Աղի արտադրությունը 27.4%-ով նվազել է
Տնտեսություն
20:12 16/11/2018
Հայաստան

Աղի արտադրությունը 27.4%-ով նվազել է

Հայաստանում աղի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-սեպտեմբերին  27.4%-ով  նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 15 հազար 326.5 տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 21 հազար 118.1 տոննա աղ:

Հիշեցնենք, որ աղի արտադրության կրճատման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել էր  «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի հետո: Վերջինս ասել էր, որ ծավալները նվազել են, քանի որ Հայաստան ներկրվող տեխնիկական աղը հանրապետությունում իրացվում է  որպես կերակրի աղ:

Placeholder