Տնտեսություն 14:35 02/11/2018 Հայաստան

Ո՞ւր է գլորվում Հայաստանի գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին գրանցվել էր մոտ 18 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Հոկտեմբերին անկման ցուցանիշն ավելի ցածր է խաղողի շնորհիվ, բայց ամենայն հավանականությամբ, տարին կամփոփվի վատ ցուցանիշներով։

Հասկանալու համար, թե ի՞նչն է հանգեցրել երկնիշ  անկման, ի՞նչ է արվելու հետագա անկումը մեղմելու, ապա նաև՝ աճի փոխարինելու համար, ինչո՞ւ ժամանակին գովասանքի արժանացած ծրագրերն իրականացնելուց հետո ոչ թե աճ, այլ  անկում է գրանցվում ոլորտում,  Panorama.am-ը  զրուցել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար, նախկինում գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ղեկավար Գեղամ Գևորգյանի հետ։

Հիշեցնենք, որ հիմնադրամի գործունեության արդյունքում պետք է բարձրացվեր գյուղատնտեսության մրցունակությունը, ներգրավեին ներդրումներ, խթանվեր գյուղմթերքների արտահանումը և այլն: Սրանք արդյունավետ իրականացնելու պարագայում, ենթադրվում էր, որ ոլորտում առաջընթաց կդիտվի։

Գեղամ Գևորգյանը կարծես թերահավատությամբ է վերաբերվում վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալներին։

«Մենք այսօր փորձում ենք օպերատիվ տվյալներով ճշգրտումներ իրականացնել, հասկանալ իրավիճակը։ Ռեգիստրացիոն հստակ համակարգեր ներդրված չեն, ու  կարող է շեղումներ լինել։ Տվյալները մեխանիկական կարգով են ուղարկվում վիճակագրական ծառայություն»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։

Մինչ ճշգրտումների արդյունքները պատրաստ կլինեն, Գևորգյանը նշում է այն գործոնները, որոնք կարող էին սեպտեմբերին բերել նման մեծ անկման՝ գյուղատնտեսական տարին շատ առաջ էր, ինչի մասին վկայում է  նաև ամռան ամիսներին գրանցված մեծ աճը, բացի այդ նվազել է ցանքատարածությունների մակերեսը։ Վերջին տվյալներով, Հայաստանում մշակվում է հողերի 60 տոկոսը, նվազման միտումը պահպանվում է։

«Անկման մեջ մեծ ծավալ է կազմում լոլիկը, դա պայմանավորված է ինչպես տարածված հիվանդություններով, այնպես էլ  շոգ եղանակով,  ցերեկվա և գիշերվա ժամերին գրեթե նույն բարձր ջերմաստիճանի պահպանմամբ։ Բուսաբուծության ոլորտի համախառն արտադրանի անկումը կազմել է 84 տոկոս։ Անասնապահության համանախառն արտադրանքի անկում ունենք գրեթե 4 տոկոսի չափով։ Դա էլ պայմանավորված է նախորդ տարվա չոր եղանակով, խոտի խնդիր կար, մարդիկ իրենց անասունները մորթել են, բայց դրական տենդենց կա»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Նա կարծում է, որ ոլորտում ցուցանիշները կարելի է բարելավել միայն համակարգային լուծումների շնորհիվ։ Գևորգյանին հիշեցրեցինք, որ նախորդ տարիներին ոլորտի պատասխանատուներն անընդհատ գյուղացուն հող մշակելու գործում շահագրգռելու ծրագրերի մասին էր հայտարարում, զարգացման հիմնադրամն էլ պետք է օգներ ոլորտում մրցակցության մեծացմանը, խթաներ արտահանումը։ Հարցրեցինք, կարելի՞ է ասել, որ ծրագրերը եղել են անարդյունավետ, քանի որ և տարեցտարի և մշակվող ցանքատարածությունների մակերեսը, և ոլորտի ցուցանիշները նվազում են։ Գևորգյանը կարծում է՝ նման բան ասել չի կարելի, քանի որ հիմնադրամն արդյունավետ իրականացվող ծրագրեր էլ ունի։

Նկատենք, որ հիմնադրամի ծրագրերի իրականացումն անարդյունավետ  էր գնահատել Վերահսկիչ պալատը։ Այդ գնահատականի հետ ևս Գևորգյանն այնքան էլ համամիտ չէ։

«Իհարկե, կան խնդիրներ, որոնք հենց մենք ենք տվել Վերահսկիչ պալատին մեր մոնիտորինգի արդյունքում, մենք ենք ասել, որ օրինակ ունենք խնդիր հավաքակազմի հետ, առավել արդյունավետ օգտագործման հետ, բայց ԾԻԳ-ը չի տնօրինում ոչ տրակտորին, ոչ ջրագծին, դրանք տրվել են համայնքին, համայնքի սեփականությանը։ Իսկ տեխնիկայի տեխնիկական տվյալներն ու այլ հարցեր որոշում են մասնագետները, որոնք վարձվել են ավելի վաղ,  քան ես եղել եմ հիմնադրամի տնօրեն»,-ասաց նա։

Հարցին, թե ինչու մարդիկ չեն ցանկանում հող մշակել, Գեղամ Գևորգյանը պատասխանում է, գլոբալ խնդիրներ շատ կան, բայց հստակ պատճառները վեր հանելու համար իրականացնելու են լայնածավալ հետազոտություն։ Մինչ այդ թվարկում է խնդիրները՝ հողերի փոքր չափերը, ինչի հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի ծախսատար է, արդյունավետության ցածր մակարդակը, ռիսկերից ապահովագրման սխեմաներ չկան, ռեսուրսների մատչելիության, լավ մասնագետների, ագրոտեխնիկայի խնդիր կա։

«Մենք հիմա ռազմավարություն ենք մշակում՝ լսելով բիզնեսին, գյուղացիական տնտեսություններին և հաշվի առնելով տարբեր երկրների փորձը։ Հիմա մեզ շատ են հարցեր տալիս գոտիավորման մասին, հարցնում են, որտեղ ինչը լավ կաճի։ Պետք է անցում կատարենք ավելի բարձրարժեք բույսերի, պետք է համախմբենք կոոպերատիվներում, մեկ միավոր տարածքի վրա ծախսերն ավելի շատ են լինում, անպայման պետք է անընդհատ կրթել մասնագետներին»,-թվարկեց նախարարը։

Նկատեցինք, ծրագրերն անարդյունավետ են, եթե չկան հայտարարված չափելի արդյունքներ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով, շուտով նպատակները կձևակերպեն, թվային արտահայտություններ կլինեն միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագերում։

«Այո, մենք կունենանք հստակ թվեր, հանրության վերահսկողության ներքո կիրականացնենք ծրագրերը։ Մենք այսօր ունենք արդյունավետության ցածր շեմ, պետք է այն բարձրացնենք։ Դրա համար եմ ասում, մեզ պետք են համակարգային լուծումներ, իսկ դրանք շատ արագ արդյունքի չեն բերի»,-ասաց նա։

Բազմաթիվ խնդիրներով հանդերձ Գևորգյանը չի համարում, որ ոլորտում ամեն ինչ վատ է,  վկայակոչում է մի լավ ցուցանիշ. նախորդ տարվա համեմատ այս տարի 2 մլն շիշ շատ գինի է արտահանվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:50
Սթիվեն Սփիլբերգը հրաժարվել է նկարահանել «Ինդիանա Ջոնս 5»-ը
Սթիվեն Սփիլբերգը հեռացել է «Ինդինա Ջոնս 5» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից: Բոլոր նախորդ մասերը հենց նա էր...
Աղբյուր` Panorama.am
20:42
Անիմացիոն տեսաժապավենով ներկայացվել է մարզաձևերը պատկերող մանրակերտը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն անիմացիոն տեսաժապավենով ներկայացրել է  ծրագրում ընդգրկված մարզաձևերը  պատկերող մանրակերտը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ելնելով ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները
Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից  պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մաքսային ծառայության աշխատանքների փոփոխություն՝ Իրանի հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ընթացքում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման...
Աղբյուր` Panorama.am
20:11
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում երկու շաբաթով կարանտին է հայտարարվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է...
Աղբյուր` Panorama.am
20:06
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանը կդադարեցնի թռիչքները դեպի Իրան փետրվարի 28-ից ՝ կորոնավիրուսի տարածման և մահվան դեպքերի աճով պայմանավորված, հայտնում են ՌԴ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը կներկայացվի այլ երկրներում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:43
Մշակվում է ՀՀ ճանապարհների վթարավտանգ կետերի բարելավման նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայաստանի երկու դեմքը
Հայաստանի մի դեմքը Սահմանադրական Դատարանի դատավորներն են, որ չդավաճանելով մարդու արժանապատվությանը և դատավորի երդմանը՝ վաղ կենսաթոշակի անցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԲԴԽ-ն Արայիկ Մելքումյանի պահանջները բավարարել է մասնակի
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
«Ժամանակը գալու է, և նրանց անկոտրուն կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»
Աղբյուր` Panorama.am
19:02
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դավիթ Տոնոյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր
«Ժամացույցի զարկերը». վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոբերտ Խաչատրյանն արձագանքում է Ջուլֆալակյանին
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը մեկնաբանել է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաստաբանը հարցեր ունի՝ ուղղված Թորոսյանին
Փաստաբան Մարինե Թովմասյանը կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի հարցեր է հասցեագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Հարցերի մի մասն...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Բար Սիման-Թովը հաստատել է՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}