Տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժած 7  քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում
Առողջություն
17:04 29/09/2017
Հայաստան

Տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժած 7 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում

Երեկ Մյասնիկյան պողոտայում թիվ 1 տրոլեյբուսի վթարի հետևանքով վնասվածքներ ստացած և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 անձինք շարունակում են մնալ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում։ Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեցին նշված բուժհաստատությունից։

Ինչ վերաբերում է Թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված անձանց, ապա վթարի հետևանքով 6 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր: Երեկ երեկոյան դուրս է գրվել մեկ տուժած, ևս մեկը, հավանական է, անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց հետո այսօր դուրս գրվի:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14:34-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին: 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Placeholder
Տրոլեյբուսի վթարի հետևանքով տուժած 7 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում