Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել
«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից 11 պատգամավորներ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու անձնական միջնորդություն են ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Ծառուկյան» խմբակցությունից:
Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկման:
Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը: Այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է, այն վարույթ է ընդունվել:
Ավելի վաղ նման միջոնրդություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:

