Հասարակություն 15:08 15/10/2016 Հայաստան

Փորձագետ. Հայաստանում առավել շատ բողոքում են արտադրողները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երիտասարդ գյուղատնտես Հարություն Մնացականյանն այս տարի չի կարողացել ոչ մի կիլոգրամ հաճար արտահանել: Նախկինում լավ սպառվող հացահատիկի ներքին պահանջարկը կրճատվել է, եվրոպական շուկայում գինը կտրուկ նվազել՝ նախկին 250 եվրոյի փոխարեն այսօր մեկ տոննայի համար 80 եվրո են առաջարկում, իսկ օրգանական հաճարի մեկ տոննայի համար 250 եվրո:

«Գյուղացիները սկսեցին մեծ քանակությամբ հաճար աճեցնել, որովհետև լավ սպառվում էր, հիմա բերքը մնացել է գյուղացիների վրա: Վերջին 5 տարվա ընթացքում հաճարի ցանքատարածությունները Հայաստանում ու Արցախում  300 հեկտարից դարձել են  3.5-4 հազար հա»,-Panorama.am-իհետ զրույցում ասաց  Հ. Մնացականյանը:
Արցախում մի քանի հարյուր հեկտար հաճարի արտադրություն հիմնած երիտասարդն այժմ բերքն իրացնելու տարբերակներ է փնտրում, մտածում է էկոլոգիապես մաքուր, առանց գլյուտենի հաց արտադրելու մասին, հաճարի հացը հղիների, երեխաների, դիաբետիկների համար անվտանգ հաց արտադրելու լավ հումք է:



Իր արտադրանքն իրացնելու  կամ այլ խնդիրների համար նա պետական որևէ մարմնի չի դիմել. «Ես երբեք պետությանը որևէ հարցով չեմ դիմել, ես իմ համար արտադրել եմ, արտահանել եմ: Ես միշտ այդպես եմ արել, ոչ մեկի վրա հույսս չեմ դրել: Համենայն դեպս պետությունն ինձ չի խանգարել»:



Այս տարի կրծողներն էլ են մեծ վնաս պատճառել՝ մոտ 30 մլն դրամի: Օրգանական  սննդամթերքի արտադրության սերտիֆիկատ ունեցող ֆերմերը չէր կարող նրանց դեմն առնել թունաքիմիկատների միջոցով: Չի հիշում, անոմալ նման երևույթ մեկ էլ երբ է  եղել: Աջակցություն պետությունից չի ակնկալում:

Հ. Մնացականյանին անհանգստացնում է փաստը, որը հաճախ ներկրված սննդամթերքը ներկայացվում է տեղականի անվան տակ:

«Բերքի տոնի միջոցառումներին, որ ես մասնակցում եմ, տեսնում եմ՝ տեղականի անվան տակ չինական կամ հնդկական ապրանք են ներկայացնում՝ սիսեռ, սխտոր: Ծիծաղելի է, բայց ձեն չեմ հանել»,-ասում է Մնացականյանը:

Գյուղատնտեսը եկել է մի եզրակացության՝ գյուղացին Գյուղատնտեսության նախարարությանը չի վստահում, նրա հետ չի համագործակցում, նախարարությանը հիշում է կարկուտի ու փոխհատուցման ժամանակ:



ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի փորձագետ Մելինե Բեգլարյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ պարենային ոլորտում կարագավորումները պետք է լինեն ի նպաստ տեղական  հումքի արտադրության ծավալների ավելացման:

«Պետք է ստեղծվեն այնպիսի նախադրյալներ, որ արտադրողը միշտ շահագրագռված լինի արտադրանքի քանակի ավելացմամբ»,-նշեց Մ. Բեգլարյանը:

Նա բացատրեց՝ եթե ոչ պարենային ապրանքերի շուկայում կարող ենք խոսել մրցակցությունից ու ասել, որ ցածր գինը ցանկալի է, նույնը չենք կարող ասել պարենային շուկայի մասին: Այստեղ շուկան պետք է առաջնորդվի իրատեսական գին հասկացությամբ:

«Ազատ թողնել չի նշանակում՝  պետական վերահսկողություն չպետք է լինի, նշանակում է, որ մոնոպոլիաներ չպետք է լինեն: Մեզ մոտ լրիվ հակառակ վիճակն է: Այսինքն ազատ ասելով պետք է ոչ թե հասկանանք, ով ցանկանա, կարող է կաթի փոշի ներկրել, այլ արտադրողները պետք է ազատ լինեն իրենց արտադրության տեսակը, քանակը, էքսպանսիաների ձևը ընտրելու հարցում»,-ասաց փորձագետը:

Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ Հայաստանում առավել շատ բողոքում են ոչ թե ներկրողները, այլ արտադրողները:

