ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
Քաղաքական
11:45 04/09/2017

ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը

«Չեմ կարող մեկնաբանել ընդհանրապես»,-Panorama.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի ՊՆ որոշմանը:

Հիշեցնենք, որ վրացական աղբյուրները հայտնել էին, որ վերջին պահին Հայաստանը  հրաժարվել է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի՝ «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր մասնակցության մասին: Ցավոք, վերջին պահին, մեր հարևանները հրաժարվեցին մասնակցությունից»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի զինծառայողներ: Զորավարժությունները կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետ համատեղ, անցկացվում է Սամցխե Ջավախեթիում:

ԱՄՆ Աղբյուրը նշում է, որ օգոստոսին Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի բազմազգ «Արժանի գործընկեր» զորավարժություններին:

 

Placeholder
ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը