Հասարակություն 14:57 09/11/2018 Հայաստան

Հանրային խորհրդի անդամն առաջարկում է հետաձգել խորհուրդի ձևավորումը

Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ պետք է հետաձգել խորհրդի ձևավորման գործընթացը։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքական գործընթացների այս բուռն խմորման փուլը երկրորդ պլան է մղել Հանրային Խորհրդի հանձնաժողովների նկատմամբ հետաքրքրության հարցը, ինչի հետևանքով  էականորեն ավելի քիչ հայտեր են ներկայացվում հանձնաժողովներում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները,  նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովների նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:

«Քիչ հայտերն  էլ իրենց հերթին կարող են ստեղծել իրավիճակ, երբ հասարակության կողմից ընդունելի և լսելի ձայն ունեցող անձինք օբյեկտիվ պատճառներով չներգրավվեն Հանրային Խորհրդի կազմում»,-մտահոգություն հայտնեց նա։

ՀԿ նախագահի խոսքով, հարցն էլ ավելի ակտուալ է դարձնում այն հանգամանքը, որ չընդունվեց նոր Ընտրական Օրենսգիրքը և դեկտեմբերին կայանալիք ընտրություններն անցկացվելու են  ռեյտինգային համակարգով։  Նա կարծում է, որ քաղաքական այս նոր իրավիճակում բազմաթիվ հասարակական գործիչներ կփորձեն իրենց ուժերը տեղափոխել քաղաքական դաշտ, ինչն իր հերթին էլ ավելի կբարդացնի «լավ ուժեր» ներգրավելու հարցը։

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հանրային խորհրդի որոշակի իմաստով ոչ ճիշտ ընկալվելու պատճառներից մեկն էլ եղել է ոչ միայն լոբբինգի ու կատարված աշխատանքի իրազեկման պակասը, այլ այն, որ քաղաքացիական ակտիվիստների, այսպես ասած փողոցում պայքար մղողների մի ստվար զանգված ներկայացված չի եղել Հանրային խորհուրդի հանձնաժողովներում։ Ավելին, փողոցում պայքար մղողները միշտ չէ, որ ունեցել են խորհուրդի դիրքորոշումը։ Այս իմաստով, շատ կարևոր է, որ Հանրային խորհուրդը ձևավորվի հենց այս մոդելից ելնելով, հնարավորինս լայն շերտեր ընդգրկելով»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Այս օրերին քաղաքական դաշինքները, կուսակցություններն իրենց ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկներ են ներկայացնելու այս կամ այն ոլորտում՝ առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի, իրավական  հայտնի մասնագետներին, գործիչներին։

«Այս մարդկանց մի ստվար զանգված ընտրություններից հետո մնալու է փորձագիտական տաշտակի առաջ, սակայն նրանք արդեն չեն կարող ընդգրկվել Հանրային խորհրդի կազմում։ Մենք ունենք մարդկային քիչ ռեսուրս, և ես կարծում եմ, որ նման ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ մասնագետները ներգրավվեն Հանրային խորհրդի ու դրա հանձնաժողովների աշխատանքներում»,-ասաց նա։

Եթե առաջարկն ընդունվի, Պիպոյանի կարծիքով, դրանից կշահի Հանրային խորհուրդը, քանի որ դրա կազմում կարող են ընդգրկվել առավել պրոֆեսիոնալ, բանիմաց, որակյալ մասնագետներ։

Պիպոյանը հիշեցնում է՝ օրենքի պահանջն է, որպեսզի հանձնաժողովները ձևավորվեն հայտարարությունից հետո մեկ ամսվա ընթացքում և Հանրային Խորհրդի ձևավորումն ու գործընթացի տեղափոխումը ընտրություններից հետո ապահովելու համար անհրաժեշտ է կամ օրենսդրական փոփոխություն կամ որոշակի տեխնիկական հնարքներ (օրինակ արդեն իսկ նշանակված անդամները հայտնեն ինքնաբացարկ, որից հետո նոր նշանակումներ կատարվեն ընտրություններից հետո և հետո նոր ձևավորվեն հանձնաժողովները)։

«Համենայն դեպս այս պահի դրությամբ գործընթացը շարունակվում է օրենքի պահանջին համաձայն, իսկ հայտերը նախորդ տարիների համեմատ բավական քիչ են»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին  Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:34
«Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաև ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժամանակ». Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բավական խախուտ են Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանն ասել են, որ կոռուպցիոն տեղեկատվության չեն տիրապետում. դատախազություն
ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Թրամփի կողմնակիցները, կոչ են անում բոյկոտել Օբամայի այցը Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուր էինք հրապարակել առ այն, որ 2019 թ․ հոկտեմբերին Համաշխարհային IT ֆորումին մասնակցելու...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հուսամ՝ նախարարի խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, բայց չկատարված խոստումների ցանկը»
«Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108 հազար...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ականջդ կանչի, Տիգրան Մեծ
Ու Տիգրան Մեծը չորս Տիգրանակերտ կառուցեց Հայոց կայսրության չորս կողմերում՝ կարևորելու այդ չորս նահանգները։ Մեկը՝ Արցախում... Թե ինչեր եղան...
Աղբյուր` Panorama.am
07:33
Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։  Մի քանի օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բունդեսթագի պատգամավոր. Եվրոպան պիտի դադարեցնի համագործակցությունը հակաժողովրդավարական Թուրքիայի հետ
Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության որոշման դեմ ուղղված քննադատությունները շարունակվում են։ Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։ Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Բրիտանիայի նոր վարչապետը ցանկանում է վերաբանակցել Բրեքսիթի պայմանները
Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Սա Մեծ Բրիտանիայի նոր վարչավետ Բորիս Ջոնսոնի կարգախոսն է Բրեքսիթի բանակցություններում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:45
Այրվում են Արայի լեռան լանջերը
«Այսօր առավոտվանից Արայի լեռան ստորոտում հրդեհ է բռնկվել, որն արդեն տարածվել է լեռան լանջերին: Այժմ այնտեղ աշխատում են հրշեջ-փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
19:33
Շիրակի մարզի մի շարք համայնքներում վաղը գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Իրանի հետ համագործակցությունը Հայաստանին օգուտ չի բերի. վերլուծաբան
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արևմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի
ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մակրոնը վստահություն է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում բանակցություններից հետո վստահություն է հայտնել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նեթանյահուն հորդորել է անհարգալից նշաններ չփնտրել Կիևում կնոջ հետ տեղի ունեցած միջադեպում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծում է, որ չպետք է անհարգալից նշաններ փնտրել իր կնոջ՝ Սառայի, հետ տեղի ունեցած միջադեպում, որը Կիևի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքի ժամկետը երկարացվել է
Բիշքեկի դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը։ Այս մասին РИА Новости-ին ասել է փաստաբան Սերգեյ Սլեսարևը: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:08
Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր...
Աղբյուր` Panorama.am
17:55
«Մամաներ» կոչվող անտառամասից ապօրինի ծառեր հատողը հայտնաբերվել է
Օգոստոսի 19-ին Հրազդանի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Հրազդանի բնակիչ 59-ամյա մի տղամարդ Ջրառատ թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՍԱՏՄ-ի պաշտոնատար անձանց կողմից պետության շահերին պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Գեղարքունիքում 10 քաղաքացի հոսպիտալացվել է տանը կազմակերպված խնջույքից հետո
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է միլիարդատեր, «դանիական IKEA»-ի հիմնադիր Լարս Լարսենը
72 տարեկանում մահացել է JYSK խանութների միջազգային ցանցի հիմնադիր, Դանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը ՝ Լարս Լարսենը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Կալավան գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ոստիկանության պարզաբանումը՝ նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել նախօրեին ծավալած գործողությունների վերաբերյալ։ «Մի շարք օգտատերեր, հասարակական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան
14:01 20/08/2019

Սուտ տարածում ա, որ գեներալ Սեյրանին պառկացրին գետնին. չի եղել տենց բան. Սեյրան Սարոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}