Հասարակություն 17:20 11/06/2018 Հայաստան

Աղբավայրի գարշահոտից տառապող քաղաքացիները խնդրին լուծում չլինելու դեպքում ստիպված փողոց են փակելու

Երևանի Հաղթանակ ու Սիլիկյան թաղամասերն իրար կապող մոտ 10 հա մակերեսով աղբավայրն անընդհատ ծխում է, կուտակված գազերից հաճախ կրակ է առաջանում, օջախներն օրեր շարունակ չեն մարում: Այս տարվա ընթացքում ԱԻՆ-ը քաղաքացիներից հրդեհի վերաբերյալ 6 ահազանգ է ստացել:

Աղբավայրի ու ծխի հոտը տարածվում է հարակից թաղամասեր, հասնում մինչև օդանավակայան, Հաղթանակ, Սիլիկյան թաղամասեր, Փարաքար, Մերձավան, Այգեկ գյուղեր: Մոտ երկու  հարյուր մետր այն կողմ արդեն ապրողներ կան: Նրանցից շատերը, հատկապես երեխաները,  ունեն շնչառական, ալերգիկ ու այլ խնդիրներ:



Բնակիչներն ահազանգում են խնդրի մասին՝ հրավիրում կառավարության, առողջապահության, բնապահպանության նախարարությունների, քաղաքապետարանի, թաղապետարանի, բժիշկների,  սանիպէդկայանի ու այլ մարմինների  ուշադրությունը:

«Առավոտյան 5-ից 6-ից հետո երբ մի թեթև հարավային քամի է լինում, անհնար է դառնում դուրս գալը: Գարշահոտ է, անտանելի ծուխ: Արդեն երկու տարի է՝ ամառ-ձմեռ  մեռանք թոռնիկներիս դեղեր խմցնելով: Մեր մեջ ալերգիա ունեցող չի եղել, ծնողներն առողջ են, երեխաներն ամբողջ օրը հազում են, կոկորդն է ցավում, բրոնխիալ խնդիրներ ունեն, հոտից թուլանում են, թունավոր գազեր են օդում: Հենց հիմա թոռնիկս թուլացած նստած է: Մենակ մեր երեխեքը չեն, հարևանների երեխաներն էլ նույն վիճակում են»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց բնակիչներից Սերժիկ Հարությունյանը:

Այն շենքը, որտեղ ապրում են Ս. Հարությունյանի ու նրա հարևան 24 ընտանիքները՝ մոտ 160-170 մարդ, աղբավայրից առավելագույնը 200 մետր հեռավորության վրա է: Շոգին պատուհանները փակ են պահում: Աղբավայր հիմա քիչ են աղբ տեղափոխում, հիմնականում գիշերվա ժամերին, չնայած մինչ այդ մեծ հրդեհից հետո բնապահպանության նախարարությունը հայտարարել էր աղբավայրի փակման մասին:

«Հողածածկման աշխատանքներ չեն ցանկանում անել: Աղբավայրից մի քիչ այն կողմ էլ մեծ խոզանոց կա: Կանալիզիացիայի ջրերը լցվում են այնտեղ, մեծ լճի նման տեղ է դարձել, լիքը առնետներ, վայրի շներ: Մի սարսափելի էկոլոգիական վիճակ է»,-ներկայացնում է քաղաքացին:
Ս. Հարությունյանը նշում է, որ ամեն ընտրությունից առաջ խնդիրը բարձրացնում են, խոզանոցն էլ հայտնի գործարարներից մեկին է պատկանում: Դիմել են քաղաքապետարան, այնտեղից ուղղորդել են թաղապետարան, թաղապետարանից հայտնել են՝ իրենք այդ առումով իրավասություն չունեն:

«Մենք միշտ ուզել ենք, որ մարդկային փոխհարաբերությունները պահպանենք: Ասել են՝ հեսա փակվելու է, մենք էլ հավատացել ենք: Ասել էին՝ ապրիլին փակվելու է: Պաժառ ընկավ էլի չփակվեց: Մենք նորից դիմելու ենք կառավարություն, քաղաքապետարան»,-ասում է բնակիչը:
Եթե այս անգամ էլ խնդիրն արձագանք չստանա, ապա բնակիչները որոշել են մի քանի հարյուր հոգով դուրս են գալու փողոց:



