Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
Քաղաքական
11:41 03/08/2018
Հայաստան

Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ Մոսկվա մեկնելու ժամկետների հարցում հստակություն չկա: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Յուրի Խաչատուրովն այս պահին Հայաստանում է: Կարծում եմ, մոտակա ժամանակներս նա արդեն կանցնի անմիջականորեն իր պարտականությունների կատարմանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, երեկ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ Խաչատուրովի նկատմամբ կիրառված խափանման միջոցն արգելք չէ որոշ ժամանակ Հայաստանից բացակայելու համար:
 

Placeholder