Հասարակություն 17:09 27/06/2018 Հայաստան

Աթոյան փողոցում կոյուղաջրերի կողքին երեխաներ են խաղում

Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցում հակասանիտարական վիճակ է ստեղծվել,  մի քանի տների կոյուղաջրերը հոսում են հարևան բակով: Շոգ եղանակի պայմաններում գարշահոտը տարածվում է ամենուր, կեղտաջրերում որդեր են ի հայտ եկել: Չնայած դրան, բակում երեխաները խաղում են: 

Այս իրավիճակը, ինչպես բնակիչներն են պատմում, առաջացավ այն բանից հետո, երբ հարևաններից մեկը՝ Վ. Հ.-ն Նոր-Արեշ 8-րդ փողոց 27 հասցեի բնակելի տունը ձեռք բերելուց հետո  ինքնակամ փակեց կոյուղու խողովակաշարը: Հարևանի հետ բանակցություններն արդյունք չեն տվել, նա անդրդվելի է, չի ուզում բացել և վերջ:

Խնդրին լուծում տալու համար բնակիչները դիմել են Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմ, Երևանի քաղաքապետարան, առողջապահության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» ընկերություն: Դիմումներն անպատասխան են մնացել, թաղապետարանից ու քաղաքապետարանից ասել են՝ իրենց նման խնդրով զբաղվելու իրավասություն չունեն, «Վեոլիա Ջուր» ընկերությունից ասել են, եթե խնդիրը դարպասից ներս է, իրենք կապ չունեն, սանէպիդկայանից բացատրել են, իրենք զբաղվում են աղբով ու առնետներով, բայց ոչ կոյուղաջրերով: Քաղաքացիներն իրենց խնդրի հետ միայնակ են մնացել՝ չիմանալով էլ ուր կարող են դիմել:

«Իրար վրա են գցում, ոչ մեկ հստակ բան չի ասում: Չգիտենք էլ ում ասենք, ոնց ասենք: Հիմա եղանակը տաք է: Ավելի շատ դրսում ենք լինում, սարսափելի հոտ է տարածվում, որդեր են առաջցել, կեղտից ճանճերն ու այլ միջատներ կարող են հազար ու մի հիվանդություն տարածել: Որևէ մարմնի խնդիրը չի հետաքրքրում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Քրիստինեն:

Քաղաքացիները դիմել են նաև դատարան: Այսօր հայց են ներկայացրել՝ պահանջելով հարկադիր սերվիտուտ սահմանել խողովակաշարը փակած հարևանի նկատմամբ:

«Աթոյան փողոցի բնակելի տների համար ջրահեռացման համակարգի անցկացման այլ ճանապարհ կամ միջոց գոյություն չունի, այն պարզ պատճառաբանությամբ, որ Աթոյան փողոցի կոյուղու խողովակագիծը ավելի բարձր է, քան Աթոյան փողոցի բնակելի տները դիրքը: Հետևաբար, խմելու ջրի հոսքը բարձր մակարդակից դեպի ցածր մակարդակ հնարավոր է ապահովել, սակայն ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կոյուղաջրերի հետադարձ հոսք հնարավոր չէ ապահովել:

Վերոհիշյալից հետևում է, որ 50 տարի առաջ ջրահեռացման պետական հատակագիծ կազմելիս հաշվարկվել և մշակվել է այնպիսի հատակագիծ, որը կապահովեր կեղտաջրերի անարգել հոսքը դեպի դիտահոր»,-ասված է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում:

Հայցվորները հիշեցնում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.5-րդ «ջրօգտագործում» վերտառությամբ հոդվածի մասին, որի համաձայն` ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։

Բացի այդ հայցվոր կողմը հիշեցնում է  ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի մասին, որի համաձայն համաձայն` մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

«Նշված հոդվածից հետևում է, որ  ջրային համակարգերը` ջրամատակարարում և ջրահեռացում, դրանք պետական սեփականություն են և քաղաքացիները իրենց անձնական ցանկությամբ չեն կարող փոփոխել, շեղել պետական հատակագծի համաձայն կառուցված կոյուղու կամ խմելու ջրի խողովակները: Բացի այդ, կոյուղու փակումը կարող է հանգեցնել սանիտարահամաճարակային վտանգի առաջացման /հաշվի առնելով նաև եղանակային առանձնահատկությունները/, ինչը ուղղակի կարող է ազդել շրջակա միջավայրի և մարդկանց կյանքի, առողջության վրա: Հարկ է նշել, որ նշված հասցեում բնակվում են նաև ծերեր, սոցիալական անապահովության համակարգում գրանցված անձ /հիմք` կից ներկայացված սոցիալական անապահովության վկայականը/, հաշմանդամ անձինք, ինչպես նաև անչափահաս երեխաներ»,-ասված է հայցադիմումում:

Բնակիչները հույս ունեն, որ խնդիրը մեկ օր շուտ կլուծվի, հակառակ դեպքում վատ ու շատ հետևանքներից խուսափել չի լինի:











 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}