«Հիմա բոլոր տեղերում ճամփա են փակում, բայց մեզ դա դուր չի գալիս: Առանց այդ էլ խնդիրները շատ են: Բայց եթե լուծում չեղավ, մենք էլ պետք է այդ քայլին դիմենք»,-ասում է նա:
Սերժ Հարությունյանն աշխատում է  Հարավկովկասյան երկաթուղու Սպանդարյան կայարանում, որը շատ հեռու չէ աղբավայրից: Կայարանապետի խոսքով, հրդեհի հետևանքով առաջացող ծուխն ու հոտը նույնիսկ անվտանգ երթևեկության համար են սպառնալիք ու վտանգ ներկայացնում:

«Պատկերացրեք, աշխատակիցը  դուրս է գալիս գնացք դիմավորի, բերանը փակում է,  հետ գնում, ծուխը մրմռացնում է աչքերը: Եթե քամին Չորրորդ գյուղի կողմից փչում է, խելռում ենք: Հասնում է մինչև Նուշի Սովխոզ, մինչև օդանավակայան: Մի քանի տարի առաջ էդ ծխի հետևանքով նույնիսկ օդանավը չէր կարողացել վայրէջք կատարել»,-նշում է բնակիչը:

Հաղթանակ թաղամասի բնակիչ Արմեն Եփրեմյանն էլ պնդում է, որ 1994-ից գործող այս աղբավայրն անօրինական է: Բնակիչների բազմաթիվ ահազանգերը, դժգոհությունները ու դրանց հիման վրա արված մամուլի հրապարակումները մնացել են անպատասխան:  Բնապահպանության նախարարությունից եկել էին փորձանմուշներ  են տարել, պատասխանների մասին մինչ այս պահը  գոնե բնակիչներին ոչինչ հայտնի չէ:  Առողջապահության նախարարությունից էլ արձագանք չեն ստացել:
«Ո՞ւր փախնեն մարդիկ իրենց տներից: Աղբավայրը հանրային առողջությանը խիստ վնաս է հասցնում»,-ասում է Եփերմյանը:

Նշենք, որ վերջին խոշոր հրդեհն աղբավայրում բռնկվել է ապրիլի 19-ին, երբ այրվել է մոտ 2000 խմ աղբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1 թրթուռավոր տրակտոր և քաղաքապետարանի 2 ջրատար:



