Տնտեսություն 12:10 28/11/2018 Հայաստան

Լևոն Գալստյան. Փաշինյանին սխալ ինֆորմացիա են փոխանցում Թեղուտի մասին

«Թեղուտի հանքի վերաբացման մասին խոսողները հերիք չէ՝  չեն տիրապետում ամբողջական իրավիճակին և տեղեկություններին, մի բան էլ վարչապետին միտումնավոր կամ ակամա սխալ ինֆորմացիա են փոխանցում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։

Նրա խոսքով, հնարավոր է սխալ տեղեկատվություն է փոխանցվում ակամա, անտեղյակության պատճառով։ Միաժամանակ չի բացառում, որ միտումնավոր են նման բան անում։

«Թե ովքեր են շահագրգիռ դրանում, պետք է նայել կառավարության կազմը, ովքե՞ր են մնացել, ովքե՞ր են նշանակվել նախարարներ կամ ովքե՞ր են մնացել տարբեր վարչություններում։ Նրանցից շատերը կապ ունեն այդ հանքավայրի հետ։ Ամենաակնառու օրինակը  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարն է, ով տասը տարի «Վալեքս»-ում տնօրեն է աշխատել»,-կարծիք հայտնեց նախաձեռնության անդամը։

Տիգրան Խաչատրյանը 2006-2016 թթ. եղել է Վալլեքս ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն։ Այդ մասին նշված է նաև կառավարության էջում հրապարակված նրա կենսագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ալավերդի քաղաքում երեկ երեկոյան հանքի շահագործման մասին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Գասպարյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, «ընդ որում ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»։

Ավելի վաղ հայտարարվել էր,  որ հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը համաձայնության է եկել Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդ «Ռուսական պղնձաձուլական ընկերության» հետ: Ընկերության, ՎՏԲ բանկի, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հանքը վերագործարկելու մասին։

«Երբ հաշվարկ կատարեցինք, պարզվեց, որ Թեղուտի այսօրվա պաշարները չի հերիքում ՎՏԲ-ի պարտքը փակելու։ Բայց մինչ այդ ես հանդիպել էի մեր վարչապետի հետ ու խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Թեղուտի կոմբինատը աշխատի»,-ասել էր Նորայր Գասպարյանը վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

Լևոն Գալստյանն այս առումով նկատում է՝ հոգնել ենք բարեգործներից, բացի այդ էլ պաշարների վերագնահատում պետք է արվի։ Եթե հանկարծ առանց իրական ռիսկերն ու նախկինում արած հանցագործությունները գնահատելու, վերլուծելու վերագործարկվի հանքը, ապա, ըստ Panorama.am-ի զրուցակցի, հետևանքներն անկանխատեսելի են լինելու։ Հանքի շահագործման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սոցիալական, ֆինանսական, պոչամբարի, պաշարների հետ կապված։

«Հիմա այդ խնդիրները լուծվեցի՞ն։ Եթե լուծվեցին, ով է տեղյակ՝ ինչպե՞ս լուծվեցին։ Կամ հիմա պոչամբարի վերաբերյալ ի՞նչ նախագիծ են ներկայացրել, կամ ո՞վ է ներկայացրել, ինչ-որ մեկը տեսե՞լ է այդ նախագիծը, դրա շուրջ հանրային քննարկում եղե՞լ է, մասնագետները համոզված են, որ դրանից հետո նորից խնդիրներ չեն լինի՞»-հարցերը թվարկեց Գալստյանը։

Նա ընդգծում է, որ այդ խնդրի հետ կապված ամեն ինչ պետք է արվի բաց, թափանցիկ, մասնակցային ու մասնագիտական ելակետային տվյալներ ունենալու հիման վրա, մասնագիտական լուրջ վերլուծությունից հետո։ Նման պատրաստակամություն նա նկատել  է վարչապետի պաշտոնակատարի մոտ, կառավարության անդամների մեծ մասի մոտ չի տեսել։

«Կարող է՝ կույր ենք, չգիտեմ։ Վարչապետն ասում է մի բան, նախարարներն ու այլ մակարդակի ղեկավարներն անում են լրիվ ուրիշ բան։

Ես՝ որպես բնապահպանական նախաձեռնության անդամ, որպես աշխարհագրագետ, կարող եմ ասել, մինչև չգնահատվի, թե ինչ խնդիրներ են եղել ու բոլոր կողմերը դրանց մասին հստակ, հավաստի տեղեկություն չստանան, կրկնում եմ բոլո´ր շահագրգիռ կողմերը՝ ոչ թե միայն կառավարության մարդիկ կամ աշխատակիցները, այլև անկախ գիտնականները, փորձագետները, մինչև չգնահատվի նախորդ ընկերության արած աշխատանքը, նաև մեր կարծիքով հանցագործությունները գնահատական չստանան, խոսել վերաբացման մասին ուղղակի հեչ խելքին մոտիկ բան չէ»,-ասաց Գալստյանը։

Ինչ վերաբերում է խնդրի սոցիալական կողմին՝ աշխատատեղերի ստեղծմանը, ապա նախաձեռնության անդամը կարծում է, որ հարցին կարելի է լուծում տալ այլ մոտեցումներով՝ օրինակ, այդ տարածքում գործունեություն սկսող բիզնեսին մի քանի տարով հարկային արտոնություն սահմանելով։

Անդրադառնալով նոր ներդրողի՝ պաշարների սակավության մասին մտահոգությանը, Գալստյանը հեռակա հարց է ուղղում նրան, այդ պարագայում ինչո՞ւ է վերագործարկում, ի՞նչն է վերագործարկում։

«Մենք համոզված ենք, որ ի սկզբանե պաշարներն էլ են սխալ գնահատված եղել, այսինքն գերագնահատված են եղել, որպեսզի կազմակերպությունները կարողանան բանկերից վարկեր վերցնել։ Հիմա որ ասում ենք՝ հնարավոր է Ամուլսարում 73 տոննա ոսկի չկա, հենց Թեղուտի օրինակն ենք վերցրել, կարող է այդ թիվն էլ են ուռճացրել, որպեսզի ներդրող ու ֆինանսավորող ճարեն, մի երկու տարի հետո եթե պարզվի, որ չկան այդ պաշարները, ո՞վ է պատասխան տալու»,-ասաց աշխարհագրագետը։

Խնդրին տեղյակ մասնագետը փաստում է, որ Թեղուտի հանքի վերագործարկումն  անթույլատրելի է առանց հանրային լայն քննարկման ու նախագծի՝ շրջակա միջավայրի ազդեցության բնապահպանական փորձաքննության իրականացման։

«Իսկ եթե հանկարծ վերագործարկման մասին որոշում լինի, նույն խնդիրները կան ու մնում են, պոչամբարը կառուցված է սխալ տեղում, ինչի հետևանքով անհնար է այդ ծավալի պաշարներ կուտակվի առանց լուրջ վթարային վտանգ ստեղծելու, հաջորդը գետերի աղտոտման խնդիրն է առաջանալու, փոշի, արտահոսքեր, թթվային դրենաժների առաջացում, ինչն էլ բերելու է տնտեսական այլ գործունեություն ծավալելու հնարավորության վերացման, իսկ հետագայում նաև մարդկանց առողջական խնդիրների առաջացման։ Սա է ամբողջ հարցը»,-հնարավոր վտանգները թվարկեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}