Տնտեսություն 09:40 04/06/2018 Հայաստան

Ազնիվ եմ համարում նման ծրագիրը, քան ամեն տեսակ խոստումներով ծրագրերը, որոնք իրականություն չեն դառնում. տնտեսագետ

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, նոր կառավարության ծրագիրը  թեև բավականին սեղմ, հակիրճ փաստաթուղթ է, սակայն գրված է այն, ինչ հնարավոր է իրականացնել։  

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ կառավարության ծրագրում՝ հատկապես տնտեսության մասով,  հստակ նշված են այն առաջնահերթությունները, որոնք առնչվում են տնտեսության երեք ճյուղերին, տնտեսության մնացած հատվածներում էլ, ըստ նրա,  հստակություն կա:

«Կարծում եմ, որ իր ծավալով սեղմ ծրագիր է, բայց ավելի ազնիվ եմ համարում նման ծրագիր ներկայացնել, քան ամեն տեսակ խոստումներով,  գեղեցիկ բառերով ծրագրերը, որոնք երբեք իրականություն չեն դառնում, ինչը կարող եմ ասել նախորդ կառավարության ծրագրի մասին: Ավելի կարևոր է, որ լինի կարճ, հստակ, բայց յուրաքանչյուր խնդիր, որ դրված է՝ ունենա իր պատշաճ լուծումը: Կարծում եմ, որ այն, ինչ գրված է, իրատեսական է»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։ 

Անդրադառնալով այն տեսակետներին, թե ծրագրում որևէ թիվ ներկայացված չէ, և ծրագրի իրագործումից հետո արդյունքների համեմատություն անհնար կլինի կատարել, տնտեսագետի խոսքով՝ ճիշտ չէ, որ այս կարճ ժամանակահածում, մի քանի օրվա ընթացքում ինչ-որ թվեր ներկայացվեր, քանի որ եկել է նոր թիմ, նոր կառավարություն, և որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի նախանշվեն առկա խնդիրները, մարտահրավերներն ու թիրախները։      

Բացի դրանից, Թաթուլ Մանասերյանը չի կարծում, որ կառավարության ծրագիրը, հատկապես, եթե դա ժամանակավոր կառավարություն է, կարիք ունի ավելի մանրամասնելու։

«Այս տեսանկյունից կարծում եմ, որ սա բավարար է, շատ ավելին պետք չէր սպասել, նորից եմ կրկնում՝ ավելի ազնիվ է նման մոտեցումը: Վերցրեք նախորդ կառավարությունների ցանկացած ծրագիր, իհարկե չեմ ուզում միտում տեսնել, որ դրանք արել են հատուկ խաբելու համար, բայց եթե նայում ենք ինչ  ենք ստացել և ինչ էին խոստացել, դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի էլ կրել։ Այսինքն՝ գունազարդված ուղղություններ են ներկայացված եղել, որոնք չեն իրագործվել, ավելին, կար աղքատության հաղթահարման ռազմավարություն, որը ոչ միայն չիրագործվեց, այլև աղքատությունը եռապատկվեց: Դրա համար պետք է զգույշ լինել և լրջորեն մոտենալ այդ խնդիրներին»,- ընդգծեց տնտեսագիտության դոկտորը։

Անդրադառնալով նոր կառավարության ծրագրի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, մասնավորապես գյուղատնտեսությանը,  Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այն ամենախոցելի ոլորտներից մեկն է, և պատահական չէ, որ ծրագրում երեք առաջնահերթություններից մեկը հենց գյուղատնտեսությունն է։ Մինչդեռ նախորդ կառավարությունների ծրագրերում, ըստ նրա, հիմնական առաջնահերթությունները միայն տեղեկատվական տեխնոլոգիաներն ու զբոսաշրջություն էին։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը երբեք չպետք է անտեսել, քանի որ գյուղատնտեսությունում այսօր զբաղված  է Հայաստանի բնակչության կեսից ավելին և այդ հատվածին չի կարելի աչքաթող անել։

Թաթուլ Մանասերյանը միաժամանակ նշեց, որ կառավարությունը ծրագրերն իրագործելուց առաջ պարտավոր է հաշվի առնել, թե տնտեսությունում, թե հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում  ինչպիսի  սպառնալիքներ կան։ Դրանցից մի քանիսը ծրագրում նշված են՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերային տնտեսություն,  մենաշնորհներ, առաջին անգամ հստակ մատնշված է հակամենաշնորհային խնդիրը։ Սակայն, ըստ նրա, կան շատ ավելի մեծ սպառնալիքներ, որոնք առնչվում են  արտագաղթի կանխմանը,  ժողովրդագրական խնդիրներին, ուղեղների արտահոսքին և այլն։

«Լավ կլինի, որ տնտեսական անվտանգության սպառնալիքները ևս եթե ոչ ծրագրում, ապա տնտեսական քաղաքականություն իրագործելիս անպայման հաշվի առնեն»,- ընդգծեց նա։

Տնտեսագետը նաև ասաց, որ իրենք ունեն ծրագրում մատնանշված խնդիրների լուծումները, սակայն դրանք ոչ թե իրենք պետք է առաջարկեն, այլ պետական այրերը պետք է շահագրգռված լինեն, որ օգտագործեն Հայաստանի տնտեսագիտական միտքը։

«Թող այն տպավորությունը չլինի, որ մենք անընդհատ պետք է ինքներս խնդրենք, որ իրենց աջակցենք։ Մենք մշտապես փորձել ենք դա անել, բայց կառավարությունը վատ է սովորել դրան։ Կարծում է, որ փորձագետները  պետք է իրենց առաջարկներ ներկայացնեն։ Կառավարության կողմից պետք է պահանջարկված լինի գիտական միտքը, այլապես, ինչպես փորձն է ցույց տալիս՝ գրվում է մեկ բան, արվում է մեկ այլ բան, քանի որ պետական չինովնիկները՝ լինեն  բարձր, միջին, թե ցածր օղակում, չեն կարող միաժամանակ լինել թե կատարող, թե գիտական մտքին տիրապետող։ Դրա համար նման կապը պետք է անպայման ձևավորվի։ Ավելին, առանց դրա կստացվի, որ գիտական հանրությունը, տնտեսագետներն իրենց համար վերլուծություններ են անում, իսկ կառավարությունն իր համար, իր շրջանակում փորձում է խնդիրներ լուծել։ Կարծում եմ՝ այս պրակտիկային պետք է վերջ տալ։ Եւ եթե այդպիսի պահանջ լինի, բնականաբար, մենք պատրաստ ենք օգնել, աջակցել, որ, օրինակ, պարենային անվտանգության խնդիրները լուծվեն թիրախավորված և այլն։ Այսինքն, բազմաթիվ հստակ մեխանիզմներ կան, սակայն դրանք կարող են կյանքի կոչվել այն ժամանակ, երբ կառավարությունը՝ ի դեմս Գյուղատնտեսության, Տնտեսական և ներդրումների զարգացման նախարարությունների,  ձգվեն դեպի փորձագիտական հանրություն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:06
Փաշինյան. Կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի հետ համագործակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ուկրաինայում նախագահի պաշտոնի համար արդեն գրանցվել է 12 թեկնածու
Նախընտրական վարկանիշներով առաջատարները դեռ փաստաթղթեր չեն ներկայացրել։
Աղբյուր` Panorama.am
14:56
Տավուշում ջերմաստիճանը կհասնի +12-ի
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի  25-ի և...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԵՄ-ն Կոբզոնին հանել է պատժամիջոցային ցանկից
«Տվյալ անձի մահից հետո Խորհուրդը կարծում է, որ նրա վերաբերյալ գրառումը պետք է հանվի 2014 թվականի որոշման հավելվածից»
Աղբյուր` Panorama.am
14:50
Վաչիանիում սպանվածների հարազատները սպասում են մանրամասների
2016 թվականին Վաչիանիում սպանված 37-ամյա Օֆելյաի հայրը` Խաչատուր Ալեքյանը, դիմել է Jnews.ge- ի խմբագրությանը, որ արդեն երրորդ տարին է ոչ մի կերպ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Պոլիտեխնիկում Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրեն վաղը
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը։ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ունենք հին, մեր երկրին հանդիմանություն բերող արդարադատության համակարգ. Ազատ Արշակյան
«Կասկածելու ոչինչ չկա, մարդասիրությանը պետք է գերապատվություն տալ՝ մանավանդ եթե դատավճիռ չկա»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
14:30
Starbucks-ի նախկին ղեկավարը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում
«Շուլցը լրջորեն մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է օգտակար լինել իր երկրին»,- ասել է նրա շրջապատի մարդկանցից մեկը։
Աղբյուր` Panorama.am
14:25
Հացի և ալյուրի արտադրությունը շարունակում է նվազել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 2018 թվականի հունվար-նոյեմբերին 2.4 տոկոսով նվազել է հացամթերքի արտադրության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սառած ջրվեժը
Բնության հրաշք...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դեռ պետք է ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններ արձակել. Գուրգեն Եղիազարյան
«Փաշինյանը խնդիր ուներ Քոչարյանի նկատմամբ, ինչ խնդիր ուներ՝ կպարզվի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
14:00
Սոցիալական մեդիայի աճը արմատապես փոխել է քաղաքական քարոզչության բնույթը. քննարկում ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկում է Եվրոպայի խորհրդի երկրներում հանրաքվեների անցկացման ուղենիշների թարմացման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
Արդեն այսօր նա կկալանավորվի
Աղբյուր` Panorama.am
13:47
Դավիթ Խաժակյանը պնդում է՝ «ԿամԱԶ»-ից քաղաքապետարանը մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի
«9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։
Աղբյուր` Panorama.am
13:42
Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չորրորդ անգամ  Հայաստանում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս այցը զուտ զբոսաշրջային բնույթ ունի։...
Աղբյուր` Panorama.am
13:40
ԵՊՀ ռեկտորի խնդրանքը հոգեբարձուների խորհրդին
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այսօրվա նիստում  ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը,...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ավելի քան 8.5 մլն դրամը գերազանցող վնասի պատճառմամբ ապօրինի անտառահատման դեպքեր Սյունիքում
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ....
Աղբյուր` Panorama.am
13:35
Արմեն Սարգսյան. Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Շարմազանով
«Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, բայց իրականում` հակասական»,- այս...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանի նախագահը «հումանիզմի» հիմքով դատախազությանը կոչ է արել դադարեցնել Մեհման Հուսեյնովի հետապնդումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությունների համաձայն՝ դատախազությունը համապատասխան հրահանգներ է տվել քննչական մարմնին՝ բլոգեր Մեհման...
Աղբյուր` Panorama.am
13:03
Եվրոպացիներին կոչ են արել անվճար բուժել ներգաղթյալներին
Եվրոպական իշխանությունները պետք է ներգաղթյալների համար առողջապահական ծառայությունների ավելի լիարժեք մատչելիություն ապահովեն: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սխալ եմ համարում մասնագիտական խորհրդի նախագահ նշանակել գրագող մարդուն. Խուդոյան
«Վարչապետին էլ եմ գրել, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա՝ անդրադառնալով Հրանտ Ավանեսյանի նշանակմանը։
Աղբյուր` Panorama.am
12:40
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Մարտին Վարդազարյանը պատմել է, որ իրականում նա ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։
Աղբյուր` Panorama.am
12:25
Քաղաքագետ. Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է մարզպետների կողմից իրենց պարգևատրելուն։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր՝ այդպես են...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցն Ա Սերիայի 20-րդ տուրի` «Կիևոյի» հետ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգեբարձուների խորհրդի նախագահ
Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդն այս տարվա անդրանիկ նիստն անցկացրեց, որի օրակարգում դրված է խորհրդի նախագահի և քարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեծ թվով ապաստան հայցողների են արտաքսել երկրից: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան
«Թող լինեն յոթ-տասը հոգի, բայց աշխատեն։ Թե չէ 600 հազար աշխատավարձ ստացող պաշտոնյան իրեն 700 հազար պրեմիա է գրում»,- ասաց Լևոն Թոքմաջյանը։
Աղբյուր` Panorama.am
11:48
Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար
Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններից
Աղբյուր` Panorama.am
11:36
Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո
Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում մինչև 2019թ.-ի կեսը, հայտարարել է՝ կառույցն աշխատում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Մակունց
15:30 21/01/2019

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Մակունց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}