Տնտեսություն 18:32 04/06/2018 Հայաստան

Դավիթ Պիպոյան. 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ, Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հիասթափեցնում է գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական տեմպերով աճ ու զարգացում խոստացող կառավարությանը: Նա փաստում է՝ դրա համար բարի ցանկությունները բավարար չեն, պետք է մասնագիտական հմտություն, լավ ենթակառուցվածքներ, որոնք այս պահին չկան:

«Հայաստանի ներկա ենթակառուցվածքների պայմաններում հեղափոխական գյուղատնտեսություն հնարավոր չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պիպոյանը:

Նրա համոզմամբ, աշխարհի լավագույն մասնագետներն էլ այս պարագայում օգնել չեն կարող.
«Ես միշտ այս օրինակն եմ բերում՝ 9 կին մեկ ամսում մեկ երեխա չեն կարող ունենալ:  Գյուղատնտեսությունն այն ոլորտներից է, որտեղ ժամանակ է պահանջվում»:

Արձագանքելով կառավարության հրապարակված ծրագիրը չքննադատելու, դրան մեղմ վերաբերելու կոչեր անողներին՝ գիտնականը նշում է, այդպես կվարվեր, եթե գոնե կարճաժամկետ առումով խնդիրներին լուծումներ տրվեին, քանի որ ոլորտի  պլանավորման աշխատանքներում հստակ պետք է տարանջատել օպերատիվ ու հեռանկարային խնդիրները:

«Դա կլիներ շատ հիմնավորված, փորձագետները կարող էին ասել կարճաժամկետ ծրագիր է: Բայց կարճաժամկետ ծրագրում սննդամթերքի անվտանգության ու արտահանման խնդիրները պետք է անպայման ներառված լինեին: Եթե մենք որևէ ուղղություն համարում ենք գերակա, ապա այդ ոլորտի խնդիրները պետք է ճիշտ արտացոլեն ներկա իրավիճակն ու մարտահրավերները, որոնք առաջիկայում, նկատի չունեմ երկարաժամկետ, մեզ հուզում են: Այս առումով ես ուզում եմ հետևյալ շեշտադրումն անել՝ Սննդամթերքի անվտանգության վերաբերյալ գլուխն  է հանած»,-նկատեց սննդագետը:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրում գյուղատնտեսությունն առաջնահերթություն է որակված:

Պիպոյանը հիշեցրեց՝ գործադիր մարմնի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ ուղարկեց կառավարությանը, որ հենց այդ օրվանից հանձնարարական ընդունեն սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք կապված են արտահանման հետ:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ էքսպորտը լինելու է հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, այսինքն այս առումով մենք ժամանակ չունենք: Սննդի անվտանգության երկու սպեկտորները՝ հանրային առողջապահական ու արտահանման մասով, պետք  է ծրագրում լինեին: Վարչապետը հատուկ հանձնարարական տվեց, և ես կարծում եմ, որ թիմը պետք է լիներ ականաջալուր, առնվազն արտահանման մասով, քանի որ մի քանի օրից ծիրանի մեծամաշտաբ արտահանումը սկսելու է»,-մանրամասնեց կենտրոնի ղեկավարը:

Ծրագրում նշված է նաև պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

«Գյուղատնտեսությունը բարդ ոլորտ է, ես բուհն  ավարտելուց հետո աշխատել եմ ագրոսպասարկման ընկերությունում: Մինչև չմտնես ֆերմա, այնտեղ չաշխատես, չտեսնես կաթի արտադրության պրոցեսը, չես կարող պատկերացնել գործի բարդությունը: Այդ առումով կարևոր է, որ ծրագիր գրող թիմն անպայման հաշվի առնի ոլորտի պրակտիկ խնդիրները»,-նշեց Դ. Պիպոյանը:

Բազմաթիվ երկրների գյուղանտեսության զարգացման փորձերն ու ագրոքաղաքականության ծրագրերն ուսումնասիրած գիտնականը պնդում է՝ դրանցից որևէ մեկը Հայաստանում չի աշխատում, քանի որ այդ ոլորտը մեր երկրում բազմաթիվ առանձնահատկություններ ունի:

«Մեր բնակլիմայական պայմանները տարբեր են, տնտեսությունները մանր են, շատ լավ գիտենք, թե ինչպես է իրականացվել հողային ռեֆորմը: Առկա խնդիրները պահանջում են խորը վերլուծություն, Հայաստանում առկա իրավիճակի լավ իմացություն: Այստեղ շատ կարևոր է՝ չկրկնել նախկինների սխալները: Հայաստանում բոլոր հաջորդ կառավարությունների ձախողման պատճառը եղել է այն, որ նախորդների փորձը հաշվի չեն առել: Սա շատ կարևոր է, ճիշտ է՝ կարճ ժամանակ է ունեցել ծրագիր գրող թիմը, բայց պետք է մանրամասն ծանոթանա, թե որոնք են եղել նախորդների ձախողման պատճառները, հավատացեք դրանից ավելի շատ բան կսովորեն, քան նստեն այլ երկրների փորձն ուսումնասիրեն»,-կարծիք հայտնեց նա:

Դավիթ Պիպոյանի խոսքով, այս ոլորտում բարի ցանկությունը բավարար չէ, հապճեպ որոշումներ պետք չեն, դրանք երբեմն հակառակ արդյունքն են ունենում:

«Պետք է համակողմանի վերլուծություն, մեկ այլ բան է ունենալ բարի ցանկություն, մեկ այլ բան՝ ունենալ մասնագիտական կարողություններ ու հմտություններ»,-փաստեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:44
Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց տարհանվել է Ադրբեջան. ԱՀ ԱԳՆ
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք...
Աղբյուր` Panorama.am
10:30
Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է Մոլդովային
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախօրեին կայացել է Մոլդովայի և Հայաստանի Մ-21 հավաքականների ընկերական հանդիպումը: Դաշտի տերերը հաղթել են 1:0...
Աղբյուր` Panorama.am
10:15
ԿԳ նախարարը կոչ է անում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  ծնողներին կոչ է անում դպրոցահասակ երեխաների համար չգնել հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Ժողովուրդ». Վարչապետի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն հոսում
«Ժողովուրդ» թերթը խմբագրականում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ջրերը տևական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում,...
Աղբյուր` Panorama.am
10:04
«Հրապարակ». Կա՛մ Սասուն Խաչատրյանն էլ է ճնշում գործադրում դատարանի վրա, կա՛մ էլ՝ Արմեն Գևորգյանը ոչ մի ճնշում չի գործադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի և անհայտ...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». Կալանքից ազատ է արձակվել խորհրդավոր հանդիպման արդյունքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Դատավորների միությունը իր տեղում չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Հրապարակ». Կհրապարակվի Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երևանի ավագանու...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Ֆարմանյանն ասելիք չունի իր քրոջ նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կզբաղեցնի ԱԳ փոխնախարարի պաշտոնը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան
«Ժողովուրդ» թերթը գում է. «Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Ու այդ ամենի...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ
Արամ Խաչատրյան համերգասրահում օգոստոսի 29-ին հնչելու է Ջակոմո Պուչինիի «Թիկնոցը» և Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռոբերտ Մակարյանին ազատել գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին նշված է e-gov.am կայքում։...
Աղբյուր` Panorama.am
20:14
Գիտնականներն անոմալ շոգ հնգամյակ են կանխատեսում
Կլիմայաբանները հայտարարում են, որ գալիք 5 տարում Երկրագնդի վրա պետք է սպասել անոմալ շոգ և տաք ձմեռներ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Դանիան մտադիր է Գերմանիայի հետ սահմանին պատնեշ կառուցել
Պատնեշի շինարարության ավարտը նախանշված է 2019 թվականի ավարտին։
Աղբյուր` Panorama.am
19:46
Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը: Այդ մասին Թվիթերում հայտնել են օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Թուրքական դատարանն ազատ է արձակել Amnesty International-ի տեղական մասնաճյուղի ղեկավարին
«Նրա դեմ դատավարությունը կշարունակվի»,- ասել է իրավապաշտպան կազմակերպության մասնաճյուղի մամուլի քարտուղար Բերիլ Էսկին։
Աղբյուր` Panorama.am
19:30
Ակնալիճում վաղը մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
Որոշումը կբողոքարկվի երկրի Գերագույն դատարանում։
Աղբյուր` Panorama.am
19:00
Ճապոնիայի կայսրը զղջում է Երկրորդ աշխարհամարտում իր երկրի մասնակցության համար
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն խորը զղջում է հայտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի գործողությունների կապակցությամբ: Լենտա.ռու-ն,...
Աղբյուր` Panorama.am
18:46
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ը կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` օգոստոսի 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում,...
Աղբյուր` Panorama.am
18:41
ԵԶԲ-ն ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Կառավարության հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Թուրքիայում ձերբակալել են Շվեդիայում մեքենաների այրման մեջ կասկածվողներից մեկը
Օգոստոսի 14-ի գիշերը Շվեդիայի Գոտբենբուրգ քաղաքում մեքենաներ այրելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է Թուրքիայում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է
Այսօր արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ծննդյան օրն է: Սիամանթոն՝  Ատոմ Յարճանյանը, ծնվել է 1878 օգոստոսի 15-ին Խարբերդի նահանգի Ակն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Դատախազը նշել է Ջենովայում կամրջի փլուզման պատճառը
Ջենովայում ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է մարդկային սխալի պատճառով, պատահականության մասին խոսք չկա։ Ռիա նովոստիի  հաղորդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հայաստանում հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
2018 թվականի առաջին կիսամյակում  Հայաստանում արտադրվել է 3 852.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:09
«EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից
2017 թվականից «ԷՊԻԿ» միջազգային նախագիծը Ծաղկաձորում իրականացնում է «EPIC Rock Camp» խորագրով ամենամյա բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դասղեկը պատմել է դպրոցական Պուտինի մասին
«Նա, չարաճճի էր, էներգիայով լի։ Երբ փախչում էր դասերից, բացում էր բոլոր դռները և գոռում՝ «Կու-կու, ես եմ»։
Աղբյուր` Panorama.am
17:55
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար...
Աղբյուր` Panorama.am
17:47
Բակո Սահակյանն այսօր Մարտունիում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտունի և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
17:55 13/08/2018

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}