Հասարակություն 16:30 14/08/2017 Հայաստան

Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է

Բնապահպան Սիլվա Ադամյանը Հայաստանի համար էկոլոգիական աղետ է որակում Վայոց Ձորում և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր շարունակվող հրդեհները:

«Խոսրովն արգելավայր է, ունիկալ տարածք, այստեղ կուտակված ու կենտրոնացված են բուսատեսակներ, կենդանատեսակներ, մշակութային հուշարձաններ: Սա բնական հուշարձան էր աշխարհի մակարդակով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մասնագետը հիշեցնում է, որ տարիներ շարունակ ինքն ու գործընկերներն ահազանգում էին Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, նշում, որ պետք է շատ զգույշ լինեն բնության հետ գործ ունենալիս:

«Մենք ասում էինք, որ երկրում կլիմայական փոփոխությունների հետ կապված  խնդիրներ ունենք: Այս ամեն ինչը լուրջ անդրադարձավ, ցավոք սրտի, բնության վրա, մի փոքր կայծը դարձավ դժբախտություն»,-ասաց նա:

Ս. Ադամյանը նշեց, որ Խոսրովի արգելոցում կան բուսատեսակներ ու կենդանատեսակներ, որոնք գրանցված են նաև միջազգային Կարմիր գրքում, օրինակ սև անգղը. «Մի քանի հատ է սև անգղ մնացել: Ես չգիտեմ հիմա ինչ կկատարվի: Ենթադրում եմ, որ մի մասը չի փրկվի, իսկ այն մասը, որ փրկվել է ու դուրս եկել, այս պահին հնարավոր չէ՝ հասկանալ թե ուր կգնան այդ թռչունները: Բայց պետք է նշել, որ թռչուններն առավել լավ վիճակում են, քանի որ ավելի արագ կարող են տեղափոխվել: Այստեղ ունենք նաև ունիկալ միջատներ, որոնց տեղափոխման ու փրկության խնդիրն ավելի բարդ է»:

Եթե այս օրերին լուրջ միջոցներ չձեռնարկվեն կրակի դեմ, ապա ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:  Բնապահպանի կարծիքով, եթե ժամանակին ոլորտի պատասխանատուները լսեին մասնագետների ահազանգերը, ապա բանը սրան չէր հասնի.

«Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է: Մենք անընդհատ խաղ ենք անում բնության հետ, անընդհատ փոխում ենք լանդշաֆտները, անտառ ենք հատում, հանքեր ենք բացում, դրա մասին անընդհատ խոսել ենք, ասել, որ աշխարհի մակարդակով գլոբալ տաքացում կա, և դա շատ լոււրջ կերպով անդրադառնալու է նաև Հայաստանի վրա: Մենք ասել ենք, որ պետք է պաշտպանել անտառները, ջրային տարածությունները, ճահիճները, որոնք կիսատափաստանային կլիման դարձնում են ավելի մեղմ: Բայց մենք հակառակն ենք անում, Թեղուտի անտառներն են հատում, հատում են Զանգեզուրի անտառները, գնում են դեպի Ջերմուկ: Սա չի կարող չազդել բնության վրա»:

Նա ընդգծում է, որ ջրային տարածքների, ջրամբարների ավելացման փոխարեն Հայաստանում ավելացնում են Սևանա լճից ջրառը:

«Հիմա մի վտանգավոր երևույթ կա: Երբ հանք շահագործողը բերում է շրջակա միջավայրի փորձաքննություն իրականացնող մարդկանց, նրանք արհամարհանքով ասում են, դե լավ մի երկու թիթեռ է, երեք հատ մոծակ, դրա համար հանք չշահագործե՞նք: Իրենք չէին հասկանում, որ իրավիճակը սրան էր հանգելու: Հանք շահագործողին դա չի հետաքրքրում, ինքն իր բիզնեսի տերն է, բայց մեր բնապահպանության նախարարությունը, փորձաքննությունների ՊՈԱԿ-ը, որոնք դրական եզրակացություն են տալիս»,-մտահոգություն է հայտնում մասնագետը:

Նրա խոսքով, բիզնես նպատակներով առաջնորդվող պետական պաշտոնյաներին ու գործարարներին պետք է հետ պահեն գիտահետազոտական ինստիտուտներն ու ոլորտը կարգավորող պետական մարմինները:

«Հասարակական կազմակերպությունները միշտ խնդիրների մասին խոսում են, բայց արձագանք չկա: Ես ասում եմ՝ սա առաջին գլոբալ աղետն է: Մենք երբեք հաշվի չենք առել մեր բնակլիմայական պայմանները, արել ենք այն, ինչ որ պետք է բիզնեսին, դրա համար էլ այսօր կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ»,-նշեց նա:

Ադամյանն ընդգծում է, որ ճիշտ չէ մեղադրել միայն  մեքենայի վարորդին, ում մեքենայից դուրս եկած կայծից բռնկվել է անտառը։

«Պետք է իրավիճակի քննություն լինի: Բայց ո՞ւմ պետք է նստացնեն, ո՞վ պետք է պատասխան տա, ես չեմ ուզում փակագծեր բացել»,-ասաց բնապահպանն ու նկատեց, որ հասցված վնասի վերականգնման համար տասնյակ տարիներ են պահանջվելու, քանի որ Հայաստանում տեղումների քանակը շատ քիչ է. «Նույնիսկ եթե տասնյակ տարիների ընթացքում կարողանանք վերականգնել այն, ինչ կորցրել ենք, շատ լավ կլինի»։

Հիշեցնենք, որ այս պահին Վայոց Ձորի ու Խոսովի անտառներում փրկարարներին  չի հաջողվում կրակի դեմն առնել: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ:

Օգոստոսի 14-ին, ժամը 14:00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում գտնվում են 75 փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 աշխատակից, անտառտնտեսության 50 աշխատակից, 1-ին անցակետում են գտնվում մոտակա համայնքների գյուղապետերը բնակիչների հետ:

Ժամը 15:00-ի դրությամբ Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, 20 անտառտնտեսության, 3 բնապահպանության աշխատակից, «Լիդիան Արմենիա» ընկերության 10 աշխատակից, տեղում կիրառվում է 6 միավոր տեխնիկա:



Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի ֆեյսբուքյան էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:54
ՄԻՊ. Այս փոփոխությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Պաշտպանի աշխատանքը
Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա Պաշտպանի մասնակցությունը որևէ կապ չունի նրա աշխատանքի խոչընդոտման կամ անկախության հարցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
23:34
Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. Սերժ Սարգսյան
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մեծ Կասկադ, տաք աղբյուրներ, համեղ ուտելիքներ. որտե՞ղ հանգստանալ Հայաստանում
Կիրովի տեղեկատվական Newsler.ru հարթակը հոդված է հրապարակել «Որտե՞ղ կարելի է հանգստանալ Հայաստանում. Մեծ Կասկադ, տաք աղբյուրներ և...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Ֆեյսբուքը» մտադիր է կրկնապատկել անվտանգության մասնագետների աշխատակազմը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սկսել է մի շարք միջոցառումներ իրականացնել տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Որոշ համայնքներ փետրվարի 19-ին կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
19:34
Վերջին հինգ տարիներին Մանկական Եվրատեսիլն առավել շատ դիտել են Հայաստանում
Վերջին հինգ տարիների ընթացքում Մանկական Եվրատեսիլն առավել շատ դիտել են հայաստանցիները: Նման տվյալներ է հրապարակել  Եվրոպական հեռարձակողների...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ամենօրյա վազքն օգնում է խուսափել սթրեսից
Հետազոտությունները պարզել են՝ պարբերական մարզումները դրական են ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հնդկաստանում տղամարդու շոր հագած կինը երկու անգամ ամուսնացել է՝ հարսնացուների օժիտին տեր դառնալու համար
Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ին, Հնդկաստանում ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, ով կասկածվում էր երկու աղջկա՝ հարսնացուների խաբելու մեջ: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ռուսաստանում ստեղծում են անօդաչու սարք, որը կարող է մարդու տեղափոխել
Ռուսաստանում մշակվում են 300 կգ-անոց անօդաչու սարքեր, որոնք կարող են մինչև 70 կգ կշռող բեռ տեղափոխել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:...
Աղբյուր` Panorama.am
18:39
Բեռլինի փառատոնում «Դովլաթով» ֆիլմը ծափահարություններով է ընդունվել
Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը դարձել է առաջին ֆիլմը Բեռլինալեում, որը քննադատները ծափահարություններով են ընդունել: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լավրով. Ռուսաստանը պատրաստ էր «նորմանդական քառյակի» հետ հանդիպմանը
Ռուսաստանը պատրաստ է եղել Ուկրաինայի հարցով Մյունխենում «նորմանդական քառյակի» հետ հանդիպմանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամաբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:26
Լարսը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՆԱՏՕ-ն կոչ է արել Դոնբասում՝ մինչև ՌԴ-ի հետ սահմանը, խաղաղպահներ տեղակայել
Թե որ երկրները կարող են դառնալ առաքելության անդամներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մանրամասնել՝ նշելով, որ այդ հարցը չի քննարկվել։
Աղբյուր` Panorama.am
17:56
Իսակովի պողոտայում վթարի հետևանքով վիրավորներ կան
Փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ թիվ 25 հասցեում, տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ-ում խորհրդային օդաչուներին նվիրված հուշարձան կտեղադրվի
Հյուսիսային Կարոլինայում հուշարձան կտեղադրեն, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Կատալինա» ամֆիբիա-ինքնաթիռներ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լավրովը ԵՄ-ին կոչ է արել չլողալ պատմության հոսանքին հակառակ
Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է որպես հարևան ունենալ կանխատեսելի ԵՄ։
Աղբյուր` Panorama.am
17:08
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սևանում քաղաքացի է կորել
Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան...
Աղբյուր` Panorama.am
16:45
Պորոշենկոն Թերեզա Մեյին հրավիրել է Կիև
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Պորոշենկոյի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
16:34
«Պենդերեցկու այցելությունը Հայաստան մշակութային մեծ իրադարձություն է». Լեհաստանում ՀՀ դեսպան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում նախօրեին Պենդերեցկու համերգի ունկնդիրների թվում էր Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
16:25
Պանրի արտադրություն՝ ավտոտնակում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
16:13
«NG»-ն Արցախից լուսանկարների շարք է հրապարակել՝ չխուսափելով «Հանրապետություն» տերմինից. Արցախպրես
Ամերիկյան հանրահայտ «National Geographic» ամսագիրն իր ինստագրամի էջում, որն ավելի քան 85 մլն հետևորդ ունի, սկսել է Արցախից...
Աղբյուր` Panorama.am
16:03
Էդմոն Մարուքյանը վերընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության  համագումարի ավարտին տեղի ունեցած քվեարկության արդյուքներով կուսակցության նախագահ վերընտրվեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են կեղծ ոսկե ձուլկատորներ վաճառելու համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Փորձելու ենք նպաստել Հայաստանի խորը համգործակցությանը ԵՄ-ի հետ. եվրոպացի գործիչ
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (ALDE) մեծապես հետաքրրքված է Եվրոպայում քաղաքական զարգացումներով և նրա համար կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
15:34
Թափոնների ոլորտում անկառավարելի վիճակ է. Հակոբ Սանասարյան
Օրենսդրական առումով ներկայում ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր անելիքն իրական այլընտրանք դառնալն է. Արամ Սարգսյան
Մեզ շատ լուրջ փորձություն է սպասվում: Նոր փորձության պարագայում ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, ինչ համգամանքներում հանրությունը փողոց դուրս կգա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
12:57 17/02/2018

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}