Ոչ աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը
2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևանի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Գործադիրի նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այդ օրերի փոխարեն աշխատանքային համարել հոկտեմբերի 20-ը և 27-ը: Սակայն կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, բացի այդ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն է և նպատակահարմար է աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ընդունելի առաջարկներ են. «Խանգարող ոչ մի հանգամանք չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին