Տնտեսություն 17:14 10/07/2018 Հայաստան

Տնտեսագետը «ղումարբազության» ոլորտի թվեր է ներկայացնում

Հայաստանում գործող 4 բուքմեյքերական ընկերությունները միասին տարեկան ունենում են ավելի քան 120-130 մլն դոլարի շրջանառություն: Նրանք պետական բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի հարկ, ունեն մի քանի հազար աշխատատեղ: Տարեցտարի ոլորտում շրջանառության 20-30 տոկոս աճ է նկատվում: Ընկերություններն իրականացնում են ահռելի ծախսեր՝ գովազդի համար: Ընկերություններից որևէ մեկը վնասով չի աշխատում:

Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալներ ներկայացրեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Խաղադրույքների չափի, խաղադրույք կատարողների թվի ու այլնի մասին նա թվային տվյալներ չունի, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները փակ են պահվում:

Տնտեսագետը ցավ է հայտնում, որ այդ ընկերությունների գրասենյակներում սպորտային խաղերը հետ են մղվել, դրանք կամաց-կամաց վերածվում են կազինոների, որտեղ կարելի է ժամեր անցկացնել, նաև շահումով խաղեր խաղալ:

«Շրջանառության աճին նպաստել են գովազդները, որոնք բերել են խաղացողների թվի աճի: Հիմա խաղադրույք կատարելը շատ հեշտ է ու հասանելի: Դեռահասները կարող են խաղադրույք կատարել տնից հեռախոսով, ծնողների ներկայությամբ, տերմինալի միջոցով»,-ասաց նա:

Նա կարծում է, որ այդ ընկերությունների ծառայություններից առավելապես օգտվում են երիտասարդները՝ ելնելով արագ հարստանալու, առկա ֆինանսական խնդիրները լուծելու ցանկությունից ու մղումից, իսկ դրանցից օգտվելու պատճառը սոցիալական պայմաններն են ու մեծ գործազրկությունը:

«Ղումարբազությունը դարձել է նաև աշխատանք աղքատ բնակչության համար, ովքեր փորձում են արագ փող աշխատել։ Այն օգուտները՝ հարկերի տեսքով, որ կան, համադրելի չեն առկա ու հետագայում սպասվելիք վնասների հետ: Իհարկե, այդ ընկերությունների գործունեության դադարեցման հետևանքով խնդիրներ կլինեն նաև աշխատատեղերի հետ կապված, սակայն ամեն գնով հիմնավորել բյուջետային մուտքերն, այդքան էլ ճիշտ չէ, վճարված հարկերի շնորհիվ հասարակությանը  տված օգուտը շատ ավելի քիչ է, քան դրա հետևանքով առաջացած խնդիրները»,-կարծիք հայտնեց նա:

Մ. Առաքելյանի հաշվարկով, այդ ընկերությունների բյուջե վճարած գումարը կազմում է կենսաթոշակների համար տարեկան վճարվող գումարի ընդամենը 1 տոկոսը:

Եթե օրենքով արգելվի դրանց գործունեությունը, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հասարակության համար արդյունքները կլինեն միայն դրական, որոշակի ռիսկեր կարող են առաջանալ բիզնեսի համար: Այդ պատճառով նա առաջարկում է կտրուկ արգելքի փոխարեն դրան հասնել  աստիճանաբար՝ սկզբում կիրառելով մի շարք սահմանափակումներ՝ օրինակ որպես առաջին քայլ արգելել գովազդը, թույլ չտալ բուքմեյքերական գրասենյակների տեղակայումը բնակելի շենքերի, ուսումնական հաստատությունների հարևանությամբ, առայժմ թույլ տալ խաղադրույքներ կատարել միայն սպորտային իրադարձութունների վրա, կրճատել խաղադրույքի առավելագույն շեմը:

«Պետք է փորձել ներդրողների վնասները քչացնել, որպեսզի այն հետագում չազդի ներդրումային միջավայրի վրա, դրսի մարդիկ չմտածեն, որ հայկական մշակութային մենթալիտետի պատճառով կարող են նման կտրուկ որոշումներ կայացվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր. «ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային»:

Մեսրոպ Առաքելյանը հույս ունի, որ գործող կառավարության օրոք այն կարճ ժամանակում կընդունվի, բացի այդ նա կարծում է, որ հնարավոր արգելքի դեպքում բարեփոխումների շնորհիվ բյուջե այլ մուտքեր կապահովեն, ինչը կկոմպեսացնի բուքմեյքերական ընկերությունների կողմից բյուջե հարկեր չվճարելը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:03
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որով շուրջ 40 զինակոչիկ ազատվել է ծառայությունից
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայերենն ընդգրկվել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում
Ամերիկյան Тhe Daily Caller պարբերականը հրապարակել է այն  5 լեզուները, որոնք սովորելը բավականին հետաքրքիր են: Հհինգ լեզուներից...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բրիտանիայում գտել են Կուբրիկի սցենարը, որը 60 տարի համարվում է կորած
Թե ինչ պատճառով ֆիլմը չի էկրանավորվել, անհայտ է։
Աղբյուր` Panorama.am
20:23
ԵՄ-ն արգելել է Ռուսաստանից թռչնամսի ներկրումը
Նման սահմանափակումներ մտցվել են Ռուսաստանի մի շարք մարզերում թռչնագրիպի բռնկման պատճառով։
Աղբյուր` Panorama.am
20:14
Մեծավանի գյուղապետի գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
20:05
Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի  գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ջրհեղեղից հետո ավստրալիական Էյր լիճը գունավորվել է
Էյր լիճը, որը տեղակայված է Ավստրալիայի կենտրոնի անապատում, անձրևներից հետո   տարբեր երանգներ է ստացել՝ կապույտ, վարդագույն,...
Աղբյուր` Panorama.am
19:52
ՀՀ կառավարությունը շահագրգռված է մի շարք ուղղություններով ընդլայնել ՀԲ-ի հետ համագործակցությունը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ գործառնական խմբի ավագ տնօրեն Դեբորա Վետցելի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
19:45
Արքայազներ Չարլզն ու Ուիլյամը հրաժարվել են հանդիպել Թրամփին
Սովորաբար թագուհին նման հանդիպումներին միայնակ չի լինում, «նրան որևէ մեկն ուղեկցում է»։
Աղբյուր` Panorama.am
19:34
Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ավարտվել է Պուտին-Թրամփ դեմառդեմ հանդիպումը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահների դեմառդեմ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ այն «լավ մեկնարկ» էր,...
Աղբյուր` Panorama.am
19:25
Չարաշահումներ՝ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
19:16
Բրիթնի Սփիրսի կուրծքը կրկին դուրս է եկել կրծկալից
Նա շարունակել է ելույթը՝ ուշադրություն չդարձնելով տեղի ունեցածին։
Աղբյուր` Panorama.am
19:07
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում փլուզման դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:03
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:56
Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է մի տղամարդու. ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:49
Յուրացման դեպք է բացահայտվել Վարդաբլուր համայնքում
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները հուլիսի 13-ին...
Աղբյուր` Panorama.am
18:44
ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են իրենց վրացի գործընկերներին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Պարգև» ՍՊԸ-ն պատրաստ է հրաժարվել բրենդից, եթե իրեն վերադարձնեն ծախսած գումարները
«Աշտարակ Կաթ» ընկերության նախկին սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը հայտարարել է, որ իր ընկերությունը ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Թույլ տվեք չասեմ ներսի և դրսի աջակցությունների մասին. ԵԿՄ նախագահի թեկնածու
«Ես կատարում եմ բազմահազարանոց տղաների խնդրանքը։ Եթե լիներ ինձնից արժանին, նրանք ինձ չէին առաջարկի»,- ասաց Արա Խուդավերդյանը։
Աղբյուր` Panorama.am
17:48
2017-ին Մալիշկայի համայնքապետը պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից ստացել է 13 մլն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու համար
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
17:38
«Ռոստելեկոմ»-ը և «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարև ապագայից» միջոցառումների շարքը
«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
17:26
Երևանում փլուզման հետևանքով ԱՆ աշխատակից է մահացել
Այսօր Երևանում տեղի ունեցած փլուզման հետևանքով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է մահացել:...
Աղբյուր` Panorama.am
17:16
ՌԴ ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը կայցելի Հայաստան
Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայտնիների ընկերությունները հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզակական անձանց. ՊԵԿ
Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Վթարային ջրանջատում Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, այսօր ազատ է արձակվել։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արարատ...
Աղբյուր` Panorama.am
16:29
Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի՝ կամ հանքային ջուրն են կեղծում, կամ արդյունահանման ծավալները թաքցնում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ  ՀՀ տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:18
Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը կաշառք չեն բաժանի. Մարտիրոսյան
«Հանրությունը չի ընկալում կին քաղաքական գործիչներին»,- ասաց նիստը վարող Իոաննիսյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավագանու նիստը չկայացավ. Փոստանջյանը կառաջադրվի քաղաքապետի թեկնածու
14:54 16/07/2018

Ավագանու նիստը չկայացավ. Փոստանջյանը կառաջադրվի քաղաքապետի թեկնածու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}