների գլխատման է վերաբերում՝ պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանի, ժամկետային զինծառայողների Քյարամ Սլոյանի, Հայկ Թորոյանի: Այդ գործերը հարուցված են ԼՂՀ Քրեական  օրենսգրքի 416-րդ հոդվածի 6-րդ մասով :

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն, Հրանտ Ղարիբյանի ու Քյարամ Սլոյանի պարագայում տեղի է  ունեցել դիակի անարգում, այսինքն, նրանք գլխատվել են սպանությունից հետո: Հայկ Թորոյանը գլխատվել է կենդանության օրոք, մահվանից վայրկյաններ առաջ, ինչն էլ բերել է մահվան»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ելնելով գլխի բացակայության հանգամանքից ներկայումս որոշել, թե գլխի շրջանում եղե՞լ են վնասվածքներ, որոնք կարող էին պատճառահետևանքային կապի մեջ գտնվել մահվան անմիջական պատճառի հետ, հնարավոր չէ:

«Գլխատված զինվորներից միայն մեկի գլուխն է վերադարձվել հայկական կողմին»,-ասաց ԼՂՀ Գլխավոր դատախազության բաժնի պետը:

Մյուս քրեական գործը Ռաֆիկ Հակոբյանի և Աղասի Ասատրյանի վերաբերյալ է. «Նրանց ականջներն են կտրել, դիակներն անարգանքի ենթարկել»:

Քրեական գործերից չորրորդը հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած Ռոբերտ Աբաջյանի ու  Անդրանիկ Զոհրաբյանի վերաբերյալ է:

«Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները: Եզրակացության համաձայն, Անդրանիկ Զոհրաբյանի դաստակը կտրել են մինչև մահը»,-ասաց Կ. Գաբրիելյանը:

Վերջին գործը վերաբերում է 15 զինծառայողների:  Փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանին, Ռոման Պողոսյանին, Օնիկ Գրիգորյանին, մայոր Սուրեն Մելքումյանին, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանին, շարքայիններ Ժորա Եսայանին, Բագրատ  Ալեքսանյանին, Բորիս  Օզմանյանին,   Գրիգոր Հարությունյանին, սերժանտ Ադամ  Սահակյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին սպանելուց հետո անարգանքի են ենթարկել վերջիններիս դիակները` կտրելով ականջները:

Ժամկետային շարքային զինծառայող Տիգրան  Բերակչյանին սպանելուց հետո կտրել են   ականջներն ու աջ ձեռքի 2-րդ և 3-րդ մատները, ժամկետային զինծառայող, սերժանտ Արման  Անդրեասյանին սպանելուց հետո` կտրելով դիակի ձախ ականջը, նաև պարանոցին ու կրծքավանդակին կատարել են կտրվածքներ, շարքային Ազատ  Սիմոնյանին սպանելուց հետո կտրել են դիակի աջ դաստակի առաջին մատը,  սպանելուց հետո հանել լեյտենանտ Աշոտ  Շահբազյանի ձախ աչքը:

«Քրեական գործերով նշանակված բոլոր փորձաքննություններն ավարտվել են: Այս պահին քրեական գործերը կասեցվել են անհաղթահարելի ուժի պատճառով»,-ասաց Արցախի դատախազության ներկայացուցիչը:

Նշենք, որ ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի   31 հոդվածը սահմանում է քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը:

Այսպիսով օրենքգքրի 31 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է.

«Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին»:

«Կասեցվել չի նշանակում ավարտվել, այս պահին ընդհատված է»,-ասաց Կ. Գաբրրիելյանը: ԼՂՀ դատախազության ներկայացուցիչը նշեց, որ դատախազությունը պատրաստ է քրեական գործերի նյութերը տրամադրել միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին ու կառույցներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Քննչականի ծանր հանցագործությունների բաժինը ավարտել է Հ. Ասլանյանի նկատմամբ հարուցած խուլիգանության նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը քննել է «խուլիգանության դեպքի» քննությունը և...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով, «Ուրարտու»-ին՝ մոտ 32 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}