«Այսօր մարդկանց ավելի շատ հետաքրքում է ոչ թե արտադրության ծավալների ավելացման խնդիրը, այլ իրացման շուկաները: Պետք է հասկանալ, որ ազատ շուկայական հարաբերությունն այն շուկան է, որտեղ հումքի արտադրողներն ունեն հավասար պայմաններ, նրանց համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ»,-ընդգծեց Panorama.am-ի զրուցակիցը:

Մատնանշելով Հայաստանում առկա խնդիրները՝ Մ. Բեգլարյանը մատնացույց է   անում միջազգային փորձը, երբ պետությունը խթանում է գյուղատնտեսության մի ճյուղ՝ օրինակ օրգանիկ ու սկսում է օգտվել այդ արտադրանքից:



«Հայաստանում մտեք իրացման ցանց: Որտե՞ղ եք տեսել տեղեկատվություն սննդամթերքի ծագման մասին, սպառողի իրավունքը, որով ինքը կարող է նպաստել տեղական արտադրության որևէ ուղղության զարգացմանը:  Մարդը կարող է մեծ ցանկություն ունենալ նպաստել, բայց երաշխավորված չէ, որ ձեռք է բերել ոչ թուրքական լոլիկ»,-օրինակ ներկայացրեց նա:

Մ. Բեգլարյանը մատնացույց է անում  իտալական պարմեզանի օրինակը, երբ հայտնի պանիրը պատրաստում են միայն Իտալիայում արտադրված կաթից:

«Այսինքն, մի կողմից սպառողը գիտի, որ դա իտալական սննդամթերք է՝ պատրաստված իտալական հումքից, մյուս կողմից էլ՝ ամբողջ կաթն արտադրվում է Իտալիայում, դա իր հետ բերում է բազմաթիվ այլ ոլորտների՝ անասնակերի արտադրության, անասնապահության զարգացում: Սա իր հերթին բերում է կայուն տնտեսության զարգացման ու պարենային ապահովության»,-շղթան մանրամասնեց փորձագետը:

Կենտրոնի ներկայացուցիչն այստեղ խիստ կարևորում է պետական վերահսկողության պատշաճ մակարդակը: Եվրոպական երկրներում իրացման ցանցում սպառողը կարող է գտնել տարբեր սորտերի կաթնամթերք, փոքր ընկերությունները, որոնք չեն կարողանում մեծ ներդրումներ անել, ավելի ցածր սորտի  կաթը վաճառում են էժան:

«Սա է հավասարությունը, և ոչ թե այն, երբ շուկայում իրար հետ հավասար մրցակցում են մսով ու ոչ մսով երշիկ պատրաստած ընկերությունները, կաթնայուղով ու ոչ կաթնայուղով սննդամթերք արտադրողները: Այս ոլորտում պետական թույլ վերահսկողությունը նպաստում է  երկրում պարենի ապահովության խնդրի չլուծվելուն: Եթե տնտեսվարողը տեսնում է, որ արտադրության մեջ թարմ կաթ օգտագործողն ու կաթի փոշի օգտագործողը նույն պայմաններում են, կամաց-կամաց այդ շուկայում դիմակայելու համար ինքն էլ պիտի սկսի կրճատել ինքնարժեքը: Այստեղ ստեղծվում է հակառակ պատկերը, լավ խաղացողը պայմաններին հարմարվելու համար դառնում է վատը, լավին խրախուսող որևէ ծրագիր չկա»,-նշեց նա:


Բեգլարյանն ընդգծեց, հիմա Հայաստան ներկրվում է թանկ կաթնամթերք, որն ունի գնորդներ: Սակայն ինչո՞ւ  նույն ալպյան  մարգագետիներ ունեցող Հայաստանում չի կարելի արտադրել բարձրորակ սննդամթերք:

Փորձագետն այս առումով կարևորում է նաև սննդի հետագծելիությունը, որը Հայաստանում չկա: Օրինակ, այսօր ամբողջ աշխարհում գործում է 0 կմ հասկացությունը, որի նպատակը հումքը հնարավորինս քիչ տեղափոխելն է: Դա նշանակում է  տրանսպորտային ծախսերի կրճատում, կոնսերվանտների հնարավորինս քիչ օգտագործում, գյուղերում արտադրությունների հիմնում:

«Երկիրը պետականամետ կառավարման տեսլական պետք է ունենա: Շատ երկրներում կա «think thank» հասկացություն, այդ խմբերում պրոֆեսիոնալներ են, կամայական որոշում պետք է ուղարկվի այդ խմբի անդամների մոտ փորձաքննության: Ոլորտի պրոֆեսիոնալները պետք է որոշում կայացնեն, քաղաքական լիդերները փոխվում են, բայց պրոֆեսիոնալը պետք  միշտ մնա իր աշխատանքին»,-ընդգծեց փորձագետը:

Հաճարի և հացի լուսանկարները՝  Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}