ՏՀՏ-ն Հայաստանում 16:55 23/05/2017 Հայաստան

Պաշտոնյաները ֆեյսբուքում՝ այո՞, թե՞ ոչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրեր առաջ գրանցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Այսօր նա կատարել է առաջին գրառումը՝ քաղաքացիներին խոստանալով հանրության հետ կապը պահպանելու այս հնարավորությունն օգտագործել հնարավորինս ակտիվ։

Սոցիալական ցանցերում սեփական էջ ունենալու, այն վարելու նրբությունների ու արդյունավետության շուրջ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք պետական պաշտոնյաների կողմից վերջին տարիներին կիրառվող այս պրակտիկան։
Սամվել Մարտիրոսյան-Սկզբունքորեն սա շատ լավ բան է, որովհետև օգտատերերի հետ հետադարձ կապի հնարավորություն է տալիս։ Մյուս կողմից, շատ պաշտոնյաներ թեև սոցիալական ցանցերում էջեր ունեն, սակայն իրենք չեն վարում։ Սա ավելի շուտ ձևական բնույթ է կրում։ Շատ դեպքերում էլ սոցիալական ցանցերը ծառայում են պաշտոնական տեղեկատվության զետեղելու հարթակ։

Panorama.am- Ձեր դիտարկումներով, հայ պաշտոնյաներից ով է սոցցանցերում առավել ակտիվ։
Սամվել Մարտիրոսյան-Որպես կանոն, առավել ակտիվ են լինում պաշտոնյաների մամուլի քարտուղարները։ Սոցցանցերում զգալի ակտիվ են պատգամավորները, իսկ ահա գործադիր մարմնի անդամներն ամենապասիվն են։ Մանավանդ, երբ Արմեն Աշոտյանը լքեց գործադիրը՝ հաստատվելով օրենսդիր մարմնում, կառավարությունն այս առումով «որբացավ»։

Panorama.am- Որքա՞ն ժամանակ է, ըստ Ձեզ, պաշտոնյայից խլում սոցցանցերում լինելը, բոլոր գրառումներին ակտիվորեն հետևելն ու արձագանքելը։
Սամվել Մարտիրոսյան-Շատ բան կախված է անհատից, թե անձնական էջ վարելը նրանից որքան ջանք ու ժամանակ կպահանջի։ Հնարավոր է՝ մեկը ոգևորվի, բոլոր մեկնաբանությունները կարդա ու որոշի պատասխանել դրանց, մյուսը, հակառակը, ցանցերում քիչ ժամանակ անցկացնի։ Անվիճելի է, որ որքան բարձր պաշտոն է զբաղեցնում  մարդը, այնքան անտեղյակ է շրջապատող իրականությունից։

Panorama.am-Արդյոք պաշտոնյայի մամուլի կենտրոնը բավական չէ՞ հասարակության հետ կապը պահպանելու ու մոնիտորինգի համար։
Սամվել Մարտիրոսյան-Սոցիալական ցանցերը յուրահատուկ շփման հնարավորություն են տալիս, որը չի կարող ապահովվել մամուլի կենտրոնների միջոցով։ Սոցցանցերում շփումներն ավելի հասարակ են, ոչ պաշտոնական և ամենակարևորը՝ երկկողմանի, հետադարձ կապ են ենթադրում։ Իսկ ահա մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներն անհայտ է՝ հասարակության շրջանում ինչ արձագանք են ստանում։

Հ.Գ.-Մնում է ցանկանալ, որ ՀՀ-ում պաշտոնյաները շատ գործ չունենան, որ արդյունավետ վարեն իրենց սոցցանցերը:

Հիշեցնենք ԿԳ նախկին նախարարի օրինակը, ով շատ ակտիվ էր սոցցանցերում, բայց, քաղաքացիների համոզմամբ՝  կրթության ոլորտը մնաց չլուծված խնդիրներով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:00
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
19:36
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ
Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել։
Աղբյուր` Panorama.am
19:15
Գեղարքունիքի մի քանի համայնքում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Թուրքիայի պատմության մեջ դոլարի կեղծման ամենախոշոր դեպքն է արձանագրվել
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Գյումրիում պայթյունից տղամարդը ստացել է վնասվածքներ
Նախօրեին ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք,...
Աղբյուր` Panorama.am
18:43
Փաշինյանը Զելենսկուն ուկրաիներենով է շնորհավորել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբոլգում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նրա ղեկավարած...
Աղբյուր` Panorama.am
18:36
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:26
Կարծախում նշվել է Ջիվանու օրը
Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում հուլիսի 20-ին նշվել է Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է  Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Բեդուիներին հյուր
Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքից «Արաբական անապատ» հայաստանցի մոտ երեք տասնյակ լրագրողներին հասցրեցին երեք ջիպերը։ Անապատը...
Աղբյուր` Panorama.am
18:02
Լև Սարգսյան. Մեջքի վնասվածքով էի մասնակցում ԱԱ-ին
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդները ավարտել են իրենց ելույթները:ՀԱՕԿ լրտվականի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:49
Համայում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի արևմուտքում Համա նահանգի հյուսիսում առնվազն յոթ մարդ է զոհվել ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետևանքով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ռուբեն Բաբայանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և արդար դատական համակարգ ունենալու մասին
«Մեզ իսկապես պետք է ունենալ արդար դատաիրավական համակարգ, և ավելին ասեմ մենք երբեք այդպիսի համակարգ չենք ունեցել՝ խոսքը չի գնում համակարգի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Պատանի բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Կրտսեր տարիքի բռնցքամարտի պատանիների Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի և Նվեր Վարդանյանի գլխավորությամբ շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լուկաշենկո. Ուկրաինան՝ Եվրոպայի «ընդհանուր դժբախտությունը»
«Ես շատ լավ գիտեմ ուկրաինացի ժողովրդին և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, այդ ժողովուրդը դրան արժանի չէ»։
Աղբյուր` Panorama.am
17:05
Արտախորհրդարանական կուսակցությունները կառավարությունից պահանջում են հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից
Արտախորհրդարանական մի քանի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
16:53
Իրանում 17 ամերիկացի լրտեսներ են ձերբակալվել
Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ ներգրավված 17 անձինք են ձերբակալվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ոստիկանությունը՝ Էջմիածնում շների սպանդի մասին
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել թափառող շների սպանդ իրականացնելու հրապարակման մասին։ «Վերջերս «Դինգո թիմ»...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
«Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք...»։
Աղբյուր` Panorama.am
16:30
Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց. ՎիվաՍել-ՄՏՍ
«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Առաջիկայում չի նախատեսվում «Որդան կարմիր» մշակութային տարրի վերաբերյալ հայտ ներկայացնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային...
Աղբյուր` Panorama.am
16:09
Փաշինյանն արձակուրդ է մեկնում
Հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը։
Աղբյուր` Panorama.am
15:57
Չկալովկայի նախկին ղեկավարը համայնքին շուրջ 3․4 մլն դրամի վնաս է պատճառել
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}