Լուսանկարները տրամադրել է քաղաքացի Արմեն Եփրեմյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:45
Ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 42 միլիոն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը
Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը զբաղեցրել է Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը։
Աղբյուր` Panorama.am
20:43
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:30
Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել
Սիրիայի հարավ-արևմուտքում և արևելքում սաստիկ ցուրտ պայմաններում մահացել է առնվազն 15 երեխա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  նշված է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Երկլեզու Մակեդոնիա
Ազգայնականների կարծիքով, սա մակեդոնական պետությանը հասցված հերթական հարվածն է։
Աղբյուր` Panorama.am
20:19
Գործադիր իշխանության կողմից պատվեր կա, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Ալումյան
«Կալանավորումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը և պայմանները»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
20:16
Կարբիի՝ դանակահարության և կրակոցների հետքերով
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից 5-ը Կարբիի բնակիչ են, 1-ը՝ Երևանի։
Աղբյուր` Panorama.am
20:12
Ազարենկոն ասուլիսի ժամանակ արտասվել է
Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն մեկնաբանել է իր պարտությունն Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկում: Թենիսիստուհին չէր կարողացել...
Աղբյուր` Panorama.am
20:03
Պորտուգալական «Lello»-ն՝ 113 տարեկան է
Աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկը ` պորտուգալական  «Lello»-ն  նշում է հիմնադրման  113-ամյակը: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց
վաղը կներկայացվեն Մարտի 1-ին առնչվող տեսանյութեր
Աղբյուր` Panorama.am
19:56
ՏԻՄ ընտրություններում պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով մրցակցային դաշտ. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել։
Աղբյուր` Panorama.am
19:53
«Արարատ-Արմենիայի» դարպասապահ. «Իմ խաղաոճը նման է Իկեր Կասիլյասի ոճին»
«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչն ակումբի լրատվության բաժնի հետ զրույցում խոսել է նոր թիմ տեղափոխվելու, թիմակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ չափանիշներով է կոնկրետ անձին ներում շնորհվել. Արփինե Հովհաննիսյան
«Ասվածը ամենևին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային»,- գրել է նա։
Աղբյուր` Panorama.am
19:42
Թրամփ. Միայն պատը կաշխատի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնդուրասից  միգրանտների նոր քարավանի մասին տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն պատը կարող է նրանց...
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երկուսը դատարանից փախել են
Դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երկուսը դատարանից փախել են
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայ գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում
Հայաստանի գեղասահորդների համար հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման և կեղծիքի համար
Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 853 000 ՀՀ դրամը:
Աղբյուր` Panorama.am
19:12
Քննարկվել են սնանկության դատարանի գործունեության կազմակերպման հարցեր
Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել է խորհրդակցություն։
Աղբյուր` Panorama.am
19:04
Բախումներ թույլ չտալու համար ոստիկաններն իրականացնում են ամենօրյա միջոցառումներ. պարզաբանում
Ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ
Աղբյուր` Panorama.am
18:55
Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքը պաշտոնական տեղեկատվության հարթակ պետք չէ դարձնել
Հայաստանցի պաշտոնյաներից շատերն իրենց մամուլի խոսնակներից, տեղեկատվության հետ կապերի վարչություններից, բաժիններից առաջ են ընկնում ու սեփական...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մեծ աշխատանք ունենք՝ խթանելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման արագացումը. Ռուբեն Ռուբինյան
Նա նշեց, որ ՀՀ շահն առաջ տանելու համար կանի հնարավոր ամեն ինչ՝ գործի դնելով նաև միջազգային իրավունքի գործիքակազմը։
Աղբյուր` Panorama.am
18:36
Թանդիլյանը հորդորեց քննարկել Միրզոյանի՝ «օդում կախված լուրերը»
«Դուք արդյոք խոսել եք ձեր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ճշտելու «օդում կախված լուրերի» ակունքները, երեխաների օրգանների...
Աղբյուր` Panorama.am
18:27
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Աղբյուր` Panorama.am
18:20
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանդիպի Վիսենտե Դել Բոսկեին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ջուլֆալակյանը պատրաստվում է մարզիկների մասին օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել
«Իմ քայլը» խմբակցությամ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ապագայում նախատեսում է երկու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։...
Աղբյուր` Panorama.am
18:01
Նազարբաևն էլ շնորհավորեց Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Յակուտիայում ջերմաստիճանը հասել է մինուս 60 աստիճանի
Աշխարհի ամենացուրտ վայերից մեկում՝ Յակուտիայում ,ջերմաստիճանը հասել է մինուս 60 աստիճանի: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հարցն անձերի մասին չէ. Հովհաննես Իգիթյան
Նա նշեց, որ իր կարծիքը Միքայել Մելքումյանի և Մանե Թանդիլյանի նկատմամբ դրական է։
Աղբյուր` Panorama.am
17:42
Չեխը խաղակոշիկները կկախի մեխից
Մրցաշրջանի ավարտից հետո Լոնդոնի «Արսենալի» 36-ամյա դարպասապահ պետր Չեխը խաղակոշիկները մեխից կկախի: Այս մասին ֆուտբոլիստն անձամբ է...
Աղբյուր` Panorama.am
17:34
Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ են պետք, որպեսզի «բեյբի բում» սկսվի
«Տևական ժամանակ տեղական և միջազգային կառույցները տխուր վիճակագրություն են ներկայացնում սեռով պայմանավորված հղիության արհեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զարուհի Փոստանջյան. Տեղի է ունեցել ոչ թե իշխանափողություն, այլ տեղափոխություն
14:30 15/01/2019

Զարուհի Փոստանջյան. Տեղի է ունեցել ոչ թե իշխանափողություն, այլ տեղափոխություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}