Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է
Հասարակություն
15:39 16/11/2018
Հայաստան

Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները, տեսանելիությունը 30-50 մետր է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Placeholder