Տնտեսություն 13:30 12/03/2018 Հայաստան

Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան

Հայաստանում գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, սակայն գինեգործներն այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնել՝  Հայաստանում խաղող չկա:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում 2017 թվականին գինու արտադրությունը 30 տոկոսով աճել է, գինեգործներն ակնկալում են, որ այս տարի նույնպես  նույնքան կաճի, սակայն Հայաստանում գինեգործության ամենակարևոր խնդիրն այն է, որ գինու համար  խաղող չկա:

«Խաղող չկա, կարծում եմ, որ այս տարի գինու խաղողի գինը կբարձրանա: Ներկայիս գինը բիզնեսի տրամաբանության մեջ է, բայց եթե այն բարձրանա 100 դրամով, դա արդեն գինեգործության համար ռիսկային է»,- ընդգծեց նա:  

Գինու ազգային կենտրոնի նախագահի խոսքով՝ ներկայումս Հայաստանի գինեգործությունը զարգացման առումով գտնվում է հեղափոխական փոփոխությունների սկզբում, պարզապես, ըստ նրա, կառավարությունը պետք է գինեգործների կողքին լինի: Նախ՝ կառավարության գերխնդիրն է տնկել խաղողի նոր այգիներ, եթե դա չարեց, ապա, ըստ Ավագ Հարությունյանի, «10 տարի հետո մենք ոչինչ  չենք ունենա»:

«Կառավարությունը պետք է շարժվի գինեգործության աճի տեմպին համապատասխան և խրախուսի խաղողի այգիների տնկումը: Բացի այդ, պետք է փորձի հողերի միավորման ինտենսիվ քաղաքականություն վարել, քանի որ Սփյուռքից մեծ թվով ներդրողներ կան, որոնք ուզում են 20 հեկտարանոց այգիներ հիմնել, բայց նման տարածքներ չկան: Այսինքն՝ կառավարությունը պետք է հողերի ճիշտ վարման մեխանիզմներ գտնի և գյուղացիներից վերցնի չմշակվող հողերը»,- նշեց գինեգործը:

Այսպիսով, ըստ նրա, այսօր խաղողագործությունը զարգացնելու բազմաթիվ ծրագրեր կան, բայց դրա համար անհրաժեշտ են 20-30 հա, նույնիսկ՝  80-100 հա հողատարածքներ, որոնք թեև Հայաստանում կան, սակայն 1991 թ-ից հետո մարդիկ այդ հողերի վրա ոտք չեն դրել:

«Դրանք գտնվում են Երևանից 10-15 կմ հեռու: Հազարավոր հեկտարներով հողեր չեն մշակվում, հիմա կառավարությունը պետք է շատ արագ գոնե գոտիավորի այդ հողերը, 1000-2000 հա-ի չափով հողերը միավորի, քանի որ կան բիզնես ծրագրեր, մարդիկ ուզում են հեկտարներով խաղողի այգիներ հիմնել, բայց հող չեն գտնում:  Ուստի կառավարությունը պետք է այնպիսի նորմեր մշակի, պարզեցնի հողերի միավորման գործընթացը, որ եթե կողմերը համաձայն են իրենց հողերը միավորել, դրանք առանց քաշքշուկի միավորվեն»,- ընդգծեց Ավագ Հարությունյանը:

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանում գինեգործությունը լայն թափով զարգանում է, բայց Կառավարությունը պետք է դրա հետևից գնա, հակառակ դեպքում՝ ոլորտում խնդիրներ կառաջանան. «Պետությունը պետք է կանգնի գինեգործների կողքին»:

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ 2018-ի ընթացքում գինու արտահանման ծավալները զգալիորեն ավելացնել՝ հաշվի առնելով առկա շուկաներն ու այնտեղ մուտք գործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, Ավագ Հարությունյանը նշեց, որ առանց վարչապետի հանձնարարականի էլ ծավալներն ավելանում են, քանի որ կան օբյեկտիվ գործոներ, որոնք նպաստում են արտահանմանը և դա կառավարությունից կախված չէ կամ քիչ է կախված:

Այսօր, ըստ նրա, աշխարհը փորձում է հասկանալ՝ ինչ բան է հայկական գինին, հայկական խաղողը. «Սա վերջին 50 տարվա զարգացումների արդյունքն է: Այսինքն՝ համաշխարհային շուկան այնպես է զարգացել, որ եկել հասել է այս կետին և այժմ Հայաստանը գինու համար պետք է դիտարկել որպես հեռանկարային շուկա: Կառավարությունը պետք է այս պահն օգտագործի, ճիշտ գնահատի իրավիճակը և գինեգործներին, խաղողագործներին մենակ չթողնի»։

Միաժամանակ Ավագ Հարությունյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ Կառավարության,  ներկայիս կառավարությունը գինեգործներին աջակցելու համար որոշ քայլեր ձեռնարկել է, բայց տեմպերը, մեխանիզմները, որ թույլ կտա Հայաստանին առաջ գնալ, բավարար չեն:

Նա  նաև ասաց, որ հայկական գինիների որակը կտրուկ բարձրացել է, արտադրության ծավալների ավելացումն էլ պայմանավորված է հայկական գինիների պահանջարկով. «Որակը բարձրացել է, քանի որ հայկական գինու հանդեպ վերաբերմունքն է փոխել, դրսում մեր գինիները նախընտրում են և այսօր վստահ կարող ենք ասել՝ վրացական գինիներն իրենց որակով մեզ մրցակից չեն, արևելյան Եվրոպայի գինիները նույնպես մրցակից չեն: Որակի առումով բարձրացել ենք լուրջ նիշի, եթե խաղողի այգիներ լինեն, ապա լուրջ արդյունքներ կունենանք»։

Ավագ Հարությունյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ՝ նշելով, որ առաջին հերթին գյուղացիներին մտահոգում է այն, որ այս տարի ջրամբարները լցված են կիսով չափ, իսկ դա նշանակում է՝ ոռոգման ժամանակ գյուղացիները խնդիրներ կունենան:

«Ձմեռը բարենպաստ է գյուղատնտեսության համար, պարզապես սակավաջուր տարի է,  իսկ ջրի խնդիրը  լուրջ մարտահրավեր է ոչ միայն գյուղատնտեսության, այլև բնապահպանության համար, քանի որ չի բացառվում, որ այս տարի էլ Սևանից շատ ջուր բաց թողնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես այդ խնդիրը լուծի, ռեսուրսները ռացիոնալ օգտագործի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել
ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
10:39
WTI տեսակի նավթի գինը 5%-ով աճել է
Բորսաներում  էլեկտրոնային առևտրի արդյունքներով թեթև տեսակի WTI  նավթի գները աճել են ավելի քան 5%-ով: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ջավախքյան վտանգված ավետարանը
Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում Նալբանդյանների ընտանիքում պահվում է ձեռագիր ավետարան, որը վերանորոգման կարիք ունի։
Աղբյուր` Panorama.am
10:18
Բրիտանիայի դատարանը մերժել է չեզոք սեռի անձնագիր տրամադրելու պահանջը
Դատական հայցում ակտիվիստը պնդել է, որ բրիտանական անձնագրերի տրամադրման գործընթացը ներկա տեսքով գենդերային խտրականության արտահայտություն է։
Աղբյուր` Panorama.am
10:05
Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ»։
Աղբյուր` Panorama.am
09:59
«Ժամանակ». Հայաստանի ընդերքը թալանվում է. Բացահայտվել են փաստեր
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ բացահայտվել...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժամանակ». ՔԿՎ պետի տեղակալը որոշակի կապերով կապված է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Փաստ». Գեորգի Ավետիսյանը պայքար կմղի արատավոր երևույթների դեմ, որոնք դեռ կան
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Գեորգի Ավետիսյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
09:45
«168 Ժամ». Սպասում են Փաշինյանի այցին
«168 Ժամ» թերթը գրում է. ««Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս է բյուջեի վիճակը՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ասեմ՝ իմանաք, որ...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ժողովուրդ». Ուշ թե շուտ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2012թ-ի հոկտեմբեր ամսին: Բայց առ այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Կարգին Հայկոն Երևանի քաղաքապե՞տ. ՔՊ-ին անդամագրվելու դիմումը դրանով է պայմանավորված
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդամագրվել է...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Ո՞րն է Մանե Թանդիլյանի հետվերադարձի գինը
«Հրապարակ» թերթը գրում է. ««Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
09:25
Օդաչուն փորձել է սառեցնել ինքնաթիռի կամակոր ուղևորներին
Հնդկաստանում օդաչուն փորձել է սառեցնել ինքնաթիռի կամակոր ուղևորներին: ՆՏՎ-ն գրում է, որ նա ամբողջ հզորությամբ միացրել է օդորակիչը: Ուղևորներն...
Աղբյուր` Panorama.am
09:17
Ապացուցվել է աղի մահացու վտանգը
Բոստոնի Բրիգհեմի կանացի հիվանդանոցի մասնագետներն ապացուցել են, որ աղի մեծ քանակությամբ կիրառումը կապված է վաղաժամ մահվան ռիսկի հետ:...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայկական գորգերի արտադրությունն աճել է
Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:12
ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի տան խուզարկության մասին
Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:
Աղբյուր` Panorama.am
20:39
Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի։ Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման...
Աղբյուր` Panorama.am
20:33
Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ուրուգվայի հավաքականի հայ երկրպագուն
Ռուսաստանում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտելու համար ամենատարբեր երկրներից մեծ թվով երկրպագուներ են ժամանել այնտեղ։ Life.ru-ն...
Աղբյուր` Panorama.am
20:29
Արցախի խորհրդարանի երկու պատգամավոր հրաժարական է տվել
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:21
2017 թվականին Իտալիայում տեղի է ունեցել ավելի քան 1,5 հազար գործադուլ
Իտալացիները սկսել են ավելի հաճախ գործադուլ անել: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում հայտարարվել է 2 448 գործադուլ, որոնցից  անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ապօրինի հարստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հարստանալու,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ճապոնիայի խորհրդարանի շենքի այգում կանեփի թփեր են գտել
Տոկիոյում գտնվող Ճապոնիայի խորհրդարանի այգու տարածքում կանեփի թփեր են հայտնաբերվել: Այդ բույսը երկրում անօրինական են համարվում: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:09
Մեկ օրում՝ 12 ՃՏՊ, 24 մարդ տուժել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բրնձի դաշտեր՝ արվեստի գործեր
Չինացի գյուղատնտեսները բրնձի դաշտերում ստեղծում են 3D պատկերներ: Վիշապi, Կոնֆուցիոսի և չինական արվեստի համար ավանդույթ համարվող այլ պատկերներ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Մերկելը փախստական երեխաների հետ գնդակ է խաղացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ այցի ընթացքում տեսակցել է սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Բոլորիս համար լավ լուր ունեմ. Լիլիթ Մակունց
Մշակույթի նախարարության ակնկալիքները Իտալիայի նախագահի Հայաստան այցելությունից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեք հազար արխիվային նյութ՝ «Մարդասիրության վկաները» գրքի ստեղծման համար
16:00 22/06/2018

Երեք հազար արխիվային նյութ՝ «Մարդասիրության վկաները» գրքի ստեղծման համար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}