Տնտեսություն 12:10 28/11/2018 Հայաստան

Լևոն Գալստյան. Փաշինյանին սխալ ինֆորմացիա են փոխանցում Թեղուտի մասին

«Թեղուտի հանքի վերաբացման մասին խոսողները հերիք չէ՝  չեն տիրապետում ամբողջական իրավիճակին և տեղեկություններին, մի բան էլ վարչապետին միտումնավոր կամ ակամա սխալ ինֆորմացիա են փոխանցում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Նրա խոսքով, հնարավոր է սխալ տեղեկատվություն է փոխանցվում ակամա, անտեղյակության պատճառով։ Միաժամանակ չի բացառում, որ միտումնավոր են նման բան անում։

«Թե ովքեր են շահագրգիռ դրանում, պետք է նայել կառավարության կազմը, ովքե՞ր են մնացել, ովքե՞ր են նշանակվել նախարարներ կամ ովքե՞ր են մնացել տարբեր վարչություններում։ Նրանցից շատերը կապ ունեն այդ հանքավայրի հետ։ Ամենաակնառու օրինակը  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարն է, ով տասը տարի «Վալեքս»-ում տնօրեն է աշխատել»,-կարծիք հայտնեց նախաձեռնության անդամը։

Տիգրան Խաչատրյանը 2006-2016 թթ. եղել է Վալլեքս ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն։ Այդ մասին նշված է նաև կառավարության էջում հրապարակված նրա կենսագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ալավերդի քաղաքում երեկ երեկոյան հանքի շահագործման մասին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Գասպարյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, «ընդ որում ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»։

Ավելի վաղ հայտարարվել էր,  որ հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

«Երբ հաշվարկ կատարեցինք, պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելու։ Բայց մինչ այդ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատը աշխատի»,-ասել էր Նորայր Գասպարյանը վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

Լևոն Գալստյանն այս առումով նկատում է՝ հոգնել ենք բարեգործներից, բացի այդ էլ պաշարների վերագնահատում պետք է արվի։ Եթե հանկարծ առանց իրական ռիսկերն ու նախկինում արած հանցագործությունները գնահատելու, վերլուծելու վերագործարկվի հանքը, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հետևանքներն անկանխատեսելի են լինելու։ Հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալական, ֆինանսական, պոչամբարի, պաշարների հետ կապված։

«Հիմա այդ խնդիրները լուծվեցի՞ն։ Եթե լուծվեցին, ով է տեղյակ՝ ինչպե՞ս լուծվեցին։ Կամ հիմա պոչամբարի վերաբերյալ ի՞նչ նախագիծ են ներկայացրել, կամ ո՞վ է ներկայացրել, ինչ-որ մեկը տեսե՞լ է այդ նախագիծը, դրա շուրջ հանրային քննարկում եղե՞լ է, մասնագետները համոզված են, որ դրանից հետո նորից խնդիրներ չեն լինի՞»-հարցերը թվարկեց Գալստյանը։

Նա ընդգծում է, որ այդ խնդրի հետ կապված ամեն ինչ պետք է արվի բաց, թափանցիկ, մասնակցային ու մասնագիտական ելակետային տվյալներ ունենալու հիման վրա, մասնագիտական լուրջ վերլուծությունից հետո։ Նման պատրաստակամություն նա նկատել  է վարչապետի պաշտոնակատարի մոտ, կառավարության անդամների մեծ մասի մոտ չի տեսել։

«Կարող է՝ կույր ենք, չգիտեմ։ Վարչապետն ասում է մի բան, նախարարներն ու այլ մակարդակի ղեկավարներն անում են լրիվ ուրիշ բան։

Ես՝ որպես բնապահպանական նախաձեռնության անդամ, որպես աշխարհագրագետ, կարող եմ ասել, մինչև չգնահատվի, թե ինչ խնդիրներ են եղել ու բոլոր կողմերը դրանց մասին հստակ, հավաստի տեղեկություն չստանան, կրկնում եմ բոլո´ր շահագրգիռ կողմերը՝ ոչ թե միայն կառավարության մարդիկ կամ աշխատակիցները, այլև անկախ գիտնականները, փորձագետները, մինչև չգնահատվի նախորդ ընկերության արած աշխատանքը, նաև մեր կարծիքով հանցագործությունները գնահատական չստանան, խոսել վերաբացման մասին ուղղակի հեչ խելքին մոտիկ բան չէ»,-ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է խնդրի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի ստեղծմանը, ապա նախաձեռնության անդամը կարծում է, որ հարցին կարելի է լուծում տալ այլ մոտեցումներով՝ օրինակ, այդ տարածքում գործունեություն սկսող բիզնեսին մի քանի տարով հարկային արտոնություն սահմանելով։

Անդրադառնալով նոր ներդրողի՝ պաշարների սակավության մասին մտահոգությանը, Գալստյանը հեռակա հարց է ուղղում նրան, այդ պարագայում ինչո՞ւ է վերագործարկում, ի՞նչն է վերագործարկում։

«Մենք համոզված ենք, որ ի սկզբանե պաշարներն էլ են սխալ գնահատված եղել, այսինքն գերագնահատված են եղել, որպեսզի կազմակերպությունները կարողանան բանկերից վարկեր վերցնել։ Հիմա որ ասում ենք՝ հնարավոր է Ամուլսարում 73 տոննա ոսկի չկա, հենց Թեղուտի օրինակն ենք վերցրել, կարող է այդ թիվն էլ են ուռճացրել, որպեսզի ներդրող ու ֆինանսավորող ճարեն, մի երկու տարի հետո եթե պարզվի, որ չկան այդ պաշարները, ո՞վ է պատասխան տալու»,-ասաց աշխարհագրագետը։

Խնդրին տեղյակ մասնագետը փաստում է, որ Թեղուտի հանքի վերագործարկումն  անթույլատրելի է առանց հանրային լայն քննարկման ու նախագծի՝ շրջակա միջավայրի ազդեցության բնապահպանական փորձաքննության իրականացման։

«Իսկ եթե հանկարծ վերագործարկման մասին որոշում լինի, նույն խնդիրները կան ու մնում են, պոչամբարը կառուցված է սխալ տեղում, ինչի հետևանքով անհնար է այդ ծավալի պաշարներ կուտակվի առանց լուրջ վթարային վտանգ ստեղծելու, հաջորդը գետերի աղտոտման խնդիրն է առաջանալու, փոշի, արտահոսքեր, թթվային դրենաժների առաջացում, ինչն էլ բերելու է տնտեսական այլ գործունեություն ծավալելու հնարավորության վերացման, իսկ հետագայում նաև մարդկանց առողջական խնդիրների առաջացման։ Սա է ամբողջ հարցը»,-հնարավոր վտանգները թվարկեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:41
Հրանտ Բագրատյան. Մի քայլ առաջ, երեք քայլ ետ...
Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Հրապարակվել են 2019-ի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
19:49
Չինացիները մարտական թռչող ափսե են ստեղծել
Չինացի ինժեներները ստեղծել են մարտական թռչող ափսե, որը նման է թռչող օբյեկտի (ՉԹՕ)։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ճապոնիայում թայֆունից ավելի քան 60 մարդ է տուժել
Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով մեկ զոհ կա, 60 վիրավոր: Եվս չորս մարդ անհետ կորել է։ «Ռաշա թըդեյ»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական տոմատի մածուկի արտադրությունը նվազել է, իսկ տոմատի հյութերի արտադրությունը՝ զգալի աճել
Հայաստանում  այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները նվազել են 10.4 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:10
Եղեգնուտի 50-ամյա բնակիչը բերման է ենթարկվել ծառահատման համար
Նախօրեին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ռումինիայից Արցախ ժամանած պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դամասկոսը կարող է կանգնեցնել թուրքական զորքերին. արաբագետ
 Տարածաշրջանի առումով Սիրիայում  Թուրքիայի ռազմական գործողությունները   բացասական հետևանքներ կարող են  ունենալ:...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայկական գորգերի արտադրությունը 44.4%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24.4 տոննա գորգեր և գորգեղեն,...
Աղբյուր` Panorama.am
18:33
Նոր մանրամասներ Վանաձորում կատարված սպանությունից
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում,...
Աղբյուր` Panorama.am
18:21
Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ
Չեխ Էստրադային երգիչ Կարել Գոտի մահվան կապակցությամբ  Չեխիայում սուգ է  հայտարարվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Պրահայի Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքական ուժերը գրավել են Ռաս ուլ Այնի անցակետը
Թուրքական ուժերն այսօր առավոտյան գրավել են Ռաս ուլ Այնի սահմանային անցակետը և ավանի հյուսիսային կողմը անցել։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:47
«Բավական է» արշավն՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկել...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվել է անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ
Այսօր ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը  անձնակազմին է...
Աղբյուր` Panorama.am
17:20
2020-ին էլեկտրաէներգիայի ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր. վարչապետ
«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գեղանիստում 34-ամյա բնակիչը հրազենի գործադրմամբ սպանել է համագյուղացուն
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հյուսիս-հարավն ավարտին հասցվելու է. Սուրեն Պապիկյան
«Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսած ու ձախողած բաների համար պատասխան տալ»,- այս մասին այսօր Արագածոտնի մարզում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավարության կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչես...
Աղբյուր` Panorama.am
16:30
Քարագլուխ գյուղում թակարդն ընկած արջին տեղափոխվել են անվտանգ տարածք
Այսօր՝ ժամը 07:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՄԻՊ-ում զինծառայողներին առնչվող խնդիրներ են քննարկվել
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը
Մի անգամ ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը  դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել է. «Ջիվան, սա նվագ չէ,...
Աղբյուր` Panorama.am
15:47
Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և պրոռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:35
Դենիս Տենի հուշամրցաշար. Անաստասիա Գալուստյանը 6-րդն է
Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարի ազատ ծրագրում...
Աղբյուր` Panorama.am
15:23
Թուրքիայում Al-Arabiya-ի լրագրող է ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը Al-Arabiya հեռուստաալիքի լրագրողի են ձերբակալել՝ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունները...
Աղբյուր` Panorama.am
15:07
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել գրունտի շերտում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 00:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:52
«Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարան
Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ: Հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
14:46
Լվով. 3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ
Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Կարևոր է, որ համաժողովին մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին. Ղուլյան
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու...
Աղբյուր` Panorama.am
14:26
«Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան՝ Պարոնյանի թատրոնում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան։ Կարո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին
10:49 10/10/2019

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}