Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ
Առողջություն
15:57 26/07/2016
Հայաստան

Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ

ՀՀ  ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով այս պահին մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում բուժվում է 13 անձ, որից 5-ը` ոստիկան: Այս մասին  Panorama.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքերով՝ բոլորին ողջ ծավալով ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Այս պահին ծանր կայուն է գնահատվում միայն հուլիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը։ Նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում:

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 26-ի գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինված խմբի երկու անդամ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն` համապատասխան հետվիրահատական շրջանին։

Placeholder