Հասարակություն 17:14 13/07/2018 Հայաստան

Երևանը՝ աղբի մեջ

Երևանի ցանկացած վարչական շրջանում ամեն քայլափոխի աղբակույտեր են ու լի աղբամաններ: Ձմերուկի սեզոնին, +42 աստիճանի շոգի պայմաններում աղբամանների կողքը կեղտաջրի լճակներ են գոյացել, դրանց վրա էլ՝  ճանճերի, մոծակների, մլակների հոծ բազմություն: Առնետներ տեսնողներ  էլ են եղել: Աղբամանների հարակից տարածքներն էլ լցվել են աղբով, քամին դրանցում եղած թեթև տոպրակներն ու այլ տարաները քշել, տարել է:

Քաղաքացիները դժգոհում են՝ բացի վատ աղբահանությունից, նաև աղբամանների թիվն է կրճատվել: Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 1-ին, 5-րդ փողոցներում, կամուրջի հարևանությամբ եղած աղբամաններն անհետացել են:

«Արդեն մեկ շաբաթ է՝ Ներքին Չարբախում աղբամանների թիվը զգալիորեն կրճատվել է:  Հիմա բնակիչները աղբը թողնում են աղբամանների նախկին տեղում:  Բարեկիրթներն էլ, աղբը ձեռքներին, այնքան են պտտվում մինչև մի աղբաման գտնեն: Գտնելուց էլ էլի կողքն են դնում»,-Panorama. am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Նրանք զանգահարել են «Սանիթեք» ընկերության թեժ գիծ, պատասխանել են, որ դրանց տեղադրման հարցով  զբաղվում է թաղապատերանը: Խոստացել են բողոքը փոխանցել վարչական շրջանի աշխատակազմ, օրեր անց էլ խնդիրը չի լուծվել:

Panorama.am-ը փոքրիկ շրջայց կատարեց Կենտրոնի  փողոցներում: Մինչ մենք լուսանկարում էինք կուտակված աղբը, քաղաքացիները մոտենում էին ու դժգոհություններ հայտնում: 
«Եվ սա պետության մայրաքաղա՞ք է», -նկատեց տարեց մի տղամարդ:

Քաղաքապետարանից Panorama.am-ին ասացին, որ աղբահանության խնդրի մասով կարող է խոսել միայն «Սանիթեք»-ը:

«Սանիթեք» ընկերության թեժ գծի (8090) 301 օպերատորն ասաց տեխնիկական խնդիր է, իրենք էլ դժգոհություններ են ստանում: Այլ մանրամասներ հայտնելու իրավասություն, ասաց, չունի, խնդրեց զանգահարել՝  011 200 331 հեռախոսահամարով: Այստեղ էլ պատասխանող չեղավ: Ընկերության ֆեյսբուքյան էջին ուղղված նամակ-հարցումն էլ անպատասխան է:

Լուսանկարներն արվել են Երևանի տարբեր հատվածներում:



























Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն մարզերում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի վարչակազմը՝ «Սարսափի աշխատասենյակում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ամբողջ  վարչակազմը «Սարսափի աշխատասենյակում». Լոս Անջելեսում բացվել է Ռոբբի Կոնալի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ֆելիքս Ցոլակյանը բարձր է գնահատել բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից
Հոկտեմբերի 23-ին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրոպայի առաջնություններում հայ ծանրորդները մեդալներ են նվաճում
Լեհաստանի Զամոսկ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ օրը հարթակ են դուրս եկել գյումրեցի 77 կգ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էդմոն Մարուքյանն առաջարկում է հրատապ քննարկել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  գրությամբ դիմել է վարչապետին՝ աջ ղեկով...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված, տեղում ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
19:42
Լենա Նազարյանը պարզաբանում է՝ ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել ու պարզաբանել, թե  ինչու էր անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Հայկ Մարությանը ներկայացրել է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների նոր ղեկավարներին
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կենտրոն վարչական շրջան և աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանին:...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի, այսպես ասած, գործարան
Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորում մի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Տրետյակը վաճառում է իր ինքնագրով սվիտրը Սամվել Մնացյանին օգնելու համար
Նրա մոտ ախտորոշված է քաղցկեղային հիվանդության։
Աղբյուր` Panorama.am
19:12
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է հոկտեմբերի 23-ից 25-ը Մոսկվայում...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում
Հայ տեսուչներն ու մրցավարներն ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնից հայյտնում են, որ ՀՖՖ Մրցավարական և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 23-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
18:50
Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը և կդիմի ՍԴ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը, ինչպես և նախապես հայտնել էր, հայտարարություն է տարածել ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում...
Աղբյուր` Panorama.am
18:44
Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ
Վրաստանից Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծել ցանկացող հայաստանցի վարորդների իրավունքների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն...
Աղբյուր` Panorama.am
18:39
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ալեն Սիմոնյան. ՔԿՀ-ներում հասարակ դատապարտյալներին մարդկային պայմաններով ապահովելու խնդիր կա
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հոկտեմբերի 21-ին  հաղորդում է ստացվել, որ իրենց է...
Աղբյուր` Panorama.am
18:05
Լոռու մարզի վեց դպրոցների տնօրեններ կոռուպցիոն դրսևորումներ են թույլ տվել
Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018 թվականի ինն ամիսների ընթացքում մարզում արձանագրված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Վարչապետ ընտրելու հարցը վաղվա՝ հերթական նիստի օրակարգում է
ՀՀ վարչապետ ընտրելու հարցն ընդգրկված է Ազգային ժողովի վաղվա՝ հերթական նիստի օրակարգում։ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արտակ Զեյնալյան. «Տեղեկության մատչելիության առումով Հայաստանում իրավակիրառ պրակտիկան աշխարհում լավագույններից է»
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
17:50
Համաներված անձը պետք է ունենա պետության աջակցությունը. Շաքե Իսայան
«Համաներման հասարակական պահանջը հասունացած էր և որևէ մեկը սա չի կարող կասկածի տակ առնել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեզ հետ ուլտիմատումներով, վերնջագրերով, վախացնելով չի ստացվելու. Ռուստամյան
Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք նեղացած չեն, այդ ուրիշներն են որոշել, որ Դաշնակցության հետ կարելի է այդ լեզվով խոսել:
Աղբյուր` Panorama.am
17:36
Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում
Աղբյուր` Panorama.am
17:34
Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան. հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները
«Ինձ համար այս մրցանակը մեծ նշանակություն ունի, քանի որ իմ ապագան տեսնում եմ հենց ՏՏ ոլորտում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Փորձ է արվում ԸՕ նախագծի չընդունման պատճառը բարդել դաշնակցական պատգամավորների վրա. ՀՅԴ պատգամավոր
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան
«Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ-ում ՍԴ անդամ են ընտրում
15:00 23/10/2018

ԱԺ-ում ՍԴ անդամ են ընտրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}