Հասարակություն 18:37 03/10/2018 Հայաստան

Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից

#Փրկենքքարահունջը, #sos #saveqarahunj։ Նման հեշթեգներով գրառումները, լուսանկարները, տեսանյութերը վերջերս բավականին շատացել են ֆեյսբուքում։ Պատճառը Սյունիքի մարզում գտնվող  Զորաց քարեր հուշարձանի տարածքում  իրականացվող պեղումներն են։

Քարահունջը մշակույթի նախարարության նախաձեռնած պեղումներից փրկելու պահանջով Change.org կայքում մի պետիցիա է հրապարակվել։ Նախաձեռնողը Նանա Հերունին է, գիտնական Պարիս Հերունու դուստրը։ Հենց Պարիս Հերունին էր տարբեր ուսումնասիրությունների, հետազոտությունների արդյունքում հանգել եզրակացության, որ Զորաց քարերը մի քանի հազար տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

«Այս պահին որոշ սուտ հնագետների գործողություններից կործանման վտանգի առջև  է կանգնած ավելի քան 12-դարյա ազգային և միջազգային պատմամշակութային արժեք ներկայացնող Քարահունջ հուշարձան-աստղադիտարանը։ Դիտարկում ենք այս ամենը որպես դավադրանք և հանցագործություն մեր ազգի հանդեպ»,-ահազանգում է գիտնականի դուստրը։

Նա փաստին հրավիրում է գլխավոր դատախազության ուշադրությունը,  պահանջում անհապաղ դադարեցնել պեղումները, վերականգնել հուշարձանը, դրա պահպանման նպատակով իրականացնել շուրջօրյա պահակային ծառայություն, իսկ մշակույթի նախարարությանն առաջարկում է դիմում ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում Քարաhունջ համալիրը ընդգրկելու վերաբերյալ:



Կռունկով օդ բարձրացված քարի լուսանկարի առնչությամբ այսօր մշակույթի նախարարությունն արձագանքեց.  «Սոցիալական ցանցում տարածված սույն նկարն արվել է 2011 թվականին, երբ Զորաց քարեր պատմամշակութային արգելոցից 400-500 մետր հեռավորության վրա ստեղծվում էր հնավայրի ՝ չափերով ավելի փոքր մակետը (կրկնօրինակը): Այսինքն, ներկայացված նկարը որևէ առնչություն չունի Զորաց քարեր հուշարձանի հետ: Անզեն աչքով տեսանելի է , որ այդ քարերը բնօրինակը չեն. դրանք կտրվել են, քարերի վրա բացվել են անցքեր, որպեսզի բնօրինակին նման լինեն: Եվս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց»։

Ֆեյսբուքյան օգտատերերից Սուսաննա Հարությունյանը վրդովված է փոխնախարար Տիգրան Գալստյանի արձագանքից։ Վերջինը ահազանգերը պրովոկացիա էր որակել ու գրել.  «Փրկենք Քարահունջը պրովոկացիաներից»։

Պեղումների ու դրանց հետ կապված մտահոգությունների, պեղումների հնարավոր արդյունքների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայաստանի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ, ում հետազոտության ոլորտը Քարի դարի հնագիտության, Մերձավոր Արևելքի քարեդարյան մշակույթների ժամանակագրության և պարբերացման հիմնախնդիրներն են։

Նա համոզված է, եթե պեղումներն իրականացնում է որակավորում ունեցող մասնագետ, ապա մշակութային հուշարձանին վնաս տալ չի կարող։ Քարահունջում պեղումներ կատարող, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին նա փորձառու է համարում, գործին գիտակ, բացի այդ, նրա հետ նաև արտասահմանցի մասնագետներ են աշխատում։

