Հասարակություն 11:40 29/11/2017 Հայաստան

Դեպի Հայաստան Րոֆֆիի ճանապարհը

Նա սիրեց Հայաստանը, Հայաստանն էլ իրեն սիրեց: Ամերիկայի Սիեթլ քաղաքում ծնված Րոֆֆին հայրենիքի կանչով մի օր եկավ Հայաստան, ու որոշեց՝ այլևս հետ չի գնալու: Չորս ամսում ոտքով անցավ ամբողջ Հայաստանը, բացահայտեց մեր երկիրը իր ու հեռուստադիտողների համար: Panorama.am-ի հետ զրույցում Րոֆֆի Պետրոսյանը խոսեց մանկությունից, երևանյան առօրյայից ու ապագա ծրագրերից:

«Հայրս հայ է՝ ծնունդով Պարսկաստանից, մայրս ամերիկուհի է, բայց արմատները Ֆրանսիայից ու Անգլիայից են: Երբ ծնողներս ամուսնացել են, մայրս սկսել է հայերեն պարապել: Հայրս Ամերիկա է բերել իր ծնողներին, քրոջն ու քրոջ ամուսնուն: Մենք տասը հոգով ապրում էինք մի տան մեջ, հայերեն էինք խոսում, մինչև հայրս և քեռիս լավ աշխատանք գտան, ու մեր ընտանիքներն առանձնացան»,- պատմում է Րոֆֆին:

Դպրոց գնալուց հետո արդեն նա սկսեց անգլերենով շփվել բոլորի հետ, սակայն մնացին հայերեն բառեր, որոնք կենցաղում էր օգտագործում՝ «սոված եմ», «շատ համով էր» և այլն: Արդեն հասուն տարիքում գալով Հայաստան՝ նա սկսել է նորից հայերեն սովորել՝ զրոյից, թեպետ արդեն բավական վարժ խոսում ու անգամ կարդում է, սակայն որոշել է՝ պիտի բացարձակ անսխալ խոսի և գրի:

Հարցին՝ ե՞րբ էր, որ գիտակցեց՝ հայ է, պատասխանում է, որ ընտանիքում միշտ խոսել են իրենց՝ հայ լինելու մասին:

«Միշտ զգացել եմ, որ հայ եմ, բայց մի օր մտածեցի՝ իսկ ի՞նչ է նշանակում՝ հայ լինել, հայրս ասում է, որ հայ եմ, բայց ի՞նչ է դա: Իմ հայրը երբեք չի գնացել Հայաստան, բայց ինձ պատմել է Հայաստանի պատմությունը, և ես կրկնում եմ այն, ինչ ինձ ասել են: Երբ որևէ մեկի հետ եմ ծանոթանում, ասում եմ՝ իմ անունը Րոֆֆի է, ասում են՝ Ռաֆայե՞լ, ի՞նչ անուն է դա, ասում եմ՝ չէ, Րաֆֆի, հետո սկսում եմ պատմել Հայաստանի պատմությունը: Մի օր էլ հասկացա, որ ես այդ պատմությունը չգիտեմ, ու ինքս պիտի տեսնեմ, հասկանամ, իմ մաշկով զգամ Հայաստանի համն ու հոտը: Դրա համար եկել եմ Հայաստան՝ ավելի լավ հասկանալու՝ ինչ է դա նշանակում»,- ասում է նա:

Րոֆֆին ցանկանում է, որ իր հայությունը շարունակեն երեխաները, գիտակցում է՝ Ամերիկայում դա շատ դժվար կլինի, ու եթե ամուսնանա ոչ հայ աղջկա հետ, երեխաներին հայ մեծացնելու ծանրությունն իր վրա կընկնի, իսկ ինքը դա չի կարողանա անել՝ լեզուն չգիտի, ավանդույթները ևս, դրա համար որոշել է՝ թողնել ամեն ինչ Ամերիկայում՝ տուն, լավ աշխատանք, ու գալ Հայաստան:

Մտածում է ամերիկացու ու հայի պես՝ միաժամանակ, որոշում է՝ ինչ է ուզում վերցնել Ամերիկայից, ինչ՝ Հայաստանից:  Ասում է՝ Հայաստանում կյանքն ավելի հանգիստ է, իր կյանքն՝ ավելի հետաքրքիր, քանի որ մասնագիտությամբ բուսաբան է:

«Ամերիկայում ես լանդշաֆտ դիզայն էի անում, բայց այստեղ ես դերասան եմ, ձայնագրվում եմ, գովազդներ եմ անում: Գործս կյանքիս մեծ մասն է: Թեպետ Ամերիկայում ավելի լավ էի վաստակում, բայց ինչ պիտի անեմ այդ գումարով՝ ավելի մեծ տու՞ն առնեմ կամ երկու հատ մեքենա՞: Նման բաներն ինձ համար կարևոր չեն: Ուզում եմ հետաքրքիր կյանք ունենալ, դրա համար եկել, դրա համար մնացել եմ Հայաստանում»,- նշում է նա:

Արդեն չորս տարի է՝ Ամերիկայում չի եղել, մորը չի տեսել, կատակում է, թե մայրը սպառնացել է՝ անտեսել ինքնաթիռով թռիչքից վախը, գալ Հայաստան: Չորս տարի առաջ Րոֆֆին Հայաստան եկավ իբրև կամավոր, հենց այդ ժամանակ էլ ծանոթացավ Բարս մեդիայի տնօրինության հետ, հենց այդ կազմակերպության հետ էլ այժմ Հանրային հեռուստատեսությամբ «Ճանապարհ» հաղորդումն են նկարահանում: Ասում է՝ ուզում էր՝ հաղորդումն իր մասին չլինի, մարդիկ իրենով տեսնեն Հայաստանը, ուզում էր պատմել հասարակ մարդկանց մասին, իրենց կյանք մտնել ու ցույց տալ իրենց կյանքի մի օրը:

Հայաստանում ապրելու չորս տարիները փոխեցին Րոֆֆիին ու իր վերաբերմունքը շատ հարցերի, ասում է՝ սկսել է ավելի շատ հասկանալ այստեղ ապրողների դժվարությունները, ավելի լավ է հասկանում նաև ընտանեկան հարաբերությունները, երբ մեծ ընտանիքով նույն տանն են ապրում, ամեն մեկն աշխատում է՝ այդ ընտանիքը պահելու համար: Ամերիկայում այդպես չէ, այնտեղ ամենքը իրենց հոգսերն ունեն, իրենց համար են գումար պահում: Րոֆֆիին ընտանեկան կյանքի հայկական մոդելն է դուր գալիս: Ասում է՝ այն, որ կնոջ ու տղամարդու դերերն ու պարտականությունները բաժանված են, որ այդ սահմանն ավելի պարզ է, դա իր համար ավելի հեշտացնում է կյանքը:

Րոֆֆին մանկուց զբաղվել է սպորտով՝ ֆուտբոլ է խաղացել, կարատեի գնացել, արշավների մասնակցել: Հայաստանում դժվարանում է կազմակերպել այդ խաղերը, բայց դրա լուծումն էլ է գտել. գնդակ է վերցնում, գնում մի անծանոթ բակ, մի քանի անգամ գնդակով հարվածում պատին, ու բակի բոլոր երեխաները հավաքվում են՝ խաղալու: Նա նաև ժայռամագլցմամբ է զբաղվում: Գրեթե բոլոր սպորտաձևերը հաղթահարել կարողացող Րոֆֆին դժվարանում է, երբ հերթը հասնում է հայոց լեզվի դասերին:

«Դասերը շատ դժվար են ինձ համար, ես չգիտեմ՝ ինչպես պարապեմ: Այն, ինչ ստացվում է, հաճույքով եմ շարունակում, բայց այն, ինչ չի ստացվում, շատ դժվար է ինձ համար: Ես չգիտեմ՝ ինչպես նստեմ տանը, պարապեմ հայերեն, գրում եմ՝ դանդաղ, բայց գրում եմ, չնայած՝ լիքը սխալներով, քանի որ «բ» և «պ»-ի, «ձ» և «ց»-ի, «ր» և «ռ»-ի տարբերությունը չեմ զգում, ու միշտ, երբ այդ տառերը պիտի գրեմ, խառնում եմ: Հուսով եմ՝ կստացվի»,- ասում է նա:

«Ճանապարհ» հաղորդման նկարահանումների ժամանակ Րոֆֆին երբեմն վախեցել է, երբ բարձրանում է սարերը կամ ժայռերը: Արդեն սովորել է՝ ինչպես պիտի մագլցի, և միշտ իրեն պաշտպանող ինչ-որ բան կա, բայց երբ վտանգավոր տեղեր է բարձրանում՝ առանց պարանի, սիրտը սկսում է ուժեղ խփել, գիտակցում է՝ այն, ինչ անում է՝ վտանգավոր է, բայց հասկանում է, որ պետք է. ուզում է հասնել բարձր կետերը, այնպիսի մասեր, ուր ուրիշները չեն եղել, որպեսզի տեսնեն՝ ինչ գեղեցիկ տեղեր կան:

Նկարահանումների ժամանակ օձեր է տեսել, արջեր, իսկ նկարահանումներից մեկի ժամանակ ամբողջ գիշեր չի քնել: Գոշի լճում գիշերային լռության մեջ Րոֆֆին տարօրինակ ձայներ է լսել բոլոր կողմերից, այն էլ՝ շատ-շատ մոտիկ, կրակ է վառել, որ ենթադրյալ կենդանիները փախչեն, չմոտենան, արթնացել է գիշերվա 2-ին, տեսել, որ կրակները հանգել են, նորից է վառել, քանի որ հստակ լսել է այդ կենդանու ձայնը: Առավոտյան իրեն բացատրել են, որ սկյուռիկների՝ ծառի ճյուղերը ջարդելու ձայներն է լսել, բայց բայց գիշերվա իր երևակայությունն ավելի ուժեղ է եղել:  Հայաստանում անտառները խիտ են, ու քայլելու համար պիտի ձեռքով քո ճանապարհը բացես:

Հարցին՝ ամբողջ Հայաստանոց շրջելով՝ արդյո՞ք առանձնացրել է մի գողտրիկ անկյուն, որտեղ կցանկանար իր ապագա տունը կառուցել, Րոֆֆին պատասխանում է, որ շատ է սիրում Լոռու մարզի և Տավուշի բնությունը: Տավուշը սիրում է իբրև բուսաբան, քանի որ այնտեղ շատ տարբեր մրգեր ու բույսեր կարող է մշակել, բայց առանձնահատուկ շատ է սիրում Լոռին:

«Լոռին իմ քաղաքի նման է, իր լանդշաֆտը շատ հարուստ է, ամեն ինչ կա, դաշտեր կան, ձորեր, գետ, մաքուր գետ, սարեր, անտառներ»,- ասում է նա: 







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am
16:41
Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, նրա կառուցվածքն այժմ քննարկվում  է: Այս մասին Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մխիթարյան. «Կվերադառնամ ուժով և էներգիայով լի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ակումբին` իրեն...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չի ցանկանում մեկնաբանել՝ իր պաշտպանյալին կրկին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաշինյանը և ԱԶԲ նախագահը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտները
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
15:52
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նոր նախագծով մեքենայով մինչև 7 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթի օգտագործումը պարտադիր կլինի
ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում,  շրջանառության մեջ է դրել իր ավելի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Հայտնում են կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ոստիկանները բացահայտել են նաև «varks.am»-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց
Հունվարի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:14
Էյֆելյան աշտարակը փակ է
Արվում են բացառություններ։
Աղբյուր` Panorama.am
15:06
Փաշինյան. Կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի հետ համագործակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ուկրաինայում նախագահի պաշտոնի համար արդեն գրանցվել է 12 թեկնածու
Նախընտրական վարկանիշներով առաջատարները դեռ փաստաթղթեր չեն ներկայացրել։
Աղբյուր` Panorama.am
14:56
Տավուշում ջերմաստիճանը կհասնի +12-ի
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի  25-ի և...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԵՄ-ն Կոբզոնին հանել է պատժամիջոցային ցանկից
«Տվյալ անձի մահից հետո Խորհուրդը կարծում է, որ նրա վերաբերյալ գրառումը պետք է հանվի 2014 թվականի որոշման հավելվածից»
Աղբյուր` Panorama.am
14:50
Վաչիանիում սպանվածների հարազատները սպասում են մանրամասների
2016 թվականին Վաչիանիում սպանված 37-ամյա Օֆելյաի հայրը` Խաչատուր Ալեքյանը, դիմել է Jnews.ge- ի խմբագրությանը, որ արդեն երրորդ տարին է ոչ մի կերպ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը։ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ունենք հին, մեր երկրին հանդիմանություն բերող արդարադատության համակարգ. Ազատ Արշակյան
«Կասկածելու ոչինչ չկա, մարդասիրությանը պետք է գերապատվություն տալ՝ մանավանդ եթե դատավճիռ չկա»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}