Հասարակություն 11:04 30/12/2017 Հայաստան

Խաղաղություն պարտադրողները՝ խաղաղության մաղթանքով

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ամանորը սպասված տոն է բոլորիս համար, նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում Նոր տարին։ Այն  սպասված է նաև բանակում ծառայող զինվորների ու  նրանց ընտանիքների համար։

Panorama.am-ի զրուցակիցները ապրիլյան պատերազմի մասնակիցներն են,  ներկայումս զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝  խաղաղություն բերողները, պահողներն ու պարտադրողները:

Արա Չիլինգարյանը ծառայում է Արցախի հյուսիսում տեղակայված զորամասերից մեկում: Նախքան ծառայությունը քիչ բան գիտեր բանակային կյանքի, ծառայության ընթացքի մասին։ Արցախի մասին լսել էր ծնողներից, ֆիլմերից: Ապրիլյան  դեպքերից հետո ավելի շատ ոգեշնչվեց ու Ռուսաստանում մեծացած տղան մեծ ցանկություն ուներ վերադառնալ հայրենիք և զինվորական ծառայության անցնել հենց Արցախում։ Այդպես էլ եղավ։

Արան հինգ ամսվա ծառայող է, առաջին անգամ Նոր տարին նա դիմավորելու է զորամասում, ընտանիքից հեռու։ Զինվորներն արդեն զարդարել են զորամասը.  տոնական տրամադրությունն ապահովված է։ «Տրամադրությունը բարձր է, բոլորս էլ ցանկանում ենք տոնական մթնոլորտում դիմավորել Նոր Տարին։ Մի քանի օր հետո առաջին անգամ գնալու եմ մարտական հերթապահության։ Հպարտ եմ, որ սահման եմ պահելու, ես էլ իմ պարտքն եմ կատարելու՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով հայրենի հողը, մեր երկրի սահմանները։ Սահման պահող ցանկացած մարդ առաջին հերթին գիտակցում է, որ պահում, պաշտպանում է իր ընտանիքը: Դա իրեն պարտավորեցնում է ավելի զգոն լինել»,- նշում է Արան։

Զինվորի խոսքով՝   զորամասը դարձել է իրենց տունը։ Մեծանալով հայրենիքից հեռու, սկզբնական շրջանում Արայի համար դժվար է եղել, սակայն ընկերներն օգնել են հաղթահարել այդ դժվարություններն ու շատ արագ ինտեգրվել միջավայրին։

«Թող խաղաղություն լինի, բոլորս մեր պարտքը կատարենք ու վերադառնանք տուն։ Ծառայությունը վերջացնողներն էլ այս քանի օրը անփորձանք ծառայեն ու տուն գնան, նրանց սպասում են, թող գնան հասնեն իրենց սպասողներին»,- ասում է 18-ամյա Արա Չիլինգարյանը։ 

Իգոր Միրզախանյանը մի քանի օրից կզորացրվի։ Նրա միակ ցանկությունը ևս խաղաղությունն է. «Մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի միմիայն հաղթանակների և նորանոր ձեռքբերումների տարի: Թող որ գալիք տարում բոլորիս տները լցվեն սիրով, ջերմությամբ և անսպառ ժպիտներով, իսկ աշխարհի վրա տիրի միայն խաղաղությունը: Քաջառողջություն, բարեկեցություն, ուժ և եռանդ եմ ցանկանում բոլոր բոլորին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Հարություն Բադալյանը ծառայությունից հետո ուսումը շարունակում է  Տնտեսագիտական համալսարանում, սովորելուն զուգահեռ աշխատում է: Ծառայությունի հետո ամեն վայրկյան հայրենիքին օգտակար լինելու մասին է մտածում:

Անցնող տարին նրա  համար լի էր անակնկալներով ու փորձություններով: Հարությունը շատ մաղթանքներ ունի, գլխավորը՝ հայրենիքի սահմանների խաղաղությունն է:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն և Սուրբ Ծնունդը: Անցնող 2017 թվականը լի էր անակնկալներով և փորձություններով: Ցանկանում եմ 2018 թվականը լինի սիրո, ջերմության և առատության տարի: Ամենակարևորը ցանկանում եմ խաղաղություն հայրենիքիս, թող նրա սահմաններն անառիկ մնան, իսկ անդորրը հանգիստ լինի: Ցանկանում եմ, որ գալիք տարում միասնական լինենք և մեր միասնությամբ բարձրունքներ գրավենք: Ցավոք սրտի, այսօր մեզ հետ չեն այն անմահ հերոսներն, ովքեր նահատակվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Ապրենք այնպես, որ նրանց հիշատակն անմահ մնա, իսկ սխրանքը՝ անմոռանալի: Ցանկանում եմ անպայման շնորհավորել այն զինվորներին, ովքեր այժմ իրենց պարտքն են կատարում հայրենիքի առաջ: Մաղթում եմ անփորձանք ծառայություն և խաղաղ երկինք»:

Ապրիլյան պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը Ամանորը դիմավորելու է Գյումրիում, հայրական տանը: Վերջին օրերին փորձում է բոլոր գործերն ավարտին հասցնել, համալսարանում քննությունները հանձնել ու մեկնել ծննդավայր։

«Նոր Տարին պետք է տանը դիմավորել, շրջապատված հարազատներով, դա ընտանեկան տոն է: Պետք է դիմավորեմ  իմ պապական օջախում, ծնողներիս ու քրոջս հետ»,- ասում է Շուլին:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր Շուլին  իր խոսքը նույնպես սկսում է  խաղաղության մաղթանքով: «Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ: Ամենակարևորը ցանկանում եմ  առողջություն ու խաղաղություն: Մաղթում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի ու ոչ մի ժողովուրդ չտեսնի պատերազմ, այդ ցավը ոչ մի ընտանիք չզգա:

Եթե մեր սահմանին խաղաղ լինի, մեր աշխատասիրությամբ շատ բաների կարող ենք հասնել: Մենք ստեղծող, արարող ժողովուրդ ենք, մեզ համար կարևորը խաղաղությունն է:  Թող գալիք տարում հայ ժողովուրդը մեծ  ձեռքբերումներ ունենա, բոլորիս աշխատանքը, նպատակը լինի Հայրենիքի զորացումը:

Բանակին՝ շարքայինից գեներալ, մաղթում եմ առողջություն, դիրքերում գտնվող զինվորներին էլ` անփորձանք ծառայություն: Այսօր մեր անվտանգության երաշխիքը մեր զինվորներն են, թող մարտական հերթապահությունը անփորձանք իրականացնեն ու ողջ առողջ վերադառնան իրենց հայրական օջախները։ Ապրիլյան պատերազմից հետո ես միայն դա եմ ուզում»,- ասում է Շուլին:

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Ժորա Աֆրիկյանն այսօր ավելի վճռական է տրամադրված նպատակներին հասնելու համար, պետք է միշտ առաջ գնալ, ասում է նա: Հիմա ուսումը շարունակում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, զուգահեռ էլ աշխատում է:

Պատերազմ տեսած զինվորը լավ գիտի խաղաղության գինը: Ժորայի մաղթանքը ևս սկսվում է խաղաղության կոչով.

«Նախ շատ շնորհակալ եմ այս լավ հնարավորության համար , որ ես էլ լինելով ձեզանից մեկը, հայ, հնարավորություն ունեմ շնորհավորելու իմ սիրելի ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ 2018թ-ին բոլոր հայ ընտանիքներում իշխի առողջությունը, հավատքը, երջանկությունը, հույսը և ամենակարևորը՝ սերը: Անկեղծ ասած, իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունը հաջորդ տարվա համար կապված է մեր երկրի՝ մեր մեծ ընտանիքի համար: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և բարեկեցություն: Թող 2018թ. մեր երկիրը գրանցի աննախադեպ նորանոր ձեռքբերումներ, լրջագույն զարգացումներ տնտեսության մեջ և իհարկե Զինված ուժերում: Թող Աստծո ողորմությամբ ամեն մի զինծառայող վերադառնա տուն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: 

ԵՊՀ-ի ուսանող, ապրիլյան պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը ցանկանում է, որ միասնական ստեղծենք  այն Հայաստանը, որն ուզում ենք ունենալ.

«Ողջույն, սիրելի՛ ընթերցող։ Հերթական տարին ենք ճանապարհում և հերթական անգամ՝ մեր սպասումները, ակնկալիքները, նպատակներն ու երազանքները կապում գալիք տարվա հետ և կրկին հույսով սպասում, որ հրաշքներ ու փոփոխություններ կլինեն…հերթական հույսը։ Սա կարդալիս տողատակերում հոռետեսություն փնտրել պետք չէ, որովհետև այն պարզապես չկա։ Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ ավանդական դարձած «ողջ-առողջ» ոճի մաղթանքներն անընդհատ կրկնելն անիմաստ է, ուստի ուզում եմ ո՛չ այնքան մաղթանքով, որքան խնդրանքով դիմել ձեզ. եկե՛ք ամեն տարի նույն միամտությամբ չսպասենք  Ձմեռ պապի կախարդական «աբրա-կադաբրային», որը կտա մեզ մեր երազած փոփոխությունները՝ հզորագույն բանակ, հսկայական տնտեսական աճ, աղքատության ցուցանիշների զգալի նվազեցում, միջազգային հարթակներում՝ լուրջ հեղինակություն և այլն։ Եկե՛ք մեր երազանքներն ու նպատակները կապենք միայն մեր կամքի ու համախմբվածության հետ և ապավինենք միայն մե՛ր բազկի ու մտքի ուժին, միասին փորձենք ստեղծել այն Հայաստանը, որն ուզում ենք ունենալ։ Այդ Հայաստանը ստեղծելու համար, որքան էլ զարմանալի է, պետք է ընդամենը սեր և միասնություն։ Ուստի, մաղթում եմ բոլորիս մեծ սեր, հոգատարություն ու պատասխանատվություն՝ միմյանց և հայրենիքի նկատմամբ, սեփական սխալներն ընդունելու և դրանց առերեսվելու քաջություն, սխալները չկրկնելու ու անցյալից դասեր քաղելու իմաստնություն, խոչընդոտները հաղթահարելու ուժ ու նպատակասլացություն և միասնության կրակ՝ բոլորիս սրտերում։  Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող, ապրիլյանի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանն էլ այսօր տոնածառ զարդարելիս հիշել է, որ բանակում էլ 2 տարի  այդ գործն իր վրա է եղել ։ Ու ինչպես առաջին տարին զորամասում, այնպես էլ հիմա՝ մի քանի  անգամ հոսանքահարվել է լույսերը տեղադրելիս։ Ալբերտն ասում է, որ շատ ուրախ են անցնում Ամանորները  զորամասում ու մնում հիշողության մեջ որպես լավագույն հուշ, ու խորհուրդ է տալիս զինվորներին չմտածել տխրությամբ,  որ տանը չեն։

«Այնտեղ արժեքներն ուրիշ են, այստեղ ուրիշ, կարևորը սեղանների առատությունն ու կենացների ծանրությունը չէ, կարևորը ընկերներն են, որ կողքիդ են, կարևորը տուն զանգել , ընտանիքին բարեմաղթանքները տեղ հասցնելն է։ Ինչ ուրախություն ես ապրում հասարակ, ուրիշների համար առօրյակենցաղային սովորական բաներից։ Այստեղ չես էլ պատկերացնում, թե ինչ երջանիկ ես, որ ուզածդ մարդուն ուզածդ պահին կարող ես տեսնել, գրկել , շնորհավորել, բայց զինվորներին խորհուրդ եմ տալիս շատ չֆիքսվել ու հավատալ, որ կյանքի լավագույն տարիներն են, երբ ձեռք ես բերում ընկերներ ողջ կյանքի համար։

Տոնական երեք  բարեմաղթանք ունեմ՝ խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն»,- ասում է Ալբերտը։

 

Հիմնական լուսանկարը՝ Արցախ այցելած լուսանկարիչ Էմանուել Ամիգաթիի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:48
Տանզանիայում քառօրյա սուգ է
Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին քառօրյա սուգ է հայտարարել՝ Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
11:32
Թրամփը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածություն է առաջադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածություն է առաջադրել։ Սպիտակ տան մամուլի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական  շրջանի դատախազությունում  քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ահաբեկչություն՝ Իրանում
Իրանի հարավում Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է եղել։ Ռիա նովոստին, հղում անելով Press TV-ին, գրում է, որ անհայտ մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո կներկայացնի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018/2019 համերգաշրջանի բացման արարողությանը։
Աղբյուր` Panorama.am
10:51
ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:45
Արցախի նախագահը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում է եղել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորել այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
10:39
Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցությամբ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Սանիթեք»-ի նոր աղբատար մեքենաները արդեն Հայաստանում են
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փարաքարում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու տուժածներից մեկը մահացել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:16-ի, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում վրաերթ է տեղի ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
10:21
Փաշինյանն այսօր կհանդիպի Արարատի մարզի բնակիչներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզ է մեկնում։ Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Ժամը 17։00՝...
Աղբյուր` Panorama.am
10:00
Եվրոպական ժառանգության օրերը՝ այսօր և վաղը
Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների մուտքն ավճար է։
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում՝ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կազմակերպած...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Հրապարակ». Փորձում են ամեն ինչ անել, որ գաղտնալսման առնչությամբ ՌԴ անունը չշոշափվի
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ,...
Աղբյուր` Panorama.am
09:23
Աշխարհի ամենաանվտանգ քաղաքը
Մասնագետները վերլուծել են հանցավորության մակարդակը 327 քաղաքում։
Աղբյուր` Panorama.am
09:11
2019 թվականից Կալիֆորնիայում կարգելեն պլաստիկե ձողիկների օգտագործումը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգն առաջինն է, որը սահմանափակում է  ռեստորաններում պլաստիկե ձողիկների օգտագործումը: Այս մասին գրում է ntv.ru-ն: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Թողարկվել է Պրինսի հետմահու ալբոմը
Այսօր ներկայացվել է երգիչ Պրինսի հետմահու Piano & A Microphone 1983 ալբոմը, որի մեջ ներառված է ինը չհրապարակված...
Աղբյուր` Panorama.am
22:00
«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբն ազատվել է աշխատանքից
Արդեն վաղն «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը:
Աղբյուր` Panorama.am
21:43
Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը ևս շրջել է վարչական շրջաններում
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին,  Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Խի՞ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայկ Մարությանին. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի ֆլեշմոբի մասին
Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե Հյուսիսային պողոտայում ԲՀԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:25
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Այո, բոլորս սխալվում ենք, բայց եկեք ներենք անձնական բնույթի բոլոր վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան
«Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», - կատակով ասաց վարչապետն ու արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
Աղբյուր` Panorama.am
21:01
Մակրոն․ Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ՝ ով ինչ ցանկանա ընտրի
«Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ»,- այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Մենք պետք է Ազգային ժողովի դռները բացենք ՀՀ քաղաքացիների առաջ. Փաշինյան
«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:25
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և...
Աղբյուր` Panorama.am
20:12
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր շնորհակալությունն է հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
20:17 21/09/2018

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}