Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, որը մեղադրվում է շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու համար, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ պետք է վիրահատվի:
Հիվանդանոցի մոտ իր որպիսության մասին խմբված մարդկանց հարցերին ի պատասխան, Մանուկյանն ասաց, որ իրեն գերազանց է զգում. «Գերազանց եմ, գերազանց»:
Նաև ասաց, որ իրենց առաքելությունն ավարտված չէ, մինչև «չտեսնենք ապահով, ինքնաբավ Հայաստան»:
Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը Panorama.am-ին փոխանցեց, որ ինքը հիվանդասենյակում Մանուկյանի հետ է և նրան պատրաստվում են վիրահատել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Պավել Մանուկյանը մեկ անգամ արդեն վիրահատվել էր «Դատապարտյալների հիվանդանոց: ՔԿՀ-ում։ Վիրահատությունը կատարել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։ Տեղային անզգայացման միջոցով կատարվել էր մաշկի դեֆեկտի վերականգնում։