«Պեղումները բարձրացնելու են հուշարձանի գիտական, մշակութային արժեքը, հասկանո՞ւմ եք։ Փիլիպոսյանը որակավորված հնագետ է։ Ամբողջ խնդիրն այն է, որ գալիս են կիսագրագետ մարդիկ, որնք 2-3 գիրք են կարդացել, հնագիտական մոտեցում չունեն և խանգարում են հնագետի աշխատանքը։ Պնդում են, որ Քարահունջը աստղադիտարան է, բայց դա համոզիչ չէ։ Ընդամնեը տեսակետ է, բայց գիտականորեն հիմնավորված չէ։ Հնագետին ասում են՝ աչքդ կհանենք, այստեղ տուրիստ ենք բերում։ Բայց այդպես տուրիզմով չեն զբաղվում»,-ասաց Բորիս Գասպարյանը՝ ավելացնելով, որևէ փաստ չեն գտել, որ իրեն համոզի Քարահունջն աստղադիտարան է եղել։

Նա նշում է, որ Հայաստանում ավելի չքնաղ աստղադիարան կա, որտեղ կարելի է մարդկանց ուղղորդել։ Խոսքը Մեծամորի աստղադիտարանի մասին է, որի վրա նույնիսկ առանցքներ են գծված։

«Դա մեր պատմության հպարտության էջերից կարող է լինել։ Մեծամորը թողել ենք, ասում ենք, Քարահունջը 10 հազար տարեկան է, երբ տասը հազար տարեկան նյութի բեկոր չկա այնտեղ։ Կան հնում արված որոշակի հետախուզական աշխատանքներ, վերգետնյա նյութեր,  այնտեղ ամենավաղ նյութական մշակույթի մնացորդը վերաբերում է Ք. Ա. 2-րդ հազարամյակին, դրանից վաղ այլ բան չի հայտնաբերվել։ Իսկ դուք ո՞նց եք կարծում,  հնարավո՞ր է մարդը գործունեություն ծավալի ու իր հետքը չթողնի, այդպես չի լինում»,-կարծիք հայտնեց հնագետը։

Գասպարյանը կարևորում է  պեղումների անցկացումը, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչ հուշարձան է այն։ Աստղադիտարանի վարկածը միգուցե հաստատվո՞ւմ է, իսկ եթե ոչ, այն դիտարժան ու շատ հետաքրքիր հուշարձան է։ Բացի այդ, պետք է պեղվի նաև բնակատեղին, հասկանալու, թե որ դարում են արվել ժայռապատկերները։

«Ես հիշում եմ նույն պատմությունը, աղմուկ  բարձրացրեցին  նացիոնալիստական ուժերը, թե ինչու է Արենիում մարդակերություն եղել։ Դե հիմա եղել է, ոսկորների վրա մարդկանց ատամների հետքերը եղել են, հանիբալիզմը եղել է։ Ես ի՞նչ անեմ, թաքցնե՞մ, դա ամո՞թ է»,-նկատեց մասնագետը։

Անդրադառնալով պեղումների ընթացքում քարերը վնասելու վերաբերյալ մտահոգություններին, Գասպարյանն անհնար բան որակեց։

«Ընդհակառակը, օրինակ վերցնենք Արենիի հուշարձանը։ Եթե այնտեղ պեղումներ չլինեին, այդ հուշարձանը մի քանի տարուց չէր լինի։ Հայտնաբերած կոշիկը մեծ աղմուկ հանեց, որովհետև միջազգային գիտական հանրությունն էլ ասաց՝ այո, դա այդպես է։ Ի վերջո, պեղումները պահպանման միջոց են։ Եթե հուշարձանը չի պեղվում, այն մեռնում է վաղ թե ուշ։ Հնագետն է, որ ապրեցնում է հուշարձանը։ Այլ խնդիր է, նայել, որ հնագիտական միջամտությունը ճիշտ է կամ ճիշտ չէ, ես Քարահունջի վերաբերյալ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց ես Փիլիպոսյանին երկար տարիներ եմ ճանաչում, դրսից էլ մասնագետներ կան»,-ասաց նա։

Ինստիտուտի գիտաշխատողը հիշեցնում է, ցանկացած պեղումին պետք է հետևեն հուշարձանի վերականգնման աշխատանքներ։

Նա պեղումների ընթացքում չի եղել Քարահունջում, հնագետ գործընկերոջ հետ չի խոսել, տվյալներ չեն փոխանակել, նախատեսում է առաջիկայում Սյունիք գնալիս անպայման այնտեղ էլ լինել։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:56
Հիմնախնդրի առանցքում մեր հայրենակիցների ֆիզիկական, գոյութենական անվտանգությունն է. Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին։
Աղբյուր` Panorama.am
18:38
Գրքեր վիրավոր զինծառայողներին՝ «Դարակից»
Վիրավոր զինվորների առօրյան մի փոքր գունավորելու նպատակով «Դարակ» հրատարակչությունը կյանքի է կոչել ծրագիր՝ 100 անուն գիրք է...
Աղբյուր` Panorama.am
18:27
Հստակ գիտենք՝ մեր խփածը «տոչնի» գնում ա. Առաջնագծից
«Անձնակազմս գերազանց վիճակում է, երեխեքի տրամադրությունը լավ է, ամեն ինչ պարզ է՝ մենք մեր հողն ենք պաշտպանում, մեր տունն ենք պաշտպանում։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ . Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հայաստանին նվիրաբերված համակարգչային տոմոգրաֆի սարքը տրամադրվել է Կապանի ԲԿ-ին
Oրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:  Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Վերելք» ներկայացման ողջ հասութը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 24-ին ժամը 18։00-ին կներկայացնի Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական տարածած տեղեկատվություն։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սադեթ Կարաբուլութ. Սկանդալային... Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել Լեռնային Ղարաբաղում
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Սադեթ Կարաբուլութն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ոստիկանություն. Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով հոկտեմբերի 24-ի ժամը 15.00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ռուսաստանը կփորձի թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը․թուրքագետ
Միջազգային մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը նպատակ ունեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 ոչնչացված: Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
17:27
Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հարսը՝ Ղազանչեցոց եկեղեցուց. Սա մեր բողոքն է ու մեր պայքարը
«Խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ։ Հույս ունեմ՝ ինձ ճիշտ կհասկանան բոլորը, հայկական ընտանիքներ պետք է ստեղծվեն Արցախում»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ճանաչել յուրաքանչյուր երեխայի կյանքի և խաղաղության իրավունքը. Թաթոյան
«Ճանաչել յուրաքանչյուր երեխայի կյանքի և խաղաղության իրավունքը...։ Երջանիկ մանկություն աշխարհի յուրաքանչյուր երեխային և Արցախում ապրող...
Աղբյուր` Panorama.am
16:58
Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների գիտելիքները վստահություն են ներշնչել. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․  «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Թշնամին պարբերաբար հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. Արցախի ՄԻՊ
Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում են Սիրիայի և Թուրքիայի սահմանին հուժկու հարվածները: Բարձր պայթյունները հնչել են երեկ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Սթափվելու ժամանակը եկել է, համախմբվե՛ք. Արտակ Թովմասյան
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը պետական այրերին ուղղված կոչով է հանդես եկել.  «Պարոնայք...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավորված զինծառայողներին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին. Նախարար
Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով հիվանդ մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք:
Աղբյուր` Panorama.am
15:46
Հայկական ուժերը խոցում են թշնամու ТОС-1 ծանր հրանետային համակարգ
«ՏՕՍ-ը, ՏՕՍ-ը խփեցինք, սայլուտ է, ուֆֆֆ»։
Աղբյուր` Panorama.am
15:28
Պարգև սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը
«Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»:
Աղբյուր` Panorama.am
15:25
Հերոսամարտի տարեգրության էջերը լրացնող մերօրյա հերոսները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների հերթական շարքը։ «Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
15:05
24.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններն է հրապարակել։ 1. Մանուկյան Նարեկ Հրաչյայի,...
Աղբյուր` Panorama.am
15:02
Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրությունն ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Հարությունյան
Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իսկ Հովիկի և...
Աղբյուր` Panorama.am
14:55
Ֆրանսիան Իսպանիային միացնող մայրուղին հայերը փակել են
Հայերը փակել են Ֆրանսիան Իսպանիային միացնող մայրուղին։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին Հայաստանի ու Արցախի դրոշներն է։ Նրանք վանկարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացներ
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական հանցագործություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերիների սպանությունը որակել է անժխտելի պատերազմական...
Աղբյուր` Panorama.am
14:28
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է. «Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}