Առողջություն 13:00 30/06/2018 Հայաստան

Սննդագետը բացատրում է, ինչպես սնվել ու չթունավորվել

Հայաստանում վերջին օրերին աշխուժացել են էնտերովիրուսային վարակները: Ջերմության բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող. այս նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ:

Աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացմանը նպաստում են նաև եղանակային ներկա պայմանները: Առաջիկա օրերին էլ Երևանում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գերազանցելու է 40 աստիճանը:

Ինչպես սնվել շոգին, որպեսզի առողջական նման խնդրի առաջ չկանգնեն: Այս հարցով Panorama.am-ը  դիմեց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին: Բանաձևը պարզ է՝ խմել շատ հեղուկներ, առանց կամ քիչ շաքարով, ուտել բանջարեղեն, մրգեր, խուսափել ուշ ժամերին սնվելուց: Ճիշտ սնվելուց բացի պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգության խնդրին:

«Շոգը թունավորումների համար «հիանալի» պայմաններ է ստեղծել, բարձր ջերմաստիճանի պայմաններում միկրոօրգանիզմները շատ արագ բազմանում են մասնավորապես կենդանական ծագման սննդամթերքի մեջ: Այս պարագայում  շատ կարևոր է սննդամթերքը պատրաստել ջերմային ռեժիմի պայմանների խիստ պահպանմամբ»,-ընդգծեց սննդագետը:

Նա զարմացած է. ուշ երեկոյան քաղաքում զբոսնելիս տեսել է՝ սրճարաններում, ռեստորաններում  մարդիկ մինչև կեսգիշեր նստած սնվում են, իսկ լցնովի պաղպաղակի ապարատների մոտ մեծահասակների ու երեխաների հերթեր են լինում:

«Տեսնում ես ուշ ժամի նստած սրճարանում գարեջուր են խմում, հետո պաղպաղակ են ուտում, հետո՝ մի ուրիշ բան: Հիշեցնեմ, որ գարեջուրը, գինին խմորում անցնող մթերքներ են, հետևաբար այս շոգ եղանակին նախասիրությունները պետք է փոխել: Բացի այդ, այգիներում ուշ ժամերին երեխաներին չիփսեր են տալիս, գազավորված ըմպելիքներ, պաղպաղակներ: Չի կարելի: Չպետք է ընդառաջել երեխաների ցանկությանն ու թույլ տալ լցնովի պաղպաղակ ուտել, դա ջերմամշակման չենթարկված սնունդ է, երբեմեն էլ սանիտարական պայմանները չեն պահպանվում, վաճառողն առանց ձեռնոցների է, առանց համապատասխան հագուստի»,-փաստեց  մասնագետը:

Պիպոյանի խոսքով, անկախ տարվա եղանակից պետք է հետևել կանոնավոր սնվելու ռեժիմին, առավել զգոն պետք է լինել հատկապես երեխաների դեպքում: Հիմա մրգերի ու բանջարեղենի  շատ լավ սեզոն է, պետք է շատ ուտել, սակայն մրգերը պետք է օգտագործել որպես ետճաշիկ նախաճաշից հետո՝ 11:30-13-ն ընկած հատվածում ու ժամը 15-ից հետո, բայց  ոչ ուշ ժամերին:

Սննդագետը խորհուրդ է տալիս օգտվել ամռան ընձեռած մատչելի  ու առողջ սնվելու հնարավորությունից, հաճախ պատրաստել թարմ բանջարեղենի աղցաներ, խորովել սմբուկ ու պղպեղ, խուսափել մսի ու մսամթերքի հաճախ օգտագործումից:

«Հաջորդ կարևոր խնդիրը՝ շոգի պայմաններում օրգանիզմին անհրաժեշտ քանակությամբ հեղուկով ապահովելն է, պետք է խմել շատ ջուր, քիչ շաքարով մրգահյութեր, սառը նեկտարներ, կոմպոտներ, սա նաև մաշկի համար է շատ կարևոր: Սառը սուրճն էլ պետք է խմել առանց շաքարի»,-խորհուրդ տվեց  նա:

Առողջապահության նախարարությունն էլ հիշեցնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
•պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
• միրգը և բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:00
«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբն ազատվել է աշխատանքից
Արդեն վաղն «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը:
Աղբյուր` Panorama.am
21:43
Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը ևս շրջել է վարչական շրջաններում
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին,  Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Խի՞ Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայկ Մարությանին. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի-ի ֆլեշմոբի մասին
Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե Հյուսիսային պողոտայում ԲՀԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:25
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Այո, բոլորս սխալվում ենք, բայց եկեք ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան
«Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ», - կատակով ասաց վարչապետն ու արտասանեց Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։
Աղբյուր` Panorama.am
21:01
Մակրոն․ Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ՝ ով ինչ ցանկանա ընտրի
«Եվրոպան ռեստորանի ճաշացանկ չէ»,- այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցած ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Մենք պետք է Ազգային ժողովի դռները բացենք ՀՀ քաղաքացիների առաջ. Փաշինյան
«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:25
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և...
Աղբյուր` Panorama.am
20:12
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտողների, խանգարողների ու բզբզողների մասին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քարոզարշավի վերջին օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը, կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր շնորհակալությունն է հայտնում  վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՆԱՏՕ-ում նշել են, որ Վրաստանը դաշինքի անդամության ճանապարհին առաջընթաց է գրանցել
Գեթեմյուլլերը նշել է, որ Վրաստանը ներդրում ունի Աֆղանստանում անվտանգության և կայունության ամրապնդման գործում։
Աղբյուր` Panorama.am
19:20
Մեյ. Փակուղու մեջ ենք
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիայի և Եվրոպական միության միջև բանակցությունները փակուղի են մտել։ Նա անընդունելի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արմեն Սարգսյանը մասնակցել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր մասնակցել են Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:00
Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ: Մեկնաբանությունը...
Աղբյուր` Panorama.am
18:52
Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Անկախության տոնի կապակցությամբ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Հոսեյն Սամիեի
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Աղբյուր` Panorama.am
18:20
Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը
Երգչուհի Ռիհաննան Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ CNN-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ երգչուհին, որը նաև...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թրամփն ընդամենը հույս է հայտնել, որ Արցախյան հարցում ամեն ինչ լավ կլինի. քաղաքագետ
«Մի քանի ամիս առաջ կրկին նույնաբովանդակ, նույն ձևակերպումները պարունակող հայտարարություն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը։
Աղբյուր` Panorama.am
17:51
Մենք պարտավոր ենք ուժեղ լինել. Անկախությանը օրը՝ սահմանամերձ գյուղերում
Անկախության 27-րդ տարեդարձի առիթով ինչպես հանրապետության շատ քաղաքներում ու համայնքներում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ևս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կրեմլը՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պատասխանի մասին
Ռուսաստանը մտադիր է պատասխանել ԱՄՆ պատժամիջոցներին՝ փոխադարձության սկզբունքների վրա, սակայն կձեռնարկվեն այն միջոցները, որոնք լավագույնս...
Աղբյուր` Panorama.am
17:27
Տանզանիայում զոհերի թիվը հասել է 136-ի
Տանզանիայում մարդատար ինքնաթիռի՝ Վիկտորիա լիճն ընկնելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 136-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 86 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:15
100-ամյա պետականություն ունեցող Հայաստանը և 27–ամյա անկախ Հայաստանը
Հայաստանը հազարամյակների պատմություն ունի։ Ճիշտ է, տարբեր ժամանակաշրջաններում, նույնիսկ դարերով, պետականություն չենք ունեցել, բայց Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դոն Պիպոյի խափանման միջոցը փոխվել է
Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է  պաշտպանական կողմից  միջնորդությունը և...
Աղբյուր` Panorama.am
16:47
Պորոշենկոն զրպարտության համար դատի է տվել BBC-ին
BBC-ն հրաժարվել է ուղղում կամ ներողություն հրապարակել, նյութը հասանելի է վերջինիս կայքում։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մերկելը հրապարակային վիրավորել է Մեյին. Express
Սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում կայացել է Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Աղբյուր` Panorama.am
16:27
Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա
Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա:...
Աղբյուր` Panorama.am
16:23
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվել է...
Աղբյուր` Panorama.am
16:20
Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
Նրա խոսքով, դա անհրաժեշտ քայլ է, քանի որ թույլ կտա կանխել Իդլիբում ապաէսկալացիոն գոտուց սիրիական զորքերի և ռուս զինվորականների ուղղությամբ շարունակվող կրակոցները։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով
20:17 21/09/2018

Հովհաննես Պողոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}