Քաղաքական 15:42 22/09/2016 Հայաստան

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել

Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին ուղղված ԱԺ վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միավորվելու մասին երեկվա կոչ-հայտարարությունը կրքեր է բորբոքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Հիշեցնենք՝ երեկ Մարուքյանը հայտարարությամբ առաջարկ էր ներկայացրել ընդդիմադիր ուժերին դուրս գալ ՀՀԿ-ի դեմ, հաղթել այդ կուսակցությանը և Վանաձորում ձևավորել «բազմակուսակցական տեղական իշխանություն` բերելով համագործակցային կառավարման նոր մշակույթ»:

«Մենք պատրաստ ենք մի կողմ դնել բոլոր ներկա և նախկին տարաձայնությունները և միավորվել՝ հանուն ավելի բարձր արժեքի և զարգացող Վանաձորի: Ժամանակը սուղ է, հուսով ենք՝ մեր առաջարկը կստանա դրական արձագանքներ և մենք միավորված կհաղթենք Հանրապետական Կուսակցությանը», -հայտարարել էր նա:

Այս հայտարարությունը բավական բուռն ընդունեցին նույն Վանաձորում ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

Մասնավորապես, ներկայացնելով ՔՊ պաշտոնական տեսանկյունը, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին «Լուսավոր Հայաստան»-ին ներկայացրել էր պայմաններ, որոնցից մեկը՝ նախագահի իմպիչմենտի հարցը այսօր, որպես նախագիծ, մտցնել Ազգային Ժողով։

Պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ «Լուսավոր Հայաստան»-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման»:

Ավելին այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում վերահաստատել էր հօգուտ Լուսավոր Հայաստանի ընտրապայքարից դուրս գալու պատրաստակամությունը.

«Վերահաստատում ենք Վանաձորի ընտրապայքարից հօգուտ ԼՀ-ի դուրս գալու մեր պատրաստակամությունը, եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ»:

Այսօր, Panorama.am-ը բազմիցս փորձեց կապվել պարոն Մարուքյանի հետ և ստանալ մեկնաբանություններ, սակայն պատգամավորը հեռախոսազանգերին պատասխանելու փոխարեն Facebook սոցիալական ցանցով տարածեց հայտարարություն, որում նշվում է հետևյալը.

«Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, հուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը:

Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները:

ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է:

Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է , ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից):

Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: 

Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր մեր նպատակների ու թիմերի միջև»:

Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցում են Համախմբում, Հայկական Վերածնունդ, Հայ Հեղափոխական դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հանրապետական, Քաղաքացիական պայմանագիր և Լուսավոր Հայաստան կուսակցությունները: Ինքնաբացարկի ժամկետը, ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, ավարտվում է այսօր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:52
Դելտա շտամը կազմում է աշխարհում COVID-19-ի դեպքերի գրեթե 100%-ը
Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը կազմում է աշխարհում դեպքերի գրեթե 100%-ը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կարավաջոյի արած միակ որմնանկարով առանձնատունը վաճառքի է հանվել
Հռոմում գտնվող վիլլան, որը պարունակում է իտալացի նկարիչ Կարավաջոյի երբևէ նկարած առաստաղի միակ որմնանկարը, վաճառքի է հանվել գրեթե 500 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հո, երրորդ դասարանի թվաբանության խնդիր չէ՞ այս անտերը. Արթուր Խաչատրյանը՝ Վահան Քերոբյանին
«Զարմացած եմ, էկոնոմիկայի նախարարը հարցը զեկուցում է, ասում է՝ չեմ ուզում մտնել տնտեսական հաշվարկների մեջ, այդ դեպքում ինչո՞ւ է...
Աղբյուր` Panorama.am
12:35
Մահացել Է Կորեայի Հանրապետության նախկին նախագահը
Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռո Դե ՈՒ-ն, որը ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել 1990 թվականին, մահացել է 88 տարեկան...
Աղբյուր` Panorama.am
12:33
Երևանում կկանգնեցվի 20րդ դարի ՀՀ լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ այսօրվա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
12:26
Երևան են ժամանել 200 հատ 6 մետրանոց ավտոբուսներ
Չինաստանից պատվիրված 200 հատ ավտոբուսները արդեն Հայաստանում են, որոնցից 5-6ը ստացել են նավային ճանապարհով բերելու հետևանքով  վնասվածքներ։...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հիմնավորում չկա և մեծ հարց է՝ աշխատանքային օրերի ավելացումը ՀՆԱ-ի ավելացում կբերի՞, թե՞ չի բերի. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանին զսպելու մասին Գերմանիայի ՊՆ ղեկավարի հայտարարություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակապես անթույլատրելի» է անվանել Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն... Կան ու՝ շատ մեծ.Արսեն Թորոսյան-Գեղամ Նազարյան լեզվակռիվ
Ելույթ ունենալով Ամանորի տոնական օրերն աշխատանքային դարձնելու նախագծի օգտին ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ իր մտքով էլ է անցել այդ...
Աղբյուր` Panorama.am
11:58
26.10.2021. Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Փաստաբան. Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամպ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն
Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը. «Հենց նոր տեղեկացա, որ զինծառայողներին տրվել է...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ամանորյա վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
«Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, ինձ համար եկեղեցի գնալը երբևէ պրոբլեմ չի եղել աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրերի...
Աղբյուր` Panorama.am
11:38
4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները ժողովրդից խլեցիք, հիմա էլ հունվարի 7-ն եք խլում. Գեղամ Նազարյան
«Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ինձ փողոցում հանդիպած յուրաքանչյուր երրորդ մարդը  խնդրել է ԱԺ-ում բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ
Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա....
Աղբյուր` Panorama.am
11:32
26.10.2021. Կորոնավիրուսով 59 հիվանդ է մահացել
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7375 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:30
Moderna-ն հայտարարում է 6-11 տարեկան երեխաների մոտ իր COVID-19 պատվաստանյութի հաջող փորձարկման մասին
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ դրական միջանկյալ արդյունքներ է ստացել իր կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
11:27
Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, պետք է հիմա նոր իրենց նման ազդակ տալ. Վարդևանյան
«Այս օրենքի նախագիծը մի ճշգրիտ խորհուրդ կարող է ունենալ՝  իսկապես պետք է շատ աշխատել: Այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր...
Աղբյուր` Panorama.am
11:25
«Կասպերսկի». Ինչպես երեխաներին զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից
Ներկայիս թվային դարաշրջանում համացանցին միացող բազմաթիվ սարքերը դարձել են նաև մեր երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Եվ հաճախ ծնողները պետք է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխություն» կազմակերպելու երազանքով. Դենիել Ֆրիդ
«Ինձ դուր չի գալիս, որ Սաակաշվիլին հանկարծ իջավ պարաշյուտով և որոշեց ձիով հայտնվել երկրում, բայց մյուս կողմից, իրո՞ք նրա տեղը բանտում է։...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սյունիքի նախկին 8 համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա...
Աղբյուր` Panorama.am
11:04
Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինք մինչև հիմա չգիտեինք՝ պետք է աշխատենք. Թագուհի Թովմասյան
ԱԺ-ում քննարկում են «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Աղբյուր` Panorama.am
11:03
Արցախի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «CONFLITS» պարբերականին
Աղբյուր` Panorama.am
10:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
10:41
Շփման գծի վիճակը և սահմանազատման հարցերը ԱԺ-ն կքննարկի փակ ռեժիմով
ԱԺ այսօրվա նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը պաշտոնական գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Էրդողանը գոհ է. Քավալային ազատելու կոչ անող դեսպանները նոր հայտարարություն են արել
Թուրքիայում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Կանադայի, Հոլլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանները նոր հայտարարություն են տարածել:...
Աղբյուր` Panorama.am
10:29
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի համաձայն՝ Իրանը մինչև 20 տոկոս հարստացված ուրան է ներարկել իր...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության՝ կալանքից ազատված պատգամավորին դիմավորեցին հոտնկայս ու ծափերով
Ազգային ժողովի այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Փաստ». Իշխանությունները նույնիսկ ընտրական հանձնաժողովներում չեն կարողանում հավատարիմ ներկայացուցիչներ նշանակել
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Փաստ». Երևանի ամենօրյա խցանումների թեթևացման համար լուծման ուղիներ կա՞ն, թե՞ ոչ
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես «պիկ» ժամերին:...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Հրապարակ». Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը և ուժերը կենտրոնացրել են, որ Կապանում ռևանշի հասնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ մեծ շքախմբով այցելել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}