Իրավունք 15:23 08/11/2018 Հայաստան

Կոռուպցիայից զերծ պահելու համար այս անգամ էլ առաջարկում են դատավորին ապահովագրել դժբախտ պատահարներից

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դատավորներին ապահովագրել դժբախտ պատահարներից։ 

Նախագծում սահմանվել է «դժբախտ պատահար» հասկացությունը. «Դժբախտ պատահարն արտաքին, կարճաժամկետ (մինչև մի քանի ժամ), անկանխատեսելի, արտաքին գործոնների (ֆիզիկական, քիմիական, մեխանիկական) ազդեցությամբ և անկանխատեսելի պայմանների և հանգամանքների զուգադիպման հետևանքով դատավորի կամքից անկախ տեղի ունեցած իրադարձություն է (որի բնույթը, տեղի ունենալու ժամը և վայրը կարող են հստակ որոշվել), որի հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների կամ տոքսիկ ազդեցության հետևանքով վնաս է հասցվել դատավորի առողջությանը և նա ճանաչվել է հաշմանդամ»։

Ենթադրեցինք, որ խոսքը վերաբերում է դատավորի մասնագիտական գործունեությանն առնչվող պատահարներին, ինչպես սահմանված է փրկարարների, քննիչնների կամ այլոց դեպքում։ Օրինակ, երբ կողմերից մեկը դժգոհ է դատարանի վճռից ու որոշում է փողոցում, օրինակ, քիմիական նյութ շփել դատավորի դեմքին։

Օրինագծի անհրաժեշտությանը, հնարավոր վիճակագրությանը ծանոթանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ։ Հենց հիմնադրամն է հեղինակել արդեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին»  որոշման նախագիծը։ 

Տիգրան Մարկոսյանը նախ հստակեցրեց՝ խոսքն ամենևին էլ չի վերաբերում մասնագիտական գործունեության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին։ Պետության հաշվին դատավորի ապահովագրությունը  վերաբերում է նրա հետ պատահած ցանկացած դժբախտ պատահարին, ինչի հետևանքով դատավորը հաշմանդամություն է ձեռք բերում։ Այսինքն, եթե դատավորը սեփական մեքենայով գնում է հարազատին տեսնելու, աստված մի արասցե, վթարի է ենթարկվում, այս դեպքում էլ նա պետության կողմից ապահովագրված է։ Ինչ վերաբերում է դատավճռի բովանդակության հետ կապված հնարավոր հարձակումներին, վրեժ լուծելու դեպքերին, ապա ըստ Մարկոսյանի, դա դիտվում  է որպես հանցագործություն ու դրա հետևանքով կրած վնասի փոխհատուցումը պետք է կատարվի առանձին քաղհայցի շրջանակում, որտեղ դատավորը տուժողն է, հատուցողն էլ կլինի վնաս պատճառողը։

Դատավորների հետ պատահած դժբախտ պատահարների, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրություն նախարարությունում չունեն, բայց կարծում են, որ պետբյուջեի վրա շատ թանկ չեն նստի այդ փոփոխությունները։ Նման առաջարկ  ներկայացնելու համար ուսումնասիրել են մի քանի երկրների՝ Ուկրաինայի, Լատվիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ղազախստանի փորձը։

«Տարբեր օրենսդրություններում տարբեր տերմիններով է, բայց խոսքը մի բանի մասին է՝ դժբախտ պատահարի դեպքում դատավորը պետք է ունենա ապահովագրության հնարավորություն պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում։ Ասեմ ավելին, այս մոտեցումները ողջունվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից»,-ասաց Մարկոսյանը։

Նախագիծը սահմանում է՝ դատավորի պաշտոնավարման ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում դատավորին վճարվում է ապահովագրական միանվագ գումար՝
1) առաջին խմբի հաշմանդամին՝ 1 մլն դրամ.
2) երկրորդ խմբի հաշմանդամին՝ 800 հազար դրամ.
3) երրորդ խմբի հաշմանդամին՝ 600 հազար դրամ:

Հիմնադրամի ղեկավարի խոսքով, նման նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ, որն ընդլայնել է դատավորների սոցիալական երաշխիքները։ Սա անհրաժեշտություն են համարում։

«Դա արտոնություն չէ, այլ անհրաժեշտ պայման, որ դատավորը բնականոն գործունեություն ծավալի։ Փոփոխությունների նպատակը սոցիալական երաշխքիների ամրապնդումն է, իրավունքի գերակայություն ու արդյունավետ դատավարություն երաշխավորելու և ըստ էության,  որոշակի տեսանկյունից դատավորներին կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար»,-ասաց Մարկոսյանը։

Այս տրամաբանության մեջ մի քանի այլ փոփոխություններ էլ են նախատեսում, առաջարկում են դատավորին փոխհատուցել այլ  վայրում պաշտոնի նշանակելու, գործուղելու, արտագնա նիստ անցկացնելու դեպքում։ Դատավորը նաև սոցփաթեթի շահառու է դառնալու։

«Մինչ այս սոցփաթեթի շահառու դատավորները չեն եղել, և դա ուներ խիստ բացասական հետևանքներ, խաթարվում էր դատավարի սոցիալական անկախությունը, և լիարժեք անկախություն տալ չէինք կարող։ Եթե մենք ուզում ենք, որ դատավորն անկախ գործի, զերծ մնա անօրինական գործընթացներից, բնականաբար պետք է ասենք, որ նա ապահովված է ամեն ինչով ու պետք է զբաղվի օրենքին համապատասխան արդարադատության իրականացնելով»,-հետևանքները մանրամասնեց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:46
«Հրապարակ». Գաբայանը գումարը փոխանցել է «Իմ քայլ»-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». ԲՀԿ-ն աչք ունի Մշակույթի և տուրիզմի նախարարության վրա
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի դեռ կառավարության կառուցվածքը վերջնականապես հաստատված չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մուրադյանի ընտրությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում անսպասելի է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գևորգ Մուրադյանի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Փաստ». Ի՞նչ է կատարվում պետական կառավարման համակարգում
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կադրերի առումով շատ լուրջ խնդիրներ կան, նորություն չէ: Ու հարցը միայն, այսպես...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ հարկային մարմինների կողմից երկրորդ անգամ ՀԴՄ չխփելու համար տուգանվել է...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ 2018թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանին հաջողվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Քրիստիան Բեյլն այլևս հանուն դերի չի գիրանա ու նիհարի
Դերասանի խոսքով, ինքն ամենաշատը խղճում է իր կնոջը, ով ստիպված է լինում համակերպվել նրա արտաքինի փոփոխությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
09:00
«Վլադիմիր Վիսոցկի. Հայաստանը իմ սրտում է»
Հունվարի 25-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում կայանալու է Վլադիմիր Վիսոցկուն նվիրված գրական-երաժշտական միջոցառում։
Աղբյուր` Panorama.am
00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}