Փաստաբանների վիրավորանքների մասին հայտարարությամբ հանդես կգա Արդարադատության նախարարությունը
Իրավունք
13:23 07/08/2018
Հայաստան

Փաստաբանների վիրավորանքների մասին հայտարարությամբ հանդես կգա Արդարադատության նախարարությունը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ տարածած հայտարարության մեջ հույս էր հայտնել, որ  գործող իշխանությունը հրապարակային դիրքորոշում կհայտնի փաստաբաններին վիրավորելու խնդրի վերաբերյալ:

Պարզելու՝ պատրաստվո՞ւմ  է կառավարությունը նման հայտարարությամբ հանդես գալ, Panorama.am-ը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանին:

«Այս հարցով ավելի մանրամասն կխոսի արդարադատության նախարարը: Նա է լիազորված ավելի դետալավորված խոսել: Ուղղակի ես իմ կողմից կարող եմ մեկնաբանել, որ Հայաստանում անընդունելի է ոչ միայն  փաստաբաններին, այլև ցանկացած մարդու վիրավորելը»,-ասաց նա:

Հնարավո՞ր է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես գա հայտարարությամբ: Ի Պատասխան Եղոյանն ասաց, որ կառավարության անունից լիազորված է այդ մասին խոսել նախարար Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խնդրի վերաբերյալ նախարարությունը հայտարարություն կտարածի շուտով: Ժամկետները չհստակեցվեցին:

Placeholder