Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինված խմբի վիրավոր անդամ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ա. Պետրոսյանի շահերը պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդյանը:
Նա հիշեցրեց, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Հիշեցնենք, որ նույն մեղադրանքն առաջադրվել էր զինված խմբի մյուս վիրավոր անդամին՝ Հ. Հարությունյանին: