Տնտեսություն 18:37 05/10/2017 Հայաստան

Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է մսամթերքի և կաթնամթերքի թանկացում:  Մասնագետները թանկացման մի քանի պատճառ են նշում. առաջինը՝  անասնակերի թանկացում, երկրորդը՝ տավարի մսի արտահանման ավելացում:

Panorama.am-ը փորձեց պարզել, թե որոնք են թանկացման պատճառները:

Մեզ հետ զրույցում թե Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, թե «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշեցին, որ մսի թակացման պատճառը, միանշանակ, անասնակերի թանկացումն է:

Աշոտ Հարությունյանը թանկացումը պայմանավորում է բնակլիմայական վատ պայմաններով: 

«Երաշտի պատճառով խոտի քանակությունը նվազել է, ինչի հետևանքով անասնակերի գինը 15-30 տոկոսով թանկացել է: Դա էլ իր հերթին բերել է կենդանական ծագման մթերքի՝ մսի և կաթնամթերքի գների բարձրացման»,- ասաց փոխնախարարը: 

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, թանկացումը կապված է նաև մեծ քանակությամբ մսամթերքի արտահանման հետ, Ա.Հարությունյանը նշեց, որ  արտահանումը միայն խթանում է արտադրության զարգացումը. «Պետք է չէ դա բացասական համարել, քանի որ դա խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար»: 

Հրաչ Բերբերյանի խոսքերով էլ՝ դեռ հուլիսից ահազանգում էին, որ երաշտ է սպասվում, ուստի բնական է, որ անասնակերը կնվազեր, ինչն էլ իր հերթին կբերեր մսամթերքի և կաթնամթերքի թանկացման. «Մեր ահազանգին գյուղատնտեսության նախարարությունը չէր արձագանքում: Կարող էին երաշտ հայտարարել և կոչով դիմեին գյուղացիներին, որ  օգոստոսին լեռնային գոտու կանաչ զանգվածները հավաքեին, անտառաբացատային տարածքներում  առկա խոտ պահեստավորեին, բայց դա չարվեց: Այսինքն՝ որևէ միջոցառում չարեցին, որպեսզի այս վիճակից դուրս գայինք»:

Արդյունքում, ըստ նրա, եթե նախորդ տարի մեկ հակ խոտի արժեքը 400-600 դրամ էր,  այսօր արդեն՝  1200-2000  դրամ,  ինչը, բնականաբար պետք է բերեր մսի, կաթնամթերքի թանկացման:

Հրաչ Բերբերյանը նշեց նաև, որ խոտի սակավությունը և թանկությունը  բերում են անասնագլխաքանակի նվազման: Եթե գյուղացիները չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել, ապա անասուններին մորթում են:

«Օրինակ՝  Վարդենիսի տարածաշրջանի մի համայնքում արածացնում էին 3 հոտ՝ 400  գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այսօր՝ ընդամենը մեկ հոտ են հանում արոտի: Այսինքն՝ արդեն գլխաքանակի անկում ունենք: Նախարարությունն էլ խոստովանում է, որ անկում ունենք»,- ասաց  նա:

Հրաչ Բերբերյանն առկա թանկացումը ճիշտ չի համարում նաև կապել արտահանման հետ. «600 հազար գլխի մեջ այդ 1000 գլխի արտահանումը գնի վրա ազդեցություն չէր ունենա»:

Նա նաև սխալ է համարում այն, որ փորձում են այս  թանկացումը համեմատել  միջազգային գների հետ, մինչդեռ, ըստ Հ.Բերբերյանի, մեր ներքին շուկան կախված չէ միջազգային գներից, եթե տվյալ մթերքն արտադրվում է Հայաստանում:

«Այսօր շատ երկրներում կարտոֆիլը թանկ է, իսկ Հայաստանում էժան է և մենք Վրաստան ենք  արտահանում: Դա նշանակում է, որ միջազգային գներին չենք համապատասխանում: Այսինքն՝ չեն աշխատել և արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ մսի,  պանրի, կարագի թանկացում»,- նշեց նա:

Հրաչ Բերբերյանի կանխատեսումներով՝  միգուցե այս ժամանակաշրջանում  մսի և կաթնամթերքի ներկայիս գները պահպանվեն, բայց գարնանը մսամթերքի և կաթնամթերքի շուկայում կարձանագրվի  30-40 տոկոսի թանկացում:

Այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ գյուղատնտեսի,  դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի  օգնության համար դիմեն միջազգային կազմակերպություններին:

«Կարող  են դիմել Ռուսաստանին, ԱՄՆ-ին՝ անասնակերով Հայաստանին օգնելու համար, որպեսզի գլխաքանակի անկումը շեշտակի չլինի»,- ընդգծեց նա: 

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: Ըստ ԱՎԾ-ի՝  կաթնամթերքի, պանրի ապրանքախմբում էլ 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Արմեն Սարգսյանը Հայաստանում չի ապրել, հայ մարդու դարդուցավով չի ապրել. Արթուր Բաղդասարյան
«Լոնդոնյան կյանքը տարբերվում է հայաստանյան իրականությունից»,- ասաց ՕԵԿ նախագահը։
Աղբյուր` Panorama.am
15:41
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:...
Աղբյուր` Panorama.am
15:30
ԲՆ. Ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են աշխատակիցների միջամտությունը քաղաքացիների մուտք գործելուն
ԲՆ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել  «Ջրվեժ» անտառապարկի վերանորոգված վարչական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Բացահայտվել է կեղծ ոսկու գրավադրմամբ բանկից գումարներ հափշտակող հանցավոր խումբ
Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Գ. Ստեփանյանը ոստիկանության Արարատի բաժին օրեր առաջ հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել  այն մասին,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին երկրի Ազգային տոնի` անկախության...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ամուսնալուծությունների դիմումների քանակն ավելացել է. փաստաբան
«Ամուսնալուծությունների գործերի քանակն ավելացել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝...
Աղբյուր` Panorama.am
15:00
Վիգեն Սարգսյանն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Այս...
Աղբյուր` Panorama.am
14:50
Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30% հարաբերակցության.Աշոտ Թավադյան
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:28
ՕԵԿ-ի անցած ճանապարհը եղել է գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ. Մհեր Շահգելդյան
Այն ճանապարհը, որն անցել է ՕԵԿ-ը, գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ է եղել: «Օրինաց երկիր» կուսակցության տասնհինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ձերբակալվել է Ախալքալաքի Ջրամատակարարման ընկերության ղեկավար Վարդ Մոսոյանը
Ֆինանսների նախարարության քննչական խումբը ձերբակալել է «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պետ Վարդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
7 օր առաջնագծում. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
13:55
Հայաստանում մրցակցությունը եղել է ոչ թե գաղափարների, այլ փողի միջև. Արթուր Բաղդասարյան
Հայաստանում մրցակցությունը եղել է ոչ թե գաղափարների, այլ փողի միջև, ով ինչքան փող ունի: Հայաստանում տեղի է ունեցել պարզ գործարք,...
Աղբյուր` Panorama.am
13:44
Հնդկաստանում հեռացրել են գլխի ամենամեծ ուռուցքը
Հնդկաստանի Մումբայ քաղաքում բժիշկների խումբը  վիրահատություն է կատարել՝ հեռացնելով գլխի 1.8 կգ կշռող ուռուցքը:  Վիրահատությունը տևել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
Մեկնարկեց ՕԵԿ համագումարը. Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
Քիչ առաջ մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Համագումարին ներկա են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ հեռավորություն)։ Երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց...
Աղբյուր` Panorama.am
13:13
2017-ին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել. Արամ Սաֆարյան
2017 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում:  Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:07
«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
12:57
«Առավոտ». Հենց սա է կանգնել Բաքվի կոկորդին
«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունների հասցեին այս կեղծիքների ու վիրավորանքների ալիքի հետևում կանգնած է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
12:21
Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններից 18 մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախօրեին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ: «Ալ-Ջազիրա»-ին հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
12:14
Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Պողոսյանը նախագահի խորհրդական է նշանակվել։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում...
Աղբյուր` Panorama.am
12:03
Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանից մեկում. 60 բնակիչ տարհանվել է
Փետրվարի 24-ին, ժամը 00:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 29/4 հանրակացարանի թիվ 4 մասնաշենքի 3-րդ հարկում էլ....
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին
Գործողության առաջին օրվանից ոչնչացվել է 1931 զինյալ։
Աղբյուր` Panorama.am
11:42
ՄԱԿ-ի փորձագետներ. Հարավային Սուդանի ավելի քան 40 պաշտոնյաներ պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար
Հարավային Սուդանում հակամարտության ընթացքում կատարված հանցագործության ականատեսները պատմել են ՄԱԿ-ի իրավապաշտպաններին այդ երկրում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պահանջ. Դասական երաժշտությունը մոդայիկ պետք է լինի երիտասարդների շրջանում
«Այնպես անել, որ դասական երաժշտությունը լսելի, մոդայիկ լինի հատկապես երիտասարդների լայն շրջանում, իսկ նրա համերգների հանդիսատեսի թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:29
ԶԼՄ-ները հայտնել են Սիրիա երկու Սու-57 կործանիչ բերելու մասին
Ռուսական կործանիչների մուտքը Սիրիա Պենտագոնում անհանգստություն չի առաջացրել։
Աղբյուր` Panorama.am
11:21
Փոսի վրա կտուր դնողները
Ես հասկացա:  Հեքիաթներով, ֆանտաստիկայով  ու անեկդոտներով  պիտի մխիթարվենք: Հադի-Մատի, Ֆրանկեյնշտեյն, … Անեկդոտն էլ թեկուզ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է: Այն նշվում է Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը: Մայր...
Աղբյուր` Panorama.am
11:12
Հյուսիսային Իռլանդիայում խախտվում է կանանց՝ աբորտ անելու իրավունքը
ՄԱԿ-ի փորձագետներն ահազանգում են,  Հյուսիսային Իռլանդիայում կանանց՝ աբորտ անելու իրավունքի սահմանափակումներով Մեծ Բրիտանիան խախտում է իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաֆարյան. Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել
14:40 24/02/2018

Սաֆարյան. Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}