Քաղաքական 14:31 23/02/2018 Հայաստան

Սեյսմիկ պաշտպանվածություն VS Նարեկ Սարգսյան՝ «մարդկային գործոնի սխալմունք»

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանդիպում էր լրագրողների հետ, և Panorama.am-ը հատուկ էր մոտեցել մի շարք խնդիրների:

Նախ հիշեցինք, որ Ն. Սարգսյանը վերապատրաստման կուրսեր է անցել Մարսելում («Հակասեյսմիկ Ճարտարապետություն» ): Թե ինչպես է ՀՀ այլ քաղաքներում՝ այնքան էլ տեղյակ չենք, բայց Երևանում Ն. Սարգսյանի  ղեկավարությամբ նախագծած շենքերը կարելի է ճանաչել նաև փակ աչքերով՝ դրանք բոլորը իրար նման են:

Մեր այսօրվա հարցադրումներն էին.
Արդյո՞ք երաշխավորված են նորակառույց շենքերի սեյսմիկ կայունությունը հանրապետությունում՝ մանավանդ աղետի գոտում: Ի դեպ՝ աղետի գոտում դադարեցվել է բնակարանահատկացման պետական ծրագիրը: Ինչ վիճակ է այսօր, արդյոք՞ քսան ու ավելի տարի հետո հնարավոր եղավ ծրագիրը իրականացնել: Եթե ոչ՝ ինչու:

Մայրաքաղաքի հետ կապված՝ նկատենք օրինակ, որ Արգիշտի փողոցի նորակառույցների կողքի ասֆալտը ժամանակի հետ իջել է: Հիշենք, որ թամանյանական Երևանի հետ կապված կար պնդում, որ Երևանի կենտրոնը պետք չէ ծանրաբեռնել հողերի բնույթի հետ կապված: Կատարվու՞մ են պարտադիր գեոդեզիստական չափումներ և կրկնեմ հարցս՝ որքանով են երաշխավորված նորակառույց շենքերի սեյսմակայությունը:

«Նորակառույց շենքերի սեյսմակայությունը համեմատելի եզր անգամ չունի խորհրդային տարիներին կառուցված շինությունների հետ»,-  պատասխանելով  սեյսմակայունության մասին Panorama.am-ի հարցին՝  գնահատեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Իսկ թե որքանո՞վ են երաշխավորված և ի՞նչ տարբերություն կա խորհրդային տարիներին կառուցվածների հետ, ասաց. «Սեյսմիկ նորմերը շատ խստացված են Հայաստանում, այն տարիներին հիմնականում չէին կառուցում միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կառուցում էին հիմնականում հավաքովի կոնստրուկցիաներ, դրանք ձեզ հայտնի պանելային շենքերն են։  Վերջին քսան տարիներին այդպիսի շենքեր չեն կառուցվել Հայաստանում, իսկ միաձույլ երկաթբետոնե կառույցները շատ կայուն են, ամուր են, առհասարակ ենթակա չեն քանդման, բարձր սեյսմիկ հարվածի դեպքում դրանք դեֆորմացվում են, բայց ոչ փլուզվում կամ քանդվում։ Շինարարական որակի և սեյսմակայության մասով բոլոր նորակառույցները համապատասխանում են սեյսմիկ ապահովության նորմաներին»։

Անդրադառնալով այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վթարային շենքերին՝ Նարեկ Սարգսյանը նշեց, որ այդ շենքերի պրոբլեմը բավականին լուրջ է։

«Վթարային աստիճանից ելնելով շենքերը դասակարգվում են չորս աստիճանի։ Նորմաներն ասում են՝ առաջին և երկրորդ կարգի վթարային շենքերն անվտանգ են, բայց պարտավոր են դրանք ուշադրության տակ պահել։ Երրորդ կարգի վթարայնության շենքերը ենթական են վերակառուցման, չորրորդ կարգի շենքերը պետք է քանդվեն։ Հայաստանում երրորդ կարգի վթարայնության շուրջ 450 շենք կա, իսկ չորրորդ կարգի՝ մոտավորապես 20-30 շենք: Երևանում նման շենքերի հարցը քաղաքապետարանը տարեցտարի իր միջոցների հաշվին լուծում է(պատասխանի այս մասին՝ և միջոցների, և հատկացումների մասով, հարկ է անդրադառնալ առանձին-panorama.am): Վթարային շենքերի հետ կապված պրոբլեմ ունենք մարզերում։ Մասնավորապես Ապարանում հիմա վթարային չորս հարկանի շենք կա,  որի փոխարեն պետբյուջեի հաշվին պետք է կառուցվի նորը և տրվի բնակչներին։ Բայց այդպիսի շենքեր կան և Սյունիքում, և Եղեգնաձորում, դրանք պահանջում են շատ մեծ միջոցներ։ Հարցը բազմիցս բարձրացվել է նաև ԱԺ-ում, տարբեր ներդրումների մասին ենք մտածում»։

Panorama.am-ը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահից հետաքրքրվեց նաև աղետի գոտում բնակարանահատկացման պետական ծրագրից: Մեր հարցին, թե ի՞նչ վիճակ է այսօր, արդյոք՞ հնարավոր եղավ ծրագիրը իրականացնել, քանի որ այն ներկայումս դադարեցված է, նա պատասխանեց. «Աղետի գոտու հետ կապված պարտավորությունները, որոնք կառավարությունն իր վրա վերցրել էր 2008 թվականին և հաշվառվել է մոտավորապես 5000 բնակչից ավելին, դրանց շուրջ 90 տոկոսն այս պահի դրությամբ իրականացված է։ Այնտեղ մոտավորապես 500 բնակչի խնդիր կա, որոնք որ ապրում են գյուղական վայերում։

2017 թվականին ավարտվեց պարտավորությունը Գյումրու և մնացած քաղաքային բնակավայերի նկատմամբ։ Գյուղական վայրերում՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայերում, որտեղ պարտավորությունները դեռ շարունակվում են, միջոցներ հատկացվում են, մեր հաշվարկներով այդ պարտավորությունները կավարտվեն 2021 թվականին։ Շուրջ 4 մլրդ դրամի պարտավորություններ դեռևս կան, որպեսզի պետության կողմից հաշվառված բոլոր ընտանիքների խնդիրն ավարտվի»։

Փաստորեն՝ 20 տարուց ավելի կառուցումներ, «հատուկ ուշադրություն», դադարեցված ծրագիր… ու թերի ավարտ՝ կան անտուն ընտանիքներ:

Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության հետ կապված խնդրի հարցին.  Նախ հիշենք, որ թամանյանական Երևանի հետ կապված կար պնդում, որ Երևանի կենտրոնը պետք չէ ծանրաբեռնել հողերի բնույթի հետ կապված: Նկատենք օրինակ, որ Արգիշտի փողոցի նորակառույցների կողքի ասֆալտը ժամանակի հետ իջել է:

Մեր հարցին ի պատասխան, թե կոմիտեին մտահոգում է արդյո՞ք և կատարվու՞մ են պարտադիր գեոդեզական չափումներ,  Սարգսյանն ասաց. «Ցանկացած շենք, որը կառուցվում է, անցնում է շատ ծանր պորցեդուրա, երկրաբանական խնդիրներն են ուսումնասիրվում, շերտերը նայվում են,  հաշվարկվում են, գնում են տարբեր փորձաքննություններ։ Հնարավոր է կյանքում դեպքեր որ ինչ-որ մեկը սխալվի, մարդկային գործոնի սխալմունք կարող է լինել, դուք էլ ձեր գործի մեջ, ես էլ իմ գործի մեջ,  բայց ընդհանուր օրենսդրությունը նման բաները բացառում է։ Ինչ վերաբերում է կենտրոնի ծանրաբեռնվածությանը, նման խոսակցություններ միշտ եղել են։  Թամանյանի ժամանակ էլ ծանրաբեռնվածության հետ կապված խոսակցությունները կային»։

Այստեղ նկատենք, որ Թամանյանի ժամանակ կենտրոնը խոսակցությունների հետ չծանրաբեռնեցին բարձր-բարձրահարկերով, իսկ փաստորեն օրենքի կիրարկման պատասխանատվությունից քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը խուսափեց:

Մնում է հուսալ՝ մարդս մա՞րդ լինի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}