Դատախազությունն արձագանքում է լրագրողի՝ բռնության ենթարկվելու մասին հրապարակումներին
Իրավունք
11:36 19/04/2018
Հայաստան

Դատախազությունն արձագանքում է լրագրողի՝ բռնության ենթարկվելու մասին հրապարակումներին

«ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ  հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների  սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի  հատվածներում: 

Placeholder