Հասարակություն 16:38 09/03/2017 Հայաստան

Վահե Գուլանյան. Սևանը տարիներ շարունակ փետրվարի կեսերին սառում է, մարտի վերջին բացվում

Սևանա լիճն առաջին տարին չէ, որ ամբողջությամբ սառցակալում է: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Գուլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ լճի մակերևույթը պարբերաբար ամբողջությամբ սառցակալել է:

«Սա ոչ բացառիկ, ոչ էլ նոր երևույթ է: Երկու տարի առաջ էլ էր սառել այսպես: Սևանա լիճը սովարաբար փետրվարի կեսերից սառում է, մարտի վերջին բացվում»,-ասաց Գուլանյանը:

Նա բացատրեց՝ լճի մակերևույթի սառցակալման համար բարենպաստ պայմաններ են ցածր ջերմաստիճանն ու քամիների բացակայությունը:

«Եթե թույլ քամիներ կան, լիճը սառցակալում է -15 - -30 աստիճան ցրտի դեպքում, եթե ընդհանրապես քամի չկա, -10-ն էլ հերիք է, որ սառցակալի: Երբ կան քամիներ, այն ջրի մակերևույթի վրա շարժ է առաջացնում, խորքային տաք ջրերը խառնվում են մակերևութային սառը ջրերի հետ, ստացվում է դրական ջերմաստիճանով ջուր, ինչի հետևանքով չի սառում»,-ասաց տնօրենի պաշտոնակատարը:

Նա չի հասկանում, թե ինչու է լճի սառցակալումն այս տարի նման մեծ արձագանք ստացել, ենթադրում է, որ  լրագրողները երիտասարդ են, չեն տեսել կամ հիշում լիճը սառցակալած վիճակում, հնարավոր է անցորդներն են շատ եղել:

«Տարբեր հատվածներում սառույցի շերտի հաստությունը տարբեր է, առափնյա հատվածներում հասնում է 15-20 սմ-ի: Սակայն այնպես չէ, որ լճի մակերևույթն ամբողջությամբ է սառցակալած, չի կարող նման բան լինել: Ջրի ընդարձակումների ու կրճատումների հետ պարբերաբար սառույցը բացվում է, հետո նորից սառցակալում, այսինքն՝ արձագանքում է լճի ծավալների փոփոխություններին»,-ասաց Գուլանյանը:

Գուլանյանի խոսքով, լճի սառցակալումը բոլոր առումներով դրական է ազդում ձկան պաշարների պահպանության վրա՝ և´ որսագողության, և´ ձկները որպես կեր չօգտագործելու առումով:

«Ջրի պահպանության տեսանկյունից սա ևս խիստ դրական է: Սառցակալած վիճակում ամեն օր մեկ մլրդ լիտր ջուր է տնտեսվում՝ գոլորշիացում չլինելու հետևանքով: Իսկ Սևանում հիմնական գոլորշիացումը տեղի է ունենում ձմռան ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը ջրի ջերմաստիճանից ցածր է լինում»,-մանրամասնեց մասնագետը:

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, ով մասնագիտութմաբ կենսաբան է, միանշանակ չի ընդունում այն լուրերը, որը լճի սառցակալման հետևանքով թռչուններ են անկել:

«Ես ասացի, որ տարիներ շարունակ լիճը սառցակալել է, և դա նորություն չէ թռչունների համար, էվոլուցիայի ողջ ընթացքում այդ թռչուններն ապրել են այդտեղ, հարմարվել են կլիմային: Թռչունների անկում, իհարկե, կարող է լինել, բնական երևույթ է»,-ասաց նա:

Հնարավո՞ր էր կանխել թռչունների անկումը:  Մասնագետի խոսքով, եղել են առաջարկներ սառույցը կոտրելու մասին:

«Նախ ո՞վ է ջարդելու: Դա վտանգավոր բան է: Նույնիսկ միջազգային վարկի լողորդները մի քանի րոպե չեն կարող դիմանալ այդ սառը ջրում: Մի քանի վայրկյանի ընթացքում առաջանում է արյան զեղում, անոթների կոծկում, մարդիկ ինֆարկտ են ստանում:  Եվ հետո՝ իմա՞ստը»,-ասաց նա:

Նա հարցադրում արեց, թե՝ , իսկ ով  գիտե, որ նախորդ տարիներին, երբ լիճը սառցակալած չէր, թռչուններ չեն սատկել, կա գոյության կռիվ, բնական պրոցես է:

«Գոյության կռվում բնությունն ընտրում է այն կենդանիներին, ովքեր այդ միջավայրին հարմարեցված են: Մեծ ծավալների անկում չի եղել, որ մասնագետների ու քաղաքացիների անհանգստությունը շարժի: Մենք բոլորից շատ ենք մտածում, անհանգստանում, եթե խնդիր տեսնենք, անմիջապես դրա դեմ միջոցներ կձեռնարկենք»,-ասաց նա:

Կենսաբանը նաև բացատրեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում պետք է մարդու միջամտությունը հասցնել նվազագույնի:

«Պետք է թողնենք, որ բնական պրոցեսները սպոնտան ընթանան: Եթե սառույց էլ չկա, այդ անկումը նորից կա: Հնարավոր է անկածները լինեն թույլ ու հիվանդ առանձնյակներից:  Մասայական անկման մասին խոսք չկա: Մենք ահազանգ ենք ստացել սև փարփարի անկման 1-2 դեպքի մասին, մենք դա չենք տեսել: Չենք բացառում, որ նման բան հնարավոր է, բայց դա բնական երևույթ է ու կարող է սառցակալման հետ կապ չունենալ: Եթե մեծաքանակ անկման դեպքեր լինեին, բա մենք ո՞ւր էինք կամ ո՞ւր էինք նայում»,-ասաց Գուլանյան:

 Նա նշեց, որ այսօր թռչունները հավաքվում են հարակից լճակների մոտակայքում, որսագողության դեպքերը բացառելու համար ոստիկանության Մարտունու բաժնի հետ մշտական հսկողություն է սահմանված, ամենօրյա հերթապահություն է իրականացվում:

Գուլանյանը դեմ է ջրային կենդանիներով սնվող թռչունների կերակրմանը, նախարարությունում էլ քննարկման ժամանակ, եթե նման առաջարկ լինի ու տարբերակ քննարկվի, ասում է՝ դեմ է արտահայտվելու:

«Սևանում արևոտ եղանակ է, դաշտերը բաց են, ձնածածկ չեն: Մենք մաքսիմալ պետք է խուսափենք թռչուններին մարդուն մոտեցնելուց: Երբ 1-2-3 կերակրեցինք, նրանց մոտ պայմանական ռեֆլեքս է առաջանում, դրանք կարող են հեշտությամբ դառնալ որսագողության օբյեկտ: Դա ավելի մեծ վտանգ կարող է  ներկայացնել թռչունների համար, չարժե թռչունին սովորեցնել, որ մարդն անվտանգ է»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:39
Նախարար. Կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին
«Պետական կառավարման համակարգի թվայնացումը, կառավարման գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
Այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում:
Աղբյուր` Panorama.am
15:16
ՄՃԽ փորձագետ. Նախագահների հանդիպումը հույս է ներշնչում, որ Ղարաբաղի թեման շփման գծից կտեղափոխվի բանակցային սեղան
«Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) փորձագետ Օլեսյա Վարդանյանը «Ինչպե՞ս Ղարաբաղի հարցում հասնել խաղաղության. ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հովհաննես Իգիթյան. Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ադրբեջանի կողմից «սպանենք, ջարդենք» տոնայնությունը գուցե մի փոքր նվազի. Վիգեն Հակոբյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը ի տարբերությունը նախորդների՝ մի քիչ այլ էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք...
Աղբյուր` Panorama.am
14:51
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործը
Ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել:
Աղբյուր` Panorama.am
14:47
Նոր ատոմակայան կունենանք, եթե գնային առումով այն լինի արդյունավետ․ Դավիթ Հարությունյան
Էներգետիկայի  ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում,...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ա. Մանուկյան. Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը ինքնածախսածածկում ապահովող վարկային ծրագրեր է իրականանացնելու
Քննարկվել են Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման ծրագրերի ֆինանսավորման հարցերը
Աղբյուր` Panorama.am
14:30
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
Հնարավոր չէ՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։
Աղբյուր` Panorama.am
14:21
Մալթայում մեքենայի պայթյունից մահացել է Պանամական թղթերի հետ Ադրբեջանի կապը բացահայտած լրագրողը
Հայտնի լրագրողը, ով մեծ դերակատարում էր ունեցել Պանամական թղթերի բացահայտման գործում, սպանվել է Մալթայում: Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
Հոգեբանական բռնության դրսևումները բոլորն էլ առաձին-առաձին իրավակարգավորման շրջանակներում հստակեցված են:
Աղբյուր` Panorama.am
13:59
Բորիս Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը...
Աղբյուր` Panorama.am
13:40
«Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում
«Աշխարհի բնակչությունը 2017»  զեկույցում Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում:  Այս...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ռոստոմյան. Կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն
«Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերում բանակցային գործընթացներին. քաղաքագետ
«Հասարակությունը տարիների ընթացքում հասկացել է, որ հակամարտությունն առնվազն մոտ ապագայում, գալիք տասնամյակների ընթացքում որևէ բանակցային լուծում չունի»:
Աղբյուր` Panorama.am
13:19
7 ֆիլմ. Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը Հայաստանում
Հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենա Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
համապատասխան անձին մենք ենթադրաբար ընտանեկան բռնություն գործած անձ ենք համարում՝ դրանով իսկ անմեղության կանխավարկածը պաշտպանելով:
Աղբյուր` Panorama.am
12:55
Դեմկուս. Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում
«Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ»:
Աղբյուր` Panorama.am
12:46
Այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ. վերլուծաբան
«Ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, հակառակը՝ ներկայումս կա ստատուս քվոն պահելու համար նոր որոշակի քաղաքական բանաձևի, քաղաքական ֆորմատի ձևավորման խնդիր»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Հայաստանում օրական երկու անգամ դիմում են ոստիկանություն՝ կապված ընտանեկան բռնությունների հետ:
Աղբյուր` Panorama.am
12:27
Ալիևի հայտարարությունները՝ հռետորական կամ դիվանագիտական բլեֆ. Արման Նավասարդյան
Նա ընդգծեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ Հայաստանի նախագահը երեկ կրկին անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Աղբյուր` Panorama.am
12:17
Արփինե Հովհաննիսյան. Հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: ԱԺ հանրային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
Քննարկում՝ «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով
Աղբյուր` Panorama.am
11:40
Բասկետբոլ Մ 16. «Արցախը» հաղթել է մեկնարկային խաղում
Բասկետբոլի մինչև 16 տարեկանների Հայաստանի առաջնությունում երեկ առաջին հանդիպումն է անցկացրել «Արցախը»: ՀԱՕԿ պաշտոնական կայիքց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Քամու հետևանքով Ստեփանավանում 3 էլ. սյուն է շրջվել գազատար խողովակի վրա և հրդեհ բռնկել
Ուժգին քամու վնասների վերաբերյալ «911» ծառայություն ստացված ահազանգերը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը
Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով...
Աղբյուր` Panorama.am
11:16
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում
13:53 17/10/2017

Նավասարդյան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացահայտ միջամտություններ չեն ակնկալվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}