Իրավունք 15:52 03/08/2016 Հայաստան

Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին

Հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի  Թաղում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով մեկ անչափահաս տղա կորցրեց աչքը, մի քանիսն այրվածքներ ստացան, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ: Ի՞նչ հատուկ միջոցներ է կիրառել ոստիկանությունն այդ օրը երթի մասնակիցների նկատմամբ, դրանց կիրառումը հայաստանյան օրենսդրությամբ ո՞ր դեպքերում և ի՞նչ հանգամանքներում է թույլատրված, ո՞վ տվեց ոստիկաններին նման կերպ գործելու հրաման:



Այս ու այլ հարցեր գրավոր կերպով Panorama.am-ը ներկայացրեց ոստիկանություն:  Մեկ օր անց որպես պատասխան ստացվեց սա. «Ձեր 01.08.2016 թ. հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների գործադրման հիմքերը, սահմանները և պայմանները սահմանված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի  29-րդ և 31-րդ հոդվածներով:
Մնացած հարցադրումների առիթով ներկայումս ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն, ուստի դրանց վերաբերյալ տեղեկությունները կարող են հրապարակվել ծառայողական քննության ավարտից հետո»:

Տուժածներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ստացած վնասվածքների բնույթն իրեն անծանոթ է, չգիտի, թե ինչ հատուկ միջոցի կիրառումից մարդկանց ոտքերին կարող էր նման վնասվածքներ առաջանալ: Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ իրենք չեն դիմել ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ միջոցների կիրառումից են  առաջացել վնասվածքները:

Փոխարենը նախարարությունից մատնանշեցին «Ոստիկանության մասին» օրենքի 31 հոդվածը, որտեղ սահմանված են, թե ե՞րբ, ի՞նչ պարագայում ո՞ւմ նկատմամբ ոստիկանությունը իրավունք ունի կամ չունի  կիրառել հատուկ միջոցներ:

Օրենքի 31 հոդվածի մանրամասներին կարելի ծանոթանալ այս հղումով:  



Միայն փաստենք, որ աչքից զրկված Սայաթ Հարությունյանը (լուսանկարում)դեռ 16 տարեկան է: Իսկ այդ հոդվածի կետերից մեկը՝ սահմանում է.

«Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի)…»:

Նույն հոդվածով արգելվում է նաև ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

Առողջապահության նախարարությունից նշեցին, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ N 867-Ն որոշում):

Նույն հոդվածով ՀՀ առողջապահության նախարարին լիազորություն է վերապահվել ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա ընդունել մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանող հրաման, ինչը և արվել է (ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրաման): Դրանց մասով այլ լիազորություն հիշատակված օրենքով առողջապահության նախարարությանը վերապահված չէ»:

Երեկ տարածվեց տեսանյութ,որտեղ Սարի թաղի բնակիչները գտել են ոստիկանության կողմից կիրառած հատուկ միջոցներից մեկը: Ինտերնետում որոնումների արդյունքում պարզեցինք, որ խոսքը ձեռքի լուսաձայնային նռնակի մասին է, կոչվում է «Ֆակել» (լուսանկարը՝ տեսանյութից):



Առողջապահության նախարարի հրամանի 5-րդ կետը վերաբերում է այդ հատուկ միջոցի կիրառման պայմաններին.

«Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ներգործության տրամագիծը 20 մետրից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 145 դեցիբելից ոչ ավելի»:

Մնացածի օգտագործելիության նկարագրություններին կարող եք ծանոթանալ բերված հրամանում։

Շեշտենք՝ որ դրանց մի մասի օգտագործման նկարագրության մեջ նշված է՝ բաց տեղանքում, զինված մարդկանց դեմ, եթե զինվածը իրական վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքերին, նույն տարածքում կրկնակի օգտագործումը արգելվում է, և այլն...։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր...
Աղբյուր` Panorama.am
20:42
Անիմացիոն տեսաժապավենով ներկայացվել է մարզաձևերը պատկերող մանրակերտը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն անիմացիոն տեսաժապավենով ներկայացրել է  ծրագրում ընդգրկված մարզաձևերը  պատկերող մանրակերտը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ելնելով ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից  պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
20:11
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում երկու շաբաթով կարանտին է հայտարարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է...
Աղբյուր` Panorama.am
20:06
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը կդադարեցնի թռիչքները դեպի Իրան փետրվարի 28-ից ՝ կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի աճով պայմանավորված, հայտնում են ՌԴ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը կներկայացվի այլ երկրներում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:43
Մշակվում է ՀՀ ճանապարհների վթարավտանգ կետերի բարելավման նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի երկու դեմքը
Հայաստանի մի դեմքը Սահմանադրական Դատարանի դատավորներն են, որ չդավաճանելով մարդու արժանապատվությանը և դատավորի երդմանը՝ վաղ կենսաթոշակի անցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջները բավարարել է մասնակի
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
«Ժամանակը գալու է, և նրանց անկոտրուն կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»
Աղբյուր` Panorama.am
19:02
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր
«Ժամացույցի զարկերը». վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաստաբանը հարցեր ունի՝ ուղղված Թորոսյանին
Փաստաբան Մարինե Թովմասյանը կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարցեր է հասցեագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հարցերի մի մասն...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Բար Սիման-Թովը հաստատել